ՁԵՐ ՈՒՂԵՂԸ ՄԻՇՏ ՈՒՆԿՆԴՐՈՒՄ Է հեղ․՝ ԴԱՆԻԵԼ ԳՐԵԳՈՐԻ էՄԵՆ (շարունակելի...)

 

Դուք չեք կարող վիշապին ձեր ասպարեզից դուրս հանել, եթե դուք ապրում եք նրա շրջակայքում։ 

Ջոն Ռոնալդ Ռուել Թոլկեին 

Մեր կյանքի խնդիրների մեծ մասն առաջ են գալիս այն դեպքում, երբ մենք փորձում ենք փակել մեր աչքերը մեր ներքին վիշապների առաջ, որոնք շարունակաբար այրում են մեր ուղեղը։ Իր <<Ձեր ուղեղը միշտ ունկնդրում է>> գրքում հեղինակը ոչ միայն բացահայտում է այդ վիշապներին, այլ տալիս է նաև միջոցներ դրանցից ձեռբազատվելու համար։ Այսպիսով եկեք մոտիկից ծանոթանանք այդ մտքի վիշապների հետ և պատրաստվենք նրանց դիմագրավելուն։ 

Ձեր ուղեղը

Համաձայն Քրիստաֆ Քովիի, որը  Էլենի անվան Ուղեղի գիտական ինստիտուտի գլխավոր գիտության գծով պատսխանատու է, ուղեղը ամենաբարդ կառուցվածքն է, որ հայտնի է աշխարհում։ Մենք գիտենք ուղեղին առնչվող որոշ բաներ, որոնք օգնում են մեզ հիվանդությունների դեմ պայքարում։ Օր․՝ հայտնի է, երբ խոսվում է տրամարդության, անհանգստության, հիշողության և պահվածքի մասին, կան 6 ուղեղային համակարգեր, որոնք կատարում են աշխատանքի մեծ մասը։  


1․ Նախաճակատային կեղևը ղեկավարի պաշտոն է զբաղեցնում ձեր ուղեղում։ Այն գլխավոր դեր է խաղում բոլոր հիմանական ֆունկցիաների մեջ, ինչպիսիք են՝ կենտրոնացումը, հեռատեսությունը, դատողությունը, պլանավորումը, որոշումների կայացումը և ազդակների կառավարումը։ Երբ այն լավ չի աշխատում, դա նմանվում է այն ժամանակահատվածին, երբ կարծես ղեկավարը արձակուրդ է գնացել որոշ ժամանակով, արդյունքում առաջանում է շեղվածություն, անկազմակերպվածություն, հետաձգման սովորույթ և իմպուլսիվ պահվածք։ 


2․ Ուղեղի առաջնային եղջյուրը գործ է ունենում սխալների հայտնաբերման հետ։ Երբ այն չափից դուրս ակտիվ է, նա դարձնում է ձեզ հուզումնառատ և անհանգիստ, ինչպես նաև ցածրացնում է ձեր ինքնավստահությունը և բարձրացնում է ցինիզմի աստիճանը, քանի որ ընկալվում է չափից դուրս շատ սխալներ շրջապատող մարդկանց և սեփական անձի մեջ։ 

3․ Գլխուղեղի նշաձև հատվածը ամենածեր հատվածն է։ Այն գործ է ունենում մարդու հույզերի, սպառնալիքի հայտնաբերման և ագրեսիայի հետ։ Երբ չափից դուրս ակտիվանում է, մարդկանց դարձնում է գերզգոն և սոցիալապես անհանգիստ։ Երբ դրա ակտիվությունը ցածր է, մարդիկ դառնում են անվախ հանուն իսկ իրենց բարօրության։ 

4․ Հիպոկամպը․ երկու հիպոկամպերը, որոնք հունարերեն նշանակում են՝ ծովաձիեր, ձեր ուղեղի հուզական մասն են կազմում և պատասխանատու են ձեր տխրության և ուրախության համար։ Դրանք նաև հիշողության կենտրոններն են։ Դրանց ցածր ակտիվությունը հանգում է հիշողության խնդիրների։ Իրականում սա ուղեղի այն հատվածն է, որը մահանում է Ալցհայմեր հիվանդության արդյունքում։ 

