Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։


- Աշխարհում ամենաուժեղն իմ թագավորն է,- ասաց նրանցից մեկը։

- Աշխարհում ամենաուժեղը գինին է, - ասաց մյուսը։

- Աշխարհում ամենաուժեղը կինն է, - ասաց երրորդը։


Առավոտյան թագավորը կանչեց իր նախարարներին և հարցրեց, թե որն է աշխարհում ամենաուժեղը՝ թագավորը, գինին, թե կինը: Մինչ վերջիններս կպատասխանեին թագավորը մտորեց. «Թագավորը երբեմն կորցնում է իշխանությունը, գինու ուժը տևում է ընդամենը մի քանի ժամ, իսկ կինը... Սողոմոն Իմաստունից, զորեղ Սամսոնից և Դավթից ավելի ուժեղ մարդ չկար, բայց երեքի վրա էլ կարողացան ներգործել միայն կանայք>>։

No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...