Գործավարը, դուրս գալով աշխատասենյակից, նայեց կայսեր՝ արևի տակ շողացող գմբեթներով պալատին և մտածեց. <<Ափսոս, որ ես թագավորական ընտանիքում չեմ ծնվել, կյանքը կարող էր շատ ավելի պարզ լինել...>> և շարժվեց դեպի քաղաքի կենտրոն, որտեղից լսվում էին մուրճերի հարվածների ձայներ և տարբեր աղաղակներ։ Բանվորներն էին աղմկում, քանի որ նոր շենք էին կառուցում հենց հրապարակի վրա։ Նրանցից մեկը տեսավ գործավարին՝ թղթերը ձեռքը բռնած և մտածեց. <<ինչո՞ւ ես դպրոց չգնացի հորս խորհրդով, ես հիմա կարող էի թեթև աշխատանք կատարել և ամբողջ օրն աշխատել տեքստերի վրա, և կյանքն այնքան պարզ կլիներ…>>։
ՊԱՐԶ ԿՅԱՆՔ
Կայսրն այդ ժամանակ մոտեցավ իր պալատի հսկայական լուսավոր պատուհանին ու նայեց հրապարակին։ Նա տեսավ բանվորների, գործավարների, վաճառականների, հաճախորդների, երեխաների ու մեծահասակների և մտածեց, թե որքան լավ է ամբողջ օրը մաքուր օդում գտնվել, աշխատանք կատարել կամ ինչ-որ մեկի մոտ աշխատել, նույնիսկ թափառական լինել և ընդհանրապես չմտածել քաղաքականության և այլ բարդ խնդիրների լուծման շուրջ։
- Ինչ պարզ կյանքով են ապրում այս մարդիկ, - արտաբերեց կայսրը հազիվ լսելի ձայնով:
Subscribe to:
Post Comments (Atom)
ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ
- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...
-
Դուք չեք կարող վիշապին ձեր ասպարեզից դուրս հանել, եթե դուք ապրում եք նրա շրջակայքում։ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլկեին Մեր կյանքի խն...
-
Աղքատի կինը կարագ էր պատրաստում և այն վաճառվում էր նպարեղենի խանութին։ Կինը կարագը պատրաստում էր մի կիլոգրամ կշիռ ունեցող գնդերով։ Նպարավաճա...
-
Վաղ առավոտյան, երբ Հինգ Շին իր աշակերտի հետ քայլում էր պարտեզում, նրանց մոտեցավ մի երիտասարդ։ Մի փոքր ամաչելով՝ ողջունեց Հինգ Շիին և նրա աշա...
No comments:
Post a Comment