ՁԵՐ ՈՒՂԵՂԸ ՄԻՇՏ ՈՒՆԿՆԴՐՈՒՄ Է հեղ․՝ ԴԱՆԻԵԼ ԳՐԵԳՈՐԻ էՄԵՆ (շարունակելի...)

 

Դուք չեք կարող վիշապին ձեր ասպարեզից դուրս հանել, եթե դուք ապրում եք նրա շրջակայքում։ 

Ջոն Ռոնալդ Ռուել Թոլկեին 

Մեր կյանքի խնդիրների մեծ մասն առաջ են գալիս այն դեպքում, երբ մենք փորձում ենք փակել մեր աչքերը մեր ներքին վիշապների առաջ, որոնք շարունակաբար այրում են մեր ուղեղը։ Իր <<Ձեր ուղեղը միշտ ունկնդրում է>> գրքում հեղինակը ոչ միայն բացահայտում է այդ վիշապներին, այլ տալիս է նաև միջոցներ դրանցից ձեռբազատվելու համար։ Այսպիսով եկեք մոտիկից ծանոթանանք այդ մտքի վիշապների հետ և պատրաստվենք նրանց դիմագրավելուն։ 

Ձեր ուղեղը

Համաձայն Քրիստաֆ Քովիի, որը  Էլենի անվան Ուղեղի գիտական ինստիտուտի գլխավոր գիտության գծով պատսխանատու է, ուղեղը ամենաբարդ կառուցվածքն է, որ հայտնի է աշխարհում։ Մենք գիտենք ուղեղին առնչվող որոշ բաներ, որոնք օգնում են մեզ հիվանդությունների դեմ պայքարում։ Օր․՝ հայտնի է, երբ խոսվում է տրամարդության, անհանգստության, հիշողության և պահվածքի մասին, կան 6 ուղեղային համակարգեր, որոնք կատարում են աշխատանքի մեծ մասը։  


1․ Նախաճակատային կեղևը ղեկավարի պաշտոն է զբաղեցնում ձեր ուղեղում։ Այն գլխավոր դեր է խաղում բոլոր հիմանական ֆունկցիաների մեջ, ինչպիսիք են՝ կենտրոնացումը, հեռատեսությունը, դատողությունը, պլանավորումը, որոշումների կայացումը և ազդակների կառավարումը։ Երբ այն լավ չի աշխատում, դա նմանվում է այն ժամանակահատվածին, երբ կարծես ղեկավարը արձակուրդ է գնացել որոշ ժամանակով, արդյունքում առաջանում է շեղվածություն, անկազմակերպվածություն, հետաձգման սովորույթ և իմպուլսիվ պահվածք։ 


2․ Ուղեղի առաջնային եղջյուրը գործ է ունենում սխալների հայտնաբերման հետ։ Երբ այն չափից դուրս ակտիվ է, նա դարձնում է ձեզ հուզումնառատ և անհանգիստ, ինչպես նաև ցածրացնում է ձեր ինքնավստահությունը և բարձրացնում է ցինիզմի աստիճանը, քանի որ ընկալվում է չափից դուրս շատ սխալներ շրջապատող մարդկանց և սեփական անձի մեջ։ 

3․ Գլխուղեղի նշաձև հատվածը ամենածեր հատվածն է։ Այն գործ է ունենում մարդու հույզերի, սպառնալիքի հայտնաբերման և ագրեսիայի հետ։ Երբ չափից դուրս ակտիվանում է, մարդկանց դարձնում է գերզգոն և սոցիալապես անհանգիստ։ Երբ դրա ակտիվությունը ցածր է, մարդիկ դառնում են անվախ հանուն իսկ իրենց բարօրության։ 

4․ Հիպոկամպը․ երկու հիպոկամպերը, որոնք հունարերեն նշանակում են՝ ծովաձիեր, ձեր ուղեղի հուզական մասն են կազմում և պատասխանատու են ձեր տխրության և ուրախության համար։ Դրանք նաև հիշողության կենտրոններն են։ Դրանց ցածր ակտիվությունը հանգում է հիշողության խնդիրների։ Իրականում սա ուղեղի այն հատվածն է, որը մահանում է Ալցհայմեր հիվանդության արդյունքում։ 

5․ Բազալային գանգլիաները տեղակայված են ուղեղի խորքային հատվածում, այդ բարդ կառուցվածքները պատասխանատու են սովորույթների ձևավորման համար։ Այս հատվածն է պատասխանատու դոֆամին հորմոնի համար։ Եթե դրա ակտիվությունը ցածր է, մարդիկ ավելի խոցելի են դառնում հակումների նկատմամբ։ 

6․ Ուղեղիկը, որը լատիներեն նշանակում է փոքր ուղեղ, ընդգրկում է ուղեղի նեյրոնների և բջիջների կեսը, թեպետ ծավալով կազմում է ուղեղի ընդամենը 10 տոկոսը։ Այն ներգրավված է այնպիսի ակտիվությունների մեջ, ինչպիսիք են՝ համակարգումը, արագացումը, լեզուն, ճանաչողականությունը։ 

Անցյալի վիշապները և դրանց բխող վիշապները 

Մենք գիտենք, որ ուղեղի մեծ մասը մշտապես ակտիվ է, նույնիսկ երբ քնում ենք կամ կատարում են որևէ առաջադրանք։ Հնարավոր չէ ուղեղը հեռու պահել ընտրություն կատարելուց և շատ թաքնված ազդեցություններից։ Դրանցից որոշ մասը կարող են լինել բացասական և վնասակար, որի արդյունքում կարող ենք վնասել մեր երջանկությանը և առողջությանը։ Այդ բացասական ազդեցությանը հեղինակը կոչել է <<ուղեղի վիշապ>> տերմինով։ Բացասական ազդեցության վիշապները կարող են ի հայտ գալ 6 տարբեր դասակարգումներով։ Եկեք դիտարկենք դրանք երկու առաձին խմբերով։ Անցյալից առաջացած վիշապները հիշողություններն ու իրադարձություններն են, որոնք հրդեհում են ձեր միտքը իրենց ավարտից հետո՝ երկար ժամանակ շարունակ։ Նրանք կարող են լինել 13 տեսակ։ 

