ԵՐԿՈՒ ԱՌՎԱԿՆԵՐ

Հինգ-վեց տարեկան մի տղա, ծնողների հետ քայլում էր անտառով և տեսավ պարզ ջրով հոսացող մի առվակ։ Նա խմեց առվակի քաղցրահամ ջրից, իսկ հետո զվարճանալու համար ձեռքը վերցրեց մի ճյուղ և սկսեց պղտորել առվակի ջուրը։ Առվակի հատակը և պատերը հողեղեն էին, և հետևաբար ավազը թափված տերևները և զանազան այլ բեկորներ անմիջապես բարձրացան ջրի երես: Եվ այդ երբեմնի մաքուր ջուրը դարձավ խմելու համար ոչ պիտանի։ Երեխան շատ արագ կորցրեց առվակին նայելու իր հետաքրքրությունը: Դրա մեջ նետեց ձեռքի ճյուղը ու վազեց մոր մոտ։

Ինչ-որ տեղ բարձր լեռներում մի ուրիշ տղա նույնկերպ ուզեց խաղալ լեռնային առվակի հետ։ Նա էլ ուզեց ճյուղով խառնել առվակի ջուրը։ Բայց առվի հատակը քարքարոտ էր, արդյունքում ձեռքի ճյուղը կոտրվեց և տղան չկարողացավ ոչինչ անել։ Առվակը մնաց պարզկա, ինչպես միշտ։


Որոշ մարդիկ արտաքուստ բարի և համակրելի են թվում, ինչպես պարզ առվակը: Բայց փորձեք գոնե մի փոքր տարաձայնություն ունենալ այդ մարդու հետ ու կտեսնեք, թե ինչպես է ցեխն ու աղբը, անտառային առվակի պես, դուրս գալիս վերջինիս հոգու խորքից՝ ջրի երես հանելով ինքնահավանությունը, նենգամտությունը, հպարտությունն, չարախոսությունը ու չարակամությունը։

Բարոյախրատականը՝

Բարի եղեք միայն ձեր և ձեր էության համար, այլ ոչ թե՝ հանուն հասարակությանն ապացուցելու, որ դուք բարի եք, քանի որ ապացույցների ձգտում են նրանք, որոնք դրա պակասն իսկապես ունեն։

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...