5․ Բազալային գանգլիաները տեղակայված են ուղեղի խորքային հատվածում, այդ բարդ կառուցվածքները պատասխանատու են սովորույթների ձևավորման համար։ Այս հատվածն է պատասխանատու դոֆամին հորմոնի համար։ Եթե դրա ակտիվությունը ցածր է, մարդիկ ավելի խոցելի են դառնում հակումների նկատմամբ։ 

6․ Ուղեղիկը, որը լատիներեն նշանակում է փոքր ուղեղ, ընդգրկում է ուղեղի նեյրոնների և բջիջների կեսը, թեպետ ծավալով կազմում է ուղեղի ընդամենը 10 տոկոսը։ Այն ներգրավված է այնպիսի ակտիվությունների մեջ, ինչպիսիք են՝ համակարգումը, արագացումը, լեզուն, ճանաչողականությունը։ 

Անցյալի վիշապները և դրանց բխող վիշապները 

Մենք գիտենք, որ ուղեղի մեծ մասը մշտապես ակտիվ է, նույնիսկ երբ քնում ենք կամ կատարում են որևէ առաջադրանք։ Հնարավոր չէ ուղեղը հեռու պահել ընտրություն կատարելուց և շատ թաքնված ազդեցություններից։ Դրանցից որոշ մասը կարող են լինել բացասական և վնասակար, որի արդյունքում կարող ենք վնասել մեր երջանկությանը և առողջությանը։ Այդ բացասական ազդեցությանը հեղինակը կոչել է <<ուղեղի վիշապ>> տերմինով։ Բացասական ազդեցության վիշապները կարող են ի հայտ գալ 6 տարբեր դասակարգումներով։ Եկեք դիտարկենք դրանք երկու առաձին խմբերով։ Անցյալից առաջացած վիշապները հիշողություններն ու իրադարձություններն են, որոնք հրդեհում են ձեր միտքը իրենց ավարտից հետո՝ երկար ժամանակ շարունակ։ Նրանք կարող են լինել 13 տեսակ։ 

  1. Թերարժեքության վիշապներ, հաղորդում են թերարժեքության զգացողություն, քանի որ մեր մեջ ապրող երեխան իրեն ավելի թերարժեք է զգում, քան մնացածներինը։ 
  2. Վշտի վիշապներ, երբ կորցնում ենք մեր համար կարևոր անձի և դա արտացոլվում է վշտի զգացումով։ 
  3. Նախնիների վիշապներ, խնդիրներ, որոնք ունեցել են մեր նախնիք և դրանք ժառանգել ենք և մենք։  
  4. Լքվածության և առհամարվածության վիշապներ, երբ մենք զգում ենք մեզ միայնակ և չերևացող։ 
  5. Անհանգստության վիշապներ, երբ մենք ունենք վախի և ուժասպառության զգացում։ 
  6. Վիրավորվածության վիշապներ, երբ վերք ենք կրում նախկին հուզական տրավմայի պատճառով։ 
  7. Մեղքի զգացումի վիշապներ, երբ մենք մեղավորության զգացում ենք ապրում։ 
  8. Եսակենտրոնության մոլուցքի վիշապներ, երբ մենք մեզ ավելի կարևոր ենք զգում մյուսների համեմատ։ 
  9. Պատասխանատվության վիշապներ, երբ մենք զգում ենք, որ բոլորի և ամենինչի համար միայն մենք պետք է հոգ տանենք և պատասխանատվություն կրենք։ 
  10. Զայրույթի վիշապներ, երբ մեր զայրույթը վերածվում է ցասումի ու դառնում է անկառավարելի։ 
  11. Քննադատության վիշապներ, երբ անցյալ անարդարությունները մեզ դարձրել են ավելի կասկածամիտ և մանրաքթիթ։ 
  12. Մահվան վիշապներ։ Երբ մենք վախենում ենք ապագայից և իմաստալից կյանքի պակասից։ 
  13. Հուսահատության  և անկարողության վիշապներ։ Երբ մենք կորուստ ուեննալուց հետո ապրում ենք անընդհատ կորստի վախով։ 

Մենք և նրանք, որոնց սիրում ենք կամ երբևէ սիրել ենք պահու են անցյալի և ներկա ժամանակներում ծնված վերոնշյալ վիշապներից մի խմբին իրենց գլխում։ Այդ վիշապները իրենց հերթին կարող են ունենալ հետևյալ ծագումնաբանությունը․ 