  1. Թերարժեքության վիշապներ, հաղորդում են թերարժեքության զգացողություն, քանի որ մեր մեջ ապրող երեխան իրեն ավելի թերարժեք է զգում, քան մնացածներինը։ 
  2. Վշտի վիշապներ, երբ կորցնում ենք մեր համար կարևոր անձի և դա արտացոլվում է վշտի զգացումով։ 
  3. Նախնիների վիշապներ, խնդիրներ, որոնք ունեցել են մեր նախնիք և դրանք ժառանգել ենք և մենք։  
  4. Լքվածության և առհամարվածության վիշապներ, երբ մենք զգում ենք մեզ միայնակ և չերևացող։ 
  5. Անհանգստության վիշապներ, երբ մենք ունենք վախի և ուժասպառության զգացում։ 
  6. Վիրավորվածության վիշապներ, երբ վերք ենք կրում նախկին հուզական տրավմայի պատճառով։ 
  7. Մեղքի զգացումի վիշապներ, երբ մենք մեղավորության զգացում ենք ապրում։ 
  8. Եսակենտրոնության մոլուցքի վիշապներ, երբ մենք մեզ ավելի կարևոր ենք զգում մյուսների համեմատ։ 
  9. Պատասխանատվության վիշապներ, երբ մենք զգում ենք, որ բոլորի և ամենինչի համար միայն մենք պետք է հոգ տանենք և պատասխանատվություն կրենք։ 
  10. Զայրույթի վիշապներ, երբ մեր զայրույթը վերածվում է ցասումի ու դառնում է անկառավարելի։ 
  11. Քննադատության վիշապներ, երբ անցյալ անարդարությունները մեզ դարձրել են ավելի կասկածամիտ և մանրաքթիթ։ 
  12. Մահվան վիշապներ։ Երբ մենք վախենում ենք ապագայից և իմաստալից կյանքի պակասից։ 
  13. Հուսահատության  և անկարողության վիշապներ։ Երբ մենք կորուստ ուեննալուց հետո ապրում ենք անընդհատ կորստի վախով։ 

Մենք և նրանք, որոնց սիրում ենք կամ երբևէ սիրել ենք պահու են անցյալի և ներկա ժամանակներում ծնված վերոնշյալ վիշապներից մի խմբին իրենց գլխում։ Այդ վիշապները իրենց հերթին կարող են ունենալ հետևյալ ծագումնաբանությունը․ 

  • ծնողների վիշապներ,
  • եղբոր և քրոջ վիշապներ, 
  • երեխաների վիշապներ, 
  • ուսուցչի և մարզչի վիշապներ, 
  • ընկերների, հայտնի երեխաների, կռվարար տղաների և փոքրոգի աղջիկների  վիշապներ, 
  • սիրահար մարդկանց նախկին, ընթացիկ և ապագա վիշապներ,  
  • ինչպես նաև ինտերնետային տրոլների վիշապներ։ 

Ավտոմատացված բացասական մտքերի և վատ սորույթների վիշապներ 


Բացի վերը նշված վիշապներից, կան նաև չորս հրեշներ, որոնք թաքնված են ձեր մտքի և սրտի ամենամութ անկյուններում և պատրաստ են հարձակվել ձեր վրա և խաթարել ձեր բարեկեցությունն ուղղակի կամ անուղղակի կերպով։ 

Ավտոմատացված բացասական մտքերը դրանք են, որոնցով սնվում են ձեր վիշապները։ Այդպիսի մտքերը միշտ հարձակվում են զորքերով, ձեզ գցելով ընկճախտի, տխրության և թերարժեքության զգացումների մեջ։ Կան առանձին ավտոմատացված բացասական մտքեր, որոնք նախատեսված են ձեր վիշապների յուրաքանչյուր տեսակի համար։ Ավտոմատացված բացասական խմբերն իրենց հերթին ունեն ստորև բերված դասակարգումը։  

Ամենինչ կամ ոչինչ․․․ բացասական մտքերը կարող են սնուցել քննադատության վիշապներին՝ ձեզ դարձնելով ենթարկվող բարոյախոս։ 
Մեղքի զգացումը կրծող բացասական մտքերը կարող են սնուցել ձեր մեղքի զգացման վիշապներին, բերելով ձեզ հնազանդության, սթրեսի և ստիպել ձեզ դիմել ինքնաոչնչացման քայլերի։ 
Ավելի թերրի քան․․․ բացասական մտքերը կարող են սնուցել ձեր թերարժեքության վիշապներին, որի պատճառով դուք ավելի թերրի կզգաք ձեզ մյուսների շրջապատում։ 
Միայն վատը տեսնելու բացասական մտքերն ամենինչում ձեզ կստիպեն տեսնել բացասական բաներ և անտեսել դրականը։ Արդյունքում նրանք կսնուցեն ձեր՝ հուսահատության ու անկարողության, նախնիների և մահվան վիշապներին։ 
Պիտակավորման բացասական մտքերը կարող են ձեզ ստիպել պիտակավորել սեփական անձը կամ այլ մարդու, որի արդյունքում դրանք կսնուցեն ձեր մեղքի զգացման և քննադատության վիշապներին, որոնց պատճառով ձեր ուղեղը կթագնի։ 
Չարագույժ բացասական մտքերը ձեզ կստիպեն պատկերացնել իրավիճակի ամենահնարավոր բացասական արդյունքը քիչ կամ առանց ոչ մի փաստերի առկայության։ Նրանք կսնուցեն ձեր՝ վիրավորվածության,  հուսահատության և անկարողության վիճապներին։ 
Մտքերի ընթերցմանն ուղղված բացասական մտքերի արդյունքում դուք կմտածեք, թե կարողանում եք կարդալ մարդկանց մտքերը և արդյունքում կհավատաք բացասական խոսքերի, որոնք ձեզ նույնիսկ չեն ասվել, որի պատճառով էլ ձեր ուղեղում կարթնանան լքվածության և առհամարության, թերարժեքության և անհանգստության վիշապները։ 
Եթե միայն․․․ կամ ես երջանիկ կլինեմ, երբ․․․ բացասական մտքերը արթնացնում են զղջման և տենչանքի զգացում, որի դեպքում դուք պայքարում են անցյալի դեմ և ձգտում եք դեպի ապագան, արդյունքում սնուցում եք ձեր գրեթե բոլոր վիշապներին՝ սկսած թերարժեքության  անհանգստության վիշապներից մինչև վիրավորվածության, քննադատության և վշտի վիշապները։ 

