ՃՆՃՂՈՒԿՆ ՈՒ ԹՈՒՓԸ

Մի անգամ ճնճղուկը տեսավ մի ծաղկած թուփ և որոշեց նստել դրա վրա և սպասել, թե երբ կհասնեն պտուղները: Շատ ամիսներ նստեց ու չթողեց ուրիշ թռչուններին մոտենալ, որ չկիսվի։

Բայց հետո թփի ծաղիկները վերածվեցին փոքրիկ տուփերի, տուփերը պայթեց, և դրանց մեջից բամբակ դուրս եկավ ու ցրվեց շուրջ բոլորը, քանի որ բամբակի թուփ էր։




Մի կկու մոտեցավ ճնճղուկին և ասաց․

-Տեսնում ես, եթե մեզ թողնեիր մոտենալ, կասեինք, թե որտեղ են ուտելու պտուղները։ Բայց դու ոչ մեկին մոտ չթողեցիր, ուստի պատժվեցիր ագահությանդ համար:

Բարոյախրատականը՝

Նա, ով մտածում է միայն իր մասին, իրեն զրկում է ուրիշների օգնությունից։

No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...