Մի օր լրացավ ամուսինների երեսունամյա տարեդարձը։ Այդ օրը կինը, ինչպես ամեն առավոտ, մի մեծ բուլկի թխեց։
Նախաճաշին նա բաժանեց այն երկու մասի, երկու հատվածին էլ կարագ քսեց։ Սովորականի պես ուզեց ամուսնուն տալ վերևի հատվածը, բայց տալու պահին կանգ առավ ու մտածեց․ «Մեր երեսուներորդ տարեդարձի օրը ուզում եմ ինքս ուտել բուլկու վերևի հատվածը, ես դրա մասին երազել եմ երեսուն տարի շարունակ, չէ՞ որ ես այդքան եռանդ ու առողջություն եմ ներդրել հանուն մեր ընտանիքի»:
Այդ որոշումը կայացնելով՝ նա բուլկու ներքևի հատվածը մատուցեց ամուսնուն, սակայն խղճի խայթ զգաց և ձեռքերը դողացին։
Իսկ ամուսինը, վերցնելով այն, բացականչեց. «Ի՜նչ անգնահատելի նվեր ինձ մատուցեցիր, սիրելիս, երեսուն տարի շարունակ ես չէի ուզում ուտել բուլկու այս հատվածը, մտածելով, որ այն արդարացիորեն քեզ է պատկանում»:
No comments:
Post a Comment