Մեղադրման բացասական մտքերը, որի արդյունքում դուք մեղադրում եք այլ մարդկանց ձեր խնդիրների մեջ, ամենակործանարարն են, որոնք ևս արթնացնում են եսակենտրոնության մոլուցքի, քննադատության և նախնիների վիշապներին։  

Վատ սովորությունների վիշապներ








 







ՉԱՓԸ

Աղքատի կինը կարագ էր պատրաստում և այն վաճառվում էր նպարեղենի խանութին։ Կինը կարագը պատրաստում էր մի կիլոգրամ կշիռ ունեցող գնդերով։ Նպարավաճառին կարագի գնդերը վաճառելուց հետո աղքատը գնում էր տան համար անհրաժեշտ իրեր։

Մի օր նպարավաճառը կասկածեց, թե արդյոք կարագի քաշը ճիշտ է, և կշռեց յուրաքանչյուր կարագի գունդը։ Պարզվեց, որ գնդերի կշիռը 900 գրամ է։ Նպարավաճառը բարկացավ և հաջորդ օրը, երբ աղքատը եկավ իր մոտ, ասաց․ <<Ես քեզանից այլևս կարագ չեմ գնելու, քանի որ դու ինձ 1 կգ կարագի գնդեր վաճառելու փոխարեն վաճառում ես 900 գրամի չափով>>։

Աղքատը տխրեց ու, գլուխն իջեցնելով, ասաց. <<Մենք կշեռք չունենք, բայց ես, քեզանից շաքար գնելով, գործածեցի դրա կշիռն իմ կարագի գնդերը չափելու համար։

Բարոյախրատականը

Հիշիր, որ հենց քո չափով էլ, քեզ կչափեն։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԱՐԴԻԿ ԲՂԱՎՈՒՄ

- Ինչո՞ւ են մարդիկ բղավում, երբ վիճում են, մի անգամ ուսուցիչը հարցրեց իր աշակերտներին։


- Որովհետև կորցնում են իրենց ներքին հանգստությունը, - ասաց աշակերտներից մեկը:


- Բայց ինչո՞ւ բղավել, եթե դիմացինդ կողքիդ է: Չի՞ կարելի արդյոք հանգիստ խոսել վերջինիս հետ, նույնիսկ եթե զայրացած ես, - հարցրեց ուսուցիչը։

Աշակերտները տվեցին տարբեր պատասխաններ, սակայն նրանցից ոչ մեկի պատասխանը չբավարարեց ուսուցչին։

– Երբ մարդիկ իրար հետ վիճում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Այդ տարածությունը հաղթահարելու և միմյանց լսելու նպատակով նրանք սկսում են բղավել։ Արդյունքում, որքան զայրացած են լինում, այնքան ավելի բարձր են բղավում, - բացատրեց ուսուցիչը։

- Իսկ ի՞նչ է լինում, երբ մարդիկ սիրահարվում են։ Նրանք չեն բղավում, այլ խոսում են ցածրաձայն։ Որովհետև նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, և հեռավորությունը փոքրանում է: Իսկ երբ նրանք էլ ավելի են սիրահարվում, այդ դեպքում ի՞նչ է լինում։ Նրանք այլևս չեն խոսում, այլ միայն շշնջում են ու ավելի են մտերմանում: Ի վերջո, նրանց համար նույնիսկ շշուկն ավելորդ է դառնում։ Նրանք ուղղակի նայում են իրար և ամեն ինչ հասկանում են առանց խոսքերի։ Այսպիսով, երբ վիճում եք, թույլ մի տվեք, որ ձեր սրտերը իրարից հեռանան, մի արտասանեք բառեր, որոնք էլ ավելի կմեծացնեն ձեր միջև առկա հեռավորությունը: Որովհետև կարող է մի օր, երբ հեռավորությունն չափազանց մեծ լինի, այլևս չգտնեք հետդարձի ճանապարհ,- իր խոսքը շարունակեց և ամփոփեց ուսուցիչը։

ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

- Հայրիկ, ես հոգել եմ, այնքան ծանր է իմ կյանքը, այնպիսի դժվարություններ ու խնդիրներ ունեմ, ես միշտ հոսանքին հակառակ եմ շարժվում, ուժ չունեմ... ի՞նչ անեմ, - բողոքեց դուստրն իր հորը։

Հայրը պատասխանելու փոխարեն կրակի վրա դրեց երեք միանման կաթսաներով ջրեր, մեկի մեջ գցեց գազարներ, մյուսի մեջ՝ ձվեր, իսկ երրորդի մեջ էլ լցրեց սուրճ։ Որոշ ժամանակ անց ջրից հանեց գազարներն ու ձվերը, իսկ սուրճն էլ լցրեց բաժակի մեջ։


-Ի՞նչը փոխվեց, կարո՞ղ ես ասել, - հարցրեց հայրը դստերը։

- Ձուն և գազարը եփվեցին, իսկ սուրճն էլ լուծվեց ջրի մեջ, - պատասխանեց աղջիկը:

- Ոչ, աղջիկս, դա այդպես է միայն առաջին հայացքից: Նայիր կոշտ գազարներին, դրանք մնալով եռացող ջրի մեջ, դարձան փափուկ և ճկվող, իսկ դրա փոխարեն փխրուն և հեղուկ ձուն կարծրացավ։ Արտաքնապես ձուն չի փոխվել, միայն փոխվել է վերջինիս ներքին կառուցվածքը՝ նույն անբարենպաստ հանգամանքների՝ եռացող ջրի ազդեցության տակ։ Այդպես լինում է նաև մարդկանց հետ․ արտաքուստ ուժեղները կարող են թուլանալ և ճկվել, իսկ թույլ ու փխրուն մարդիկ՝ ուժեղանալ, - բացատրեց հայրը։