  • ծնողների վիշապներ,
  • եղբոր և քրոջ վիշապներ, 
  • երեխաների վիշապներ, 
  • ուսուցչի և մարզչի վիշապներ, 
  • ընկերների, հայտնի երեխաների, կռվարար տղաների և փոքրոգի աղջիկների  վիշապներ, 
  • սիրահար մարդկանց նախկին, ընթացիկ և ապագա վիշապներ,  
  • ինչպես նաև ինտերնետային տրոլների վիշապներ։ 

Ավտոմատացված բացասական մտքերի և վատ սորույթների վիշապներ 


Բացի վերը նշված վիշապներից, կան նաև չորս հրեշներ, որոնք թաքնված են ձեր մտքի և սրտի ամենամութ անկյուններում և պատրաստ են հարձակվել ձեր վրա և խաթարել ձեր բարեկեցությունն ուղղակի կամ անուղղակի կերպով։ 

Ավտոմատացված բացասական մտքերը դրանք են, որոնցով սնվում են ձեր վիշապները։ Այդպիսի մտքերը միշտ հարձակվում են զորքերով, ձեզ գցելով ընկճախտի, տխրության և թերարժեքության զգացումների մեջ։ Կան առանձին ավտոմատացված բացասական մտքեր, որոնք նախատեսված են ձեր վիշապների յուրաքանչյուր տեսակի համար։ Ավտոմատացված բացասական խմբերն իրենց հերթին ունեն ստորև բերված դասակարգումը։  

Ամենինչ կամ ոչինչ․․․ բացասական մտքերը կարող են սնուցել քննադատության վիշապներին՝ ձեզ դարձնելով ենթարկվող բարոյախոս։ 
Մեղքի զգացումը կրծող բացասական մտքերը կարող են սնուցել ձեր մեղքի զգացման վիշապներին, բերելով ձեզ հնազանդության, սթրեսի և ստիպել ձեզ դիմել ինքնաոչնչացման քայլերի։ 
Ավելի թերրի քան․․․ բացասական մտքերը կարող են սնուցել ձեր թերարժեքության վիշապներին, որի պատճառով դուք ավելի թերրի կզգաք ձեզ մյուսների շրջապատում։ 
Միայն վատը տեսնելու բացասական մտքերն ամենինչում ձեզ կստիպեն տեսնել բացասական բաներ և անտեսել դրականը։ Արդյունքում նրանք կսնուցեն ձեր՝ հուսահատության ու անկարողության, նախնիների և մահվան վիշապներին։ 
Պիտակավորման բացասական մտքերը կարող են ձեզ ստիպել պիտակավորել սեփական անձը կամ այլ մարդու, որի արդյունքում դրանք կսնուցեն ձեր մեղքի զգացման և քննադատության վիշապներին, որոնց պատճառով ձեր ուղեղը կթագնի։ 
Չարագույժ բացասական մտքերը ձեզ կստիպեն պատկերացնել իրավիճակի ամենահնարավոր բացասական արդյունքը քիչ կամ առանց ոչ մի փաստերի առկայության։ Նրանք կսնուցեն ձեր՝ վիրավորվածության,  հուսահատության և անկարողության վիճապներին։ 
Մտքերի ընթերցմանն ուղղված բացասական մտքերի արդյունքում դուք կմտածեք, թե կարողանում եք կարդալ մարդկանց մտքերը և արդյունքում կհավատաք բացասական խոսքերի, որոնք ձեզ նույնիսկ չեն ասվել, որի պատճառով էլ ձեր ուղեղում կարթնանան լքվածության և առհամարության, թերարժեքության և անհանգստության վիշապները։ 
Եթե միայն․․․ կամ ես երջանիկ կլինեմ, երբ․․․ բացասական մտքերը արթնացնում են զղջման և տենչանքի զգացում, որի դեպքում դուք պայքարում են անցյալի դեմ և ձգտում եք դեպի ապագան, արդյունքում սնուցում եք ձեր գրեթե բոլոր վիշապներին՝ սկսած թերարժեքության  անհանգստության վիշապներից մինչև վիրավորվածության, քննադատության և վշտի վիշապները։ 

Մեղադրման բացասական մտքերը, որի արդյունքում դուք մեղադրում եք այլ մարդկանց ձեր խնդիրների մեջ, ամենակործանարարն են, որոնք ևս արթնացնում են եսակենտրոնության մոլուցքի, քննադատության և նախնիների վիշապներին։  

Վատ սովորությունների վիշապներ








 







No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...