Փիլիսոփայության դասխոսը, կանգնելով իր լսարանի առջև, վերցրեց հինգ լիտրանոց ապակյա տարան և լցրեց այն քարերով, որոնցից յուրաքանչյուրի տրամագիծն առնվազն երեք սանտիմետր էր:
Վերջում ուսանողներին հարցրեց, թե արդյոք տարան լիքն է:
Պատասխանեցին, որ լիքն է։
Հետո բացեց ոլոռով լի արկղը և դրա պարունակությունը լցրեց տարայի մեջ՝ մի փոքր թափահարելով այն։ Քարերի միջև տեղ գտած ազատ տարածությունը լցվեց ոլոռով։ Դասախոսը ևս մեկ անգամ հարցրեց ուսանողներին, թե արդյոք լիքն է տարան։
Կրկին պատասխանեցին, որ լիքն է։
Հետո վերցրեց ավազով լցված արկղը և ավազը լցրեց տարայի մեջ։ Բնականաբար, ավազը զբաղեցրեց ամբողջությամբ ազատ տարածությունը և ծածկեց ամեն ինչ։
Դասախոսը ևս մեկ անգամ հարցրեց ուսանողներին, թե արդյոք լիքն է տարան։ Պատասխանեցին՝ այո, և այս անգամ տարան իսկապես լիքն էր։
Հետո սեղանի տակից հանեց մի գավաթ ջուրը ու մինչև վերջին կաթիլը լցրեց տարայի մեջ՝ թրջելով ավազը։
Ուսանողները ծիծաղեցին։
-Իսկ հիմա ուզում եմ, որ հասկանաք, որ տարան ձեր կյանքն է։ Քարերը կյանքում ձեր համար ամենակարևոր արժեքներն են, ինչպիսիք են՝ ընտանիքը, առողջությունը, ընկերները, ձեր երեխաները, այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեզ ապրելու համար, նույնիսկ եթե մնացածը չունենաք: Լցված ոլոռները ձեր անձի համար կարևոր բաներն են, ինչպիսիք են՝ աշխատանք, տուն, մեքենա: Ավազը խորհրդանշում է կյանքի մնացած մանրուքները: Եթե տարայի մեջ նախ և առաջ լցնեք ավազը, ոլոռը, ապա քարերի համար տեղ չի մնա։ Նույնը և ձեր կյանքում, եթե ձեր ամբողջ ժամանակն ու էներգիան ծախսեք մանրուքների վրա, ապա ամենակարևոր բաների համար ժամանակ չեք ունենա: Արեք այն, ինչ ձեզ ուրախացնում է. խաղացեք ձեր երեխաների հետ, ժամանակ անցկացրեք ձեր զուգընկերոջ հետ, հանդիպեք ձեր ընկերներին: Միշտ ժամանակ կգտնվի աշխատելու, տունը մաքրելու, մեքենան վերանորոգելու և լվանալու համար։ Առաջին հերթին հոգ տարեք քարերի՝ ամենակարևոր արժեքների մասին՝ հստակ առաջ քաշելով ձեր առաջնահերթությունները, քանի որ մնացածը պարզապես մանրուքներ են, - բացատրեց դասախոսը։
Բացատրությունն ամբողջովին լսելուց հետո ուսանողներից մեկը բարձրացրեց իր ձեռքը և հարցրեց դասախոսին, թե ինչ նշանակություն ունի ջուրը։
Դասախոսը ժպտաց և պատասխանեց.
- Ուրախ եմ, որ ինձ հարցրեցիք այդ մասին: Ես ջուրն ավելացրեցի պարզապես այն նշանակությամբ, որ որքան էլ զբաղված լինեք ձեր կյանքում, հանգիստ առնելու պարապության համար միշտ մի փոքր ժամանակ կգտնվի։
No comments:
Post a Comment