- Իսկ սուրճը՞,- հարցրեց դուստրը։

- Այն ավելի հետաքրքիր է: Սուրճը լիովին լուծվեց անբարենպաստ միջավայրում և փոխեց այն՝ եռացող ջուրը վերածելով հաճելի ըմպելիքի։ Կան հատուկենտ մարդիկ, ովքեր անձամբ փոխում են առկա հանգամանքները և դարձնում իրականությունն ավելի գեղեցիկ՝ դասեր քաղելով անցած անբարենպաստ հանգամանքներից…

ՍԵՐ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ

Վաղ առավոտյան, երբ Հինգ Շին իր աշակերտի հետ քայլում էր պարտեզում, նրանց մոտեցավ մի երիտասարդ։ Մի փոքր ամաչելով՝ ողջունեց Հինգ Շիին և նրա աշակերտին, իսկ հետո հարցրեց.

- Ուսուցիչ, ես շատ եմ սիրում մի աղջկա, և մեր ծնողները դեմ չեն, որ մենք ամուսնանանք, բայց ինձ համակել են վախերն ու կասկածները։


- Ինչի՞ համար ես անհանգստանում և վախենում», - հարցրեց Հինգ Շին:

- Ես վախենում եմ հիասթափվել նրանից ընտանեկան կյանքում… չէ՞ որ ես նախապես չեմ կարող իմանալ, թե արդյոք ճիշտ եմ անում, - պատասխանեց երիտասարդը:

- Գնա տուն և ամուսնացիր այդ աղջկա հետ, եթե իսկապես սիրում ես նրան, և ձեր սերը փոխադարձ է-, - խորհուրդ տվեն Հինգ Շին:

Երբ երիտասարդը խորհրդի համար շնորհակալություն հայտնեց իմաստունին և հեռացավ, աշակերտը հարցրեց․

- Ասա ինձ, ուսուցիչ, ինչո՞ւ երիտասարդին խորհուրդ տվեցիր ամուսնանալ, եթե վերջինս վախենում է հիասթափվելուց: Նա չպե՞տք է արդյոք հետաձգի ամուսնությունը։

- Դու մոռանում ես, որ հիասթափությունը չափազանց փոքր գին է հնարավոր երջանկության դիմաց վճարելու համար, - պատասխանեց Հինգ Շին և ժպտաց:

ՈՐՏԵՂ Է ԱՍՏՎԱԾ

Մի անգամ մի հարուստ մարդ եկավ իմաստունի մոտ և ասաց.

— Ես Ձեզ հազար ոսկի կտամ, եթե ցույց տաք, թե որտեղ է Աստված։




- Ես Ձեզ երեք անգամ ավելի շատ կտամ, եթե ցույց տաք, թե որտեղ չկա Աստված, - ժպիտով պատասխանեց իմաստունը։

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ

Մենք ակնկալում ենք, որ կյանքը կբարելավվի, երբ դառնանք տասնութ տարեկան, երբ ամուսնանանք, երբ ավելի լավ աշխատանք գտնենք, երբ երեխա ունենանք․․․․ Հետո սկսում ենք հոգնել այն մտքից, որ մեր երեխաները դանդաղ են մեծանում, մտածում ենք, որ երբ մեծանան, մեզ երջանիկ կզգանք։ Երբ դառնում են ավելի անկախ և մտնում են իրենց դեռահասության փուլ, բողոքում ենք, որ նրանց հետ դժվար է լեզու գտնել, և մտածում ենք, եթե այդ շրջանը հաղթահարենք, ավելի հեշտ կլինի մեզ համար։ Հետո մտածում ենք, որ մեր կյանքն ավելի լավը կդառնա, երբ վերջապես ավելի մեծ տուն ու ավելի լավ մեքենա գնենք ու անցնենք թոշակի...


Մեզ թվում է, թե իրական կյանքն ուր որ է կսկսի։ Բայց ապրելով՝ միշտ բախվում ենք խնդիրների (անավարտ գործեր, չմարված պարտքեր, տնային հոգսեր և այլն), որոնք իրականում անվերջանալի են, քանի դեռ ապրում ենք, քանի որ դրանք կազմում են նույն կյանքի մի մասը։

Պետք չէ սպասել մինչև դպրոցի ավարտը կամ քոլեջի սկիզբը, սպասել, երբ ենք 5 ֆունտ նիհարելու, ամուսնանալու, երեխաներ ունենալու, վաղվան, հաջորդ շաբաթվան, գարնանը, նոր տարուն կամ կյանքի վերջին օրվան այն մտքով, որ հույս ենք ունեցել երջանկանալու․․․

Ճշմարտությունն այն է, որ երջանիկ զգալու հատուկ պահեր չկան։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ կարելի է երջանիկ լինել։

Երջանիկ լինելու համար պետք է աշխատել այնպես, կարծես փողի կարիք չունեք, սիրել, կարծես ձեզ չեն վիրավորել, պարել կարծես, ոչ ոք ձեզ չի նայում․․․ քանի որ երջանկությունն ընթացող ուղի է, ոչ թե ճակատագիր․․․

ԱՌԱԿ ԴԺՈԽՔԻ ԵՎ ԴՐԱԽՏԻ ՄԱՍԻՆ

Մի օր մի մարդու բախտ վիճակվեց տեսնել Աստծուն: Փորձելով պարզել իրեն ամենաշատը հուզող հարցը՝ նա հարցրեց.


