ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՎԱԽԸ

Մի անցորդ դիմեց լեռնագնացին.

- Լսիր, լեռնագնաց, ինչպե՞ս ես դու այդքան հեշտությամբ քայլում անդունդի եզրին աճած ծառի վրայով, իսկ ես անցնելիս սարսափից դողում եմ:

- Երբ ես քայլում եմ և անցնում եմ ծառի մյուս կողմը, մտածում եմ ջրի մասին, քանի որ գնում եմ ջուր բերելու, առանց որի իմ ընտանիքը և ես կմեռնենք ծարավից, իսկ վերադառնալիս այնքան եմ ուզում տեսնել իմ ընտանիքին, որ ընդհանրապես չեմ էլ մտածում անդունդի գոյության մասին, - պատասխանում է լեռանագնացը։




- Այսպիսով, ինչպե՞ս հաղթահարեմ իմ վախը: Ինչպե՞ս քայլեմ անդունդի վրայով և չվախենամ, - կրկին հարցնում է անցորդը։

- Միայն մեծ ցանկությունը կամ ծայրահեղ կարիքը քեզ կստիպեն մոռանալ, որ դու անցնում ես անդունդի վրայով:

No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...