- Ինչո՞ւ են մարդիկ բղավում, երբ վիճում են, մի անգամ ուսուցիչը հարցրեց իր աշակերտներին։
- Որովհետև կորցնում են իրենց ներքին հանգստությունը, - ասաց աշակերտներից մեկը:
- Բայց ինչո՞ւ բղավել, եթե դիմացինդ կողքիդ է: Չի՞ կարելի արդյոք հանգիստ խոսել վերջինիս հետ, նույնիսկ եթե զայրացած ես, - հարցրեց ուսուցիչը։
Աշակերտները տվեցին տարբեր պատասխաններ, սակայն նրանցից ոչ մեկի պատասխանը չբավարարեց ուսուցչին։
– Երբ մարդիկ իրար հետ վիճում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Այդ տարածությունը հաղթահարելու և միմյանց լսելու նպատակով նրանք սկսում են բղավել։ Արդյունքում, որքան զայրացած են լինում, այնքան ավելի բարձր են բղավում, - բացատրեց ուսուցիչը։
- Իսկ ի՞նչ է լինում, երբ մարդիկ սիրահարվում են։ Նրանք չեն բղավում, այլ խոսում են ցածրաձայն։ Որովհետև նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, և հեռավորությունը փոքրանում է: Իսկ երբ նրանք էլ ավելի են սիրահարվում, այդ դեպքում ի՞նչ է լինում։ Նրանք այլևս չեն խոսում, այլ միայն շշնջում են ու ավելի են մտերմանում: Ի վերջո, նրանց համար նույնիսկ շշուկն ավելորդ է դառնում։ Նրանք ուղղակի նայում են իրար և ամեն ինչ հասկանում են առանց խոսքերի։ Այսպիսով, երբ վիճում եք, թույլ մի տվեք, որ ձեր սրտերը իրարից հեռանան, մի արտասանեք բառեր, որոնք էլ ավելի կմեծացնեն ձեր միջև առկա հեռավորությունը: Որովհետև կարող է մի օր, երբ հեռավորությունն չափազանց մեծ լինի, այլևս չգտնեք հետդարձի ճանապարհ,- իր խոսքը շարունակեց և ամփոփեց ուսուցիչը։
No comments:
Post a Comment