- Աստված, ես կցանկանայի տեսնել դրախտն ու դժոխքը:


Աստված բռնեց մարդու ձեռքից և տարավ երկու դռների մոտ։ Բացելով առաջին դուռը, նրանք տեսան մի մեծ կլոր սեղան, որի կենտրոնում դրված էր հսկայական աման: Ամանը լցված էր զանազան ուտելիքներով, որոնք շատ ախորժելի էին ։ Մարդիկ նստած էին սեղանի շուրջ, թվում էր, թե ուժասպառ են, հիվանդ կամ սովամահ են լինում։ Յուրաքանչյուրի ձեռքին կար երկար պոչով գդալ։ Նրանք հեշտությամբ կարողանում էին ուտելիքը վերցնել, բայց չէին կարող գդալը հասցնել բերանին։ Այդ դժբախտ տեսարանն ուղղակի սարսափելի էր։

- Դուք հենց նոր տեսաք դժոխքը, - ասաց Աստված:

Նրանք եկան երկրորդ դռան մոտ։ Բացելով այն՝ նրանք տեսան նույն կլոր սեղանը և նույն մեծ ամանը՝ դրված մեջտեղում և լցված համեղ ուտելիքներով։ Սեղանի շուրջ հավաքված մարդիկ ունեին նույն երկար պոչով գդալներից։ Բայց բոլորը գոհ էին, կուշտ էին ու երջանիկ էին։

- Ես չեմ հասկանում, - ասաց մարդը։

- Շատ պարզ է, - պատասխանեց Աստված, - երկրորդ սեղանի շուրջ հավաքվածները սովորել են կերակրել միմյանց, ի տարբերություն՝ առաջին սեղանի հավաքվածների։

Բարոյախրատականը

Դժոխքն ու Դրախտը նույն են, կարևորը մարդու էությունն է։

ԽԵԼԱՑԻ ԵՎ ՀԻՄԱՐ ՄԱՐԴՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Մի անգամ աշակերտը եկավ ուսուցչի մոտ և հարցրեց.


- Ուսուցիչ, ի՞նչ տարբերություն կա խելացի և հիմարի մարդու միջև:


Խաղաղ, արևոտ առավոտ էր։ Ուսուցիչն այդ պահին կանաչ թեյ էր խմում և մտորում հավերժության մասին: Այնուամենայնիվ, որպեսզի պատասխանի աշակերտի հարցին, նա մի կողմ դրեց իր անավարտ թեյի բաժակը, վեր կացավ և աշակերտի հետ դուրս եկավ։ Ուսուցիչն աշակերտին տարավ լեռան այն լանջի մոտ, որը վերջերս մասամբ փլուզվել էր և լեռան ստորոտին մեծ թվով քարեր էին կուտակվել։ Այդ ամենը ցույց տալուց հետո ուսուցիչը աշակերտին ասաց, որ բոլոր քարերը բարձրացնի լեռան գագաթը: Աշակերտը դրանք բարձրացրեց ամբողջ օրը, իսկ ուսուցիչն, այդ ընթացքում ծառի ստվերում նստած, կարդաց մեծ փիլիսոփա Դա Նուի աշխատությունը՝ ձեռքի աջ և ձախ ափերի տարբերությունների մասին: Աշակերտը շատ հոգնեց աշխատանքից, բայց մայրամուտին գործն արդեն վերջացրեց։ Նա մոտեցավ ուսուցչին և, մեծ հպարտությամբ զեկուցելով կատարած աշխատանքի մասին, հարցրեց.

- Ուսուցիչ, հիմա կարո՞ղ եմ իմանալ իմ հարցի պատասխանը։

-Ոչ,- պատասխանեց ուսուցիչը,- դու դեռ պատրաստ չես:

- Իսկ այդ դեպքում ինչո՞ւ պետք է այս բոլոր քարերը վերև բարձրացնեի, - դժգոհությամբ հարցրեց աշակերտը։

- Ահա և պատախանդ,- ասաց ուսուցիչը՝ բարձրացնելով իր ցուցամատը,- խելացի մարդը այս հարցը կտար նախքան քարեր բարձրացնելը:

ԼԱՎ Է

Մի աֆրիկացի թագավոր ուներ մտերիմ ընկեր, որի հետ մեծացել էր։ Թագավորի ընկերը կյանքի և բացասական, և դրական իրավիճակներում սովորություն ուներ ասելու՝ լավ է։


Մի օր թագավորը որսի դուրս եկավ։ Մինչ որսի դուրս գալը նրա ընկերը նախապատրատեց և լցրեց բոլոր հրացանները, սակայն հրացաններից մեկը սխալ էր լցվել, արդյունքում, երբ թագավորը ընտրեց հրացաններից հենց այդ մեկը ու կրակեց, նրա բութ մատը պոկվեց։ Ներկա գտնվելով իրավիճակին՝ ընկերը, ինչպես միշտ, ասաց՝ լավ է։ Թագավորը պատասխանեց՝ ոչ, լավ չէ, և ընկերոջը բանտ գցեց:


Անցավ մոտ մեկ տարի, թագավորը որսի դուրս եկավ մի տարածքում, որտեղ կարծում էր, որ ոչ մի վտանգ չկար։ Բայց մարդակերները նրան գերի վերցրեցին և իր հպատակների հետ և տարան իրենց գյուղ։ Ձեռքերը կապեցին, վառելափայտ կուտակեցին, ցիցեր դրեցին և բոլոր գերի վերցրածներին կապեցին ցիցերի վրա։ Երբ նրանք մոտեցան կրակ վառելու, նկատեցին, որ թագավորի ձեռքի բութ մատը բացակայում է։ Քանի որ մարդակերները սնահավատություն ունեին, որ չի կարելի ուտել այն մարմինը, որն անդամահատված է, թագավորին արձակեցին ու բաց թողեցին։

Վերադառնալով տուն՝ նա հիշեց իր մատը կորցնելու դեպքը և զղջաց ընկերոջ հետ վատ վարվելու համար։ Նա անմիջապես գնաց բանտ՝ ընկերոջն ազատ արձակելու համար։

- Դու ճիշտ էիր, լավ էր, որ ես մնացի առանց մատի, -ասաց թագավորը և պատմեց այն ամենը, ինչ հենց նոր տեղի էր ունեցել։

- Շատ եմ զղջում, որ քեզ բանտարկել եմ,- ավելացրեց նա։

— Ոչ,— ասաց ընկերը,— լավ եք արել։

- Ինչո՞ւ էս այդպես խոսում, արդյո՞ք ճիշտ էր, որ բանտ նստեցիր, - զարմացած հարցրեց թագավորը։

