Ճանապարհով քայլում էր աստվածուհու նման գեղեցիկ մի աղջիկ։ Հանկարծ նա նկատեց, որ մի տղա հետևում է իրեն։ Շշրջվեց և հարցրեց.
- Ինչո՞ւ եք հետևում ինձ,- հարցրեց աղջիկը։
Տղան պատասխանեց.
- Ով իմ սրտի տիրուհի, քո հմայքն այնքան անդիմադրելի է, որ ինձ ստիպում է հետևել քեզ։ Իմ մասին ասում են, որ ես անթերի եմ նվագում, օժտված եմ բանաստեղծական արվեստի ձիրքով և կարող եմ արթնացնել սիրո կրակ ցանկացած կնոջ սրտում։ Սակայն ես ուզում եմ հայտնել իմ սերը միայն քեզ և խոստովանել, որ դու միակն ես, որ գրավեցիր իմ սիրտը:
Աղջիկը մի պահ լուռ նայեց նրան, ապա ասաց.
- Ինչպե՞ս կարող էիր սիրահարվել ինձ: Փոքր քույրս ինձանից շատ ավելի գեղեցիկ և հմայիչ է։ Նա հետևում է ինձ, նայիր նրան:
Տղան կանգ առավ, հետ շրջվեց, բայց տեսավ միայն կարկատված թիկնոցով մի տգեղ պառավի։ Հետո նա արագացրեց քայլերը՝ աղջկան հասնելու համար։ Աչքերը իջեցնելով, նա հարցրեց.
- Ասա ինձ, ինչպե՞ս կարող էիր սուտ խոսել:
Գեղեցիկ աղջիկը ժպտաց և պատասխանեց.
- Թանկագին ընկեր, նույն կերպ և դու չասացիր ճշմարտությունը, երբ սիրո երդում տվեցիր։ Դու հիանալի գիտես սիրո բոլոր կանոնները և ձևացնում ես, թե սիրտդ վառվում է իմ հանդեպ սիրուց։ Ինչպե՞ս կարողացար այդ դեպքում շրջվել ու նայել մեկ այլ աղջկա:
No comments:
Post a Comment