ԱՇԽԱՐՀԸ ՇԱՐԺՈՒՆ Է․․․ հեղինակ՝ Զարուհի Սխտորյան՝ ՍԶԱՐ

 Աշխարհը լույս ու խավար է,  հոգուդ գույներով  ի ծնե իջած երկնային պարգև կամ էլ երբեմն՝ մարդ կոչվող դժնդակ նվեր,

Աշխարհը գործ է,  կարճ ժամանակում իրացրու դու քեզ ու խաղա քեզ հասած մարդկային դերդ, 

Աշխարհը տոն է,  դու ես միշտ տարբեր, նվագիր, երգիր ինքնությանդ մոտ քո իսկ երգերդ, 

Աշխարհը հոգս է,  մտքերդ են քո խենթ կամ մեկ էլ տեսար դառնում են և բեռ, 

Աշխարհը դու էս, խոսում է խիղճդ ու մեկ էլ գենդ, 

Աշխարհը նույն է,  Ինչ էլ որ անես, մեծ մտքեր բռնես ու խորհես, խորհես, 

Աշխարհը աջակից ու մեկ էլ կշտամբող մի հակաթույն է, եթե գտնես քեզ, կամ էլ կորցնես,  

Աշխարհը շարժուն է,  քեզ հետ, առանց քեզ․․․


 

․  



No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...