- Եթե ես բանտում չլինեի, ես կլինեի Ձեզ հետ, - ժպիտով պատասխանեց ընկերը։

ՉԻՆԳԻԶ ԽԱՆԻ ԲԱԶԵՆ

Մի առավոտ Չինգիզ խանն իր շքախմբով գնաց որսի։ Նրա ուղեկիցները զինվել էին նետ ու աղեղներով, իսկ իր ձեռքին պահել էր իր սիրելի բազեին։ Ոչ մի հրաձիգ չէր կարող համեմատվել բազեի հետ, քանի որ այն զոհին տեսնում էր երկնքից, որտեղ ոչ մի մարդ չէր կարող հասնել։

Եվ չնայած որսորդների եռանդուն ջանգերին՝ նրանցից ոչ ոք ոչինչ չորսացին։ Հիասթափված Չինգիզ խանը վերադարձավ իր ճամբար, և որպեսզի իր վատ տրամադրությամբ բացասաբար չազդի իր ընկերների վրա, նա մենակով իր բազեի հետ հեռացավ իր շքախմբից։




Չինգիզ Խանը շատ երկար մնաց անտառում և հոգնածությունից ու ծարավից ուժասխառ եղավ։ Այդ տարի տեղի ունեցած երաշտի պատճառով գետերը ցամաքել էին, և ոչ մի տեղ հնարավոր չէր գտնել մի կում խմելու ջուր։ Նա հանկարծ նկատեց ժայռից իջնող ջրի բարակ շիթ։ Անմիջապես մի ձեռքով հանեց հանեց արծաթյա թասը, որը միշտ իր մոտ էր, և դրեց առվի տակ ու երկար սպասեց, մինչև այն լցվի մինչև ծայրը։ Բայց երբ նրա թասը լցվեց մինչև վերջ, մյուս ձեռքին նստած իր բազեն թափահարեց թևերը և թասը շպրտեց մի կողմ։

Չինգիզ խանը զայրացավ։ Բայց իր սիրելի բազեին ոչինչ չարեց և մտածեց, որ այն ևս ծարավից տանջվում է։ Նա վերցրեց թասը, սրբեց այն և նորից դրեց ջրի տակ։ Դեռ կիսով չափ չլրացած, բազեն նորից այն գցեց ներքև։

Չինգիզ խանը թեև պաշտում էր իր բացեին, բայց չէր կարող նման անհարգալից վերաբերմունք հանդուրժել։ Նա հանեց իր սուրը, իսկ մյուս ձեռքով բարձրացրեց թասը և դրեց ջրի տակ՝ մի աչքը պահելով ջրի, մյուսը՝ բազեի վրա։ Սակայն բազեն նորից թափահարեց իր թևերը և թասը շուռ տվեց վերջինիս ձեռքից։ Այս անգամ Չինգիզ Խանը իր սրով սպանեց թռչունին։ Հետո տեսավ, որ հոսքը դադարել է։ Որոշելով ամեն կերպ հասնել ակունքին՝ նա սկսեց մագլցել ժայռը։ Շատ արագ հայտնաբերեց ակունքը, բայց ջրի մեջ տեսավ պառկած ու սատկած մի օձ` այդ վայրերում ապրող բոլոր օձերից ամենաթունավորը: Եթե այդ ջրից խմեր, կենդանի չէր մնա։

Չինգիզ խանը վերադարձավ ճամբար՝ մեռած բազեն ձեռքին։ Հրամայեց բազեի արձանը կառուցել մաքուր ոսկուց՝ մի թևի վրա փորագրելով հետևյալը․ <<Նույնիսկ երբ ընկերդ անում է այնպիսի բաներ, որոնք քեզ դուր չեն գալիս, նա մնում է քո ընկերը>>, իսկ մյուս թևին փորագրվեց հետևյալը․ <<Այն, ինչ արվում է զայրույթի պահին, լավ հետևանք չի կարող ունենալ>>։

ԱՌԱԿ ԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մի օր մի երիտասարդ որոշեց պսակադրվել։


Մեկ շաբաթ շարունակ նա զբաղվում էր հարսանեկան միջոցառման հարցերով: Եվ մի երեկո նա դիմեց հորը.

-Հայրիկ, ես քեզ մի խնդրանք ունեմ. Ես չեմ կարողանում ամեն ինչ ինքնուրույն հասցնել, ուստի խնդրում եմ քեզ, որ այս ցանկով զանգահարես իմ ընկերներին և հրավիրես հարսանիքի:


- Լավ, որդիս, - պատասխանեց հայրը:

Հարսանիքի օրը որդին վազեց հոր մոտ և զայրացած հարցրեց․

- Հայրիկ, միթե չէ՞ի ասել, որ զանգահարես իմ բոլոր ընկերներին։

- Որդիս, ես այդպես էլ արել եմ,- պատասխանեց հայրը։

- Բայց իմ ցուցակում հիսուն հոգի էին, որոնցից միայն տասնհինգին եմ տեսնում, - զարմացած հարցրեց որդին։

- Որդիս, ես զանգահարել եմ բոլորին և ասել, որ զանգում եմ քո խնդրանքով, որ դու հիմա դժվարության մեջ ես և նրանց օգնության կարիքն ունես։ Այնպես որ, մի անհանգստացիր, որդիս, քո բոլոր ընկերներն էլ այստեղ են։

ԾԱՆՐԱՑԱԾ ԽԻՂՃԸ

Մի օր մի մարդ շուկայից բանջարեղեն գնեց։ Հասնելով տուն` պարզեց, որ վաճառականներն ապրանքի փոխարեն քարեր են դրել իր սայլակի մեջ։ Բայց նա հետ չգնաց և հարցը խնդիր չդարձրեց, այլ շարունակեց ապրել սովորականի պես։ Քառասուն տարի անց նրա դուռը թակեցին։ Երբ բացեց դուռը, շեմքին կանգնած էին զառամյալ ծերունիներ։


- Բարև,- ասացին նրանք,- այն ժամանակ մենք ենք քեզ խաբել և և եկել ենք ներեղություն հայցելու։

Բայց նա միայն հոնքերը կիտեց և պատասխանեց.

