Անովշիրվան թագավորը, որին իր ժողովուրդն արդարամիտ էր համարում, գնում է շրջագայության երկրով մեկ հենց այն ժամանակ, երբ ծնվում է Մուհամեդ մարգարեն:
Արևի շողերով լուսավորված լեռան լանջին նա տեսնում է մի ծերունու․ որը կռացած գործ է անում։
Թագավորն իր պալատականների ուղեկցությամբ մոտենում է ծերունուն ու տեսնում, որ ծերունին փոքրիկ, ոչ ավել, քան մեկ տարեկան տնկիներ է տնկում։
- Ի՞նչ ես անում, - հարցնում է թագավորը։
-Ես ընկուզենու ծառեր եմ տնկում,- պատասխանում է ծերունին:
Թագավորը զարմացած հարցնում է.
- Դու արդեն շատ ծեր ես։ Քեզ ինչի՞ն են պետք այդ տնկիները, որոնց հետագայում չես տեսնելու, որոնց ստվերում չես հանգստանալու և չես էլ համտեսելու պտուղները։
Ծերունին նայեց նրան և պատասխանեց.
- Մեզնից առաջ եղած մարդիկ ծառեր տնկեցին, որ մենք քաղենք դրանց պտուղները։ Հիմա մեր հերթն է տնկել, որպեսզի մեզնից հետո եկող սերունդները նույնպես օգուտ քաղեն:
No comments:
Post a Comment