ՄԵԾԱԳՈՒՅՆ ԻՄԱՍՏՆՈՒԹՅՈՒՆԸ

Մի գիշեր այն գավառում, որտեղ գտնվում էր վանքը, առատ ձյուն տեղաց։ Առավոտյան աշակերտները, մինչև գոտկատեղը հասնող ձյան միջով անցնելով, հավաքվեցին մեդիտացիայի սրահում։ Ուսուցիչը հարցրեց հավաքվածներին.

- Ասացե՛ք, հիմա ի՞նչ անենք:

- Մենք պետք է աղոթենք, որ եղանակը տաքանա,- ասաց առաջին աշակերտը:

- Պետք է սպասենք միչև ձյունը կհալվի և կգնա իր ճանապարհով, - ասաց երկրորդը։


- Ճշմարտությունն իմացողի համար ինչ կարևոր է շուրջ բոլորը ձյուն է, թե՝ ոչ, - ասաց երրորդը։

- Հիմա լսեք, թե ինչ կասեմ ձեզ, - ասաց ուսուցիչը։

Աշակերտները պատրաստվեցին լսելու մեծագույն իմաստնությունը:

Ուսուցիչը նայեց շուրջը, հառաչեց և ասաց.

- Ձեռքներդ առեք բահերը, գնացինք։

Բարոյախրատականը՝

Մի մոռացեք, որ միակ բանը, որն իրականում աշխատում է, գործողությունն է:

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...