- Ես հիշում եմ այդ դեպքը։ Բայց դու ինձ ոչինչ պարտք չեք։ ես նույն օրը քարերը գցեցի փոսը, իսկ դուք 40 տարի շարունակ դրանք կրել եք ձեր սրտերում։


ՀԱՅՐՆ ՈՒ ՈՐԴԻՆ ԵՎ ԻՐԵՆՑ ԱՎԱՆԱԿԸ

Մի անգամ հայրն ու որդին ավանակի հետ ցերեկվա շոգին շրջում էր քաղաքի փոշոտ փողոցներով։ Հայրը նստած էր ավանակի վրա, իսկ որդին քայլում էր կողքով՝ ավանակի սանձը բռնած։


- Խե՜ղճ տղա,- ասաց մի անցորդ,- նա հազիվ է կարողանում ավանակի սանձը բռնած քայլել իր փոքրիկ ոտքերով: Ինչպե՞ս կարող ես այդքան ծույլ լինել ու նստած մնալ ավանակի վրա, երբ տեսնում ես, որ տղադ ամբողջովին հյուծվել է: Հայրը սրտին մոտ է ընդունում նրա խոսքերը և, Երբ նրանք հասնում են փողոցի անկյուն, նա իջնում է ավանակից և ասում որդուն, որ նստի։




Շատ շուտով նրանք հանդիպում են մեկ այլ անցորդի, որը բարձր ձայնող աղաղակում է.

- Ինչ խայտառակություն։ Ջահել տղան սուլթանի պես նստած է ավանակ վրա, իսկ խեղճ ծեր հայրը վազում է նրա հետևից։

Տղան շատ տխրում է այդ խոսքերից և խնդրում հորը նստել ավանակի վրա՝ իր հետևում։

-Լավ մարդիկ, դուք տեսե՞լ եք նման բան, բարձրաձայնում է մի կին, - այդ աստիճան տանջել խեղճ կենդանուն։ Ավանակի մեջքն արդեն ծանրությունից կախ է ընկել, իսկ ծեր ու երիտասարդ անգործներն այնպես են նստել ավանակի վրա, որ կարծես բազմոց լին, դժբախտ արարած։

Հայր ու որդի, առանց խոսքի ասելու, ամոթից շիկնած իջնում են ավանակի վրայից։ Նրանք հազիվ մի քանի քայլ են անում, երբ մի այլ անցորդ սկսում է հեգնել նրանց.

-Ինչո՞ւ ձեր ավանակը ոչինչ չի անում, ոչ մի օգուտ չի բերում։ Նույնիսկ ձեզանից ոչ մմեկին իր վրա չի տանում։

Հայրը ավանակի վրա մի տուկ ծղոտ է կապում ու, ձեռքը դնելով որդու ուսին, ասում է․

- Ինչ էլ որ անենք, միշտ կգտնվի մեկը, ով մեզ հետ համաձայն չի լինի: Կարծում եմ, որ ինքներս պետք է որոշենք, թե ինչպես ենք ճանապարհորդում։

ԱՌԱԿ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երկու ընկեր քայլում էին անապատով։


Մի օր նրանք վիճեցին և ընկերներից մեկը մյուսին ապտակեց։ Վերջինս ցավ զգաց, բայց ոչինչ չասաց, միայն ավազի վրա գրեց հետևյալը. «Այսօր իմ լավագույն ընկերը ապտակեց ինձ»։ Նրանք շարունակեցին քայլել և գտան մի օազիս, որտեղ որոշեցին լողալ։ Ապտակ ստացածին խեղդվելուց այս անգամ էլ ընկերը փրկեց։ Երբ ուշքի եկավ, նա մի քարի վրա փորագրեց. «Այսօր իմ լավագույն ընկերը փրկեց իմ կյանքը»:




Նրան ապտակած և կյանքը փրկած ընկերը հարցրեց․

- Ինչու՞, երբ քեզ ապտակեցի, դու գրեցիր դրա մասին ավազի վրա, իսկ հիմա գրում ես քարի վրա։

- Երբ մեզ վիրավորում են, պետք է դրա մասին գրենք ավազին, որպեսզի քամիները ջնջեն այն։ Բայց երբ ինչ-որ մեկը լավ բան է անում, պետք է այն փորագրենք քարի վրա այնպես, որպեսզի ոչ մի քամի չկարողանա այն ջնջել, -պատասխանեց փրկվածը։

Բարոյախրատականը

Սովորիր մոռանալ քեզ արած վատությունները և երախտագիտությամբ հիշել միայն մարդկանց լավ գործերը:

ԲՆԱԾԻՆ ԱՐԱՏ

Մի խանութի վաճառական մուտքի դռան վրա փակցրեց «Վաճառվում են կատվի ձագեր>> գրվածքով թուղթը։ Այն գրավեց երեխաների ուշադրությունը, և մի քանի րոպե անց խանութ մտավ մի փոքրիկ տղա։ Ողջունելով վաճառողին՝ նա երկչոտ ձայնով հարցրեց կատվի ձագերի գինը։


- Եռեսունից հիսուն մետաղադրամ,- պատասխանեց վաճառողը:


Երեխան հառաչելով ձեռքը մտցրեց գրպանը, հանեց դրամապանակն ու սկսեց հաշվել իր փողերը։

- Ես հիմա ընդամենը երկու մետաղադրամ ունեմ, - տխուր ասաց նա, - Խնդրում եմ, կարո՞ղ եմ գոնե նրանց տեսնել։

Վաճառողը ժպտաց և մեծ տուփից հանեց կատվի ձագերին։




Հայտնվելով ազատության մեջ կատվի ձագերը մլավեցին և փախան: Նրանցից միայն մեկը հետ մնաց։ Եվ ինչ-որ տարօրինակ ձևով ձգում էր իր հետևի ոտքը:

- Ասացեք ինձ, իսկ այս կատվի ձագը որքա՞ն արժե, - հարցրեց տղան։

- Վաճառողը պատասխանեց, որ այս կատուն ոտնաթաթի բնածին արատ ունի, որը, ըստ անասնաբուժի, ամբողջ կյանքում չի անցնելու։

Տղան, դա լսելով, անհանգստացավ և ասեց․

- Ես կուզենայի հենց նրան գնել։

- Ծիծաղում ես տղա։ Այս կենդանին արատ ունի: Ինչի՞դ է պետք: Սակայն եթե այդքան խղճում ես նրան, ուրեմն ձրի վերցրու, ձրի կտամ,- ասաց վաճառողը։

Այստեղ, ի զարմանս վաճառողի, տղայի դեմքը այլայլվեց և նա հաստատակամորեն ասաց․

- Ոչ, ես չեմ ուզում անվճար վերցնել: Այս կատվի գինը ճիշտ նույնն է, ինչ՝ մյուսները: Եվ ես պատրաստ եմ վճարել նրա համար: Ես փողը կբերեմ։

Զարմացած նայելով երեխային՝ վաճառողի սիրտը թուլացավ և ասաց․

-Տղա՛ս, դու ուղղակի ոչինչ չես հասկանում։ Այս խեղճը երբեք չի կարողանալու մյուս կատուների նման վազել, խաղալ ու թռչկոտել։

Այս խոսքերը լսելուց հետո տղան տաբատը բարձրացրեց և ծալեց ձախ ոտքի վրա։ Վաճառողը ապշահար տեսավ, որ տղայի ոտքը ահավոր ծռված էր և ամրացված էր մետաղական օղակներով։

Երեխան նայեց վաճառողին.

- Ես երբեք չեմ կարողանա վազել և ցատկել։ Իսկ այս կատվի ձագին պետք է մեկը, ով կհասկանա, թե որքան դժվար է իր համար, և ով կաջակցի նրան,- ասաց տղան դողդոջուն ձայնով։

Վաճառասեղանի հետևում վաճառականը հուզմունքից սկսեց կծել իր շրթունքները։ Արցունքները հոսեցին նրա աչքերից... Կարճ լռությունից հետո նա ստիպեց իրեն ժպտալ և խոսել․

- Տղա՛ս, ես կաղոթեմ, որ բոլոր կատվի ձագերն ունենան այնպիսի լայնսիրտ հիանալի տեր, ինչպիսին դու ես:

ԹՈՂԵՔ ՑԱՎԸ ՀԵՌԱՆԱ

Ձեր ամենախիզախ որոշումներից մեկը, որը դուք կարող եք ընդունել, վերջապես բաց թողնելն է այն, ինչ ցավ է պատճառում ձեր հոգուն։ Թողեք այն մարդկանց, մտքերը, իրավիճակները, որոնք սպանում են ձեր երազանքները։ Հիշեք, արդյունքում դուք կարող եք ավելի պայծառ շողալ, քան հազարավոր աստղերը։ Կարող եք դառնալ այն, ինչ ուզում եք, ստեղծել նոր աշխարհներ և իրականացնել գաղափարներ, որոնք անհնարին են մարդկանց մեծամասնության կարծիքով։


Ռոնդա Բերն
<<Գաղտնիք>> գրքի հեղինակ

ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մի հայր մեծացնում էր իր երկու դստրերին, բայց ամենից շատ սիրում էր ավագ դստերը։ Նա շատ գեղեցիկ էր․ դեմքը վարդագույն էր, ձայնը՝ քաղցր, մազերը՝ գանգուր։

- Դու քնքուշ ես, ինչպես պարտեզի վարդը, - ասում էր հայրը՝ հիանալով ավագ դստրով:
Կրտսեր դուստրը նույնպես լավն էր և հնազանդվող, բայց հայրը նրան չէր սիրում․ նրա դիմագծերը կոպիտ էին, ձեռքերի մաշկը՝ տնային գործերից չորացած: Ուստի հայրը նրան քիչ էր գովաբանում և ստիպում էր ավելի շատ աշխատել։

Մի անգամ հոր հետ դժբախտություն տեղի ունեցավ որսի ժամանակ. ատրճանակը պայթեց հենց ձեռքերում։ Պայթյունից այրվեցին, իսկ բեկորներից էլ վնասվածքներ ստացան և ձեռքերը, և դեմքը։ Բժիշկը վիրակապեց նրա ձեռքերն ու դեմքը։ Հայրն անօգնական դարձավ, այլևս ոչինչ ոչ տեսնում էր, ոչ էլ կարողանում էր ինքնուրույն ուտել։

Կրտսեր դուստրն ասաց.

- Մի անհանգստացիր, հայրիկ, ես կլինեմ քո ձեռքերն ու աչքերը, մինչև դու լավանաս:

Նա սկսեց իր հորը բուժել բուժիչ թեյերով և հատուկ սննդակարգով: Մի ամբողջ տարի կրտսեր դուստրը խնամեց իր հորը։ Ձեռքերի վերքերը արագ ապաքինվեցին, բայց աչքերը երկար ժամանակ պահանջեցին ամոքվելու համար։ Երբ հայրը խնդրում էր ավագ դստերը նստել իր կողքին, վերջինս միշտ զբաղված էր լինում․ մեկ շտապում էր այգում զբոսնելու, մեկ էլ՝ ժամադրության։

Վերջապես վիրակապը հանեցին հոր աչքերից ու նա տեսավ իր երկու դստրերին, որոնք կանգնած էին իր դիմաց։ Ավագը նուրբ գեղեցկուհի էր, իսկ կրտսերը՝ սովորական արտաքինով։

Հայրը գրկեց իր կրտսեր դստերը և ասաց.

-Շնորհակալ եմ, աղջիկս, խնամքի համար, նախկինում չգիտեի, որ դու այդքան նուրբ ես։

-Կարծում եմ, որ ես շատ ավելի նուրբ եմ, — բացականչեց ավագ դուստրը։

- Իմ հիվանդության շնորհիվ ես հասկացա, որ նրբությունը պայմանավորված է ոչ թե մաշկի փափկությամբ, այլ՝ վարքագծով,- պատասխանեց հայրը։

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...