Աշակերտը հարցրեց ուսուցչին.
- Ուսուցիչ, ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչի՞ մասին են բոլորը խոսում: ճապոներենում «ճգնաժամ» բառը բաղկացած է երկու հիերոգլիֆային նիշերից, որոնք նշանակում են «վտանգ» և «հնարավորություն», այսի՞նքն։
- Իսկապե՞ս չեք հասկանում։ Սարսափելի է։ Հենց հիմա դուրս եկեք դպրոցից, - բացականչեց ուսուցիչը։
Աշակերտը զարմացավ և հարցրեց․
- Բայց կարո՞ղ եմ վաղը վերադառնալ:
- Դուք կհասկանաք, թե իրականում, երբ պատրաստ կլինեք վերադառնալ, - ցայրացած ասաց ուսուցիչը:
Անցավ երկու օր, նույն աշակերտը թակեց դպրոցի դուռը։ Ուսուցիչը մոտեցավ դռանը և զայրացած ասաց.
- Ոչինչ մի ասեք, ես ձեզ չեմ հավատա, և հենց այս վայրկյանին էլ հեռացեք այստեղից։
Մնացած աշակերտները կանգնել էին ուսուցչի թիկունքի հետևում, սակայն վախեցան որևէ բան ասել։ Ոչ ոք չհասկացավ, թե ինչու է ուսուցիչն այդքան զայրացած․․․
Անցավ մոտ մեկ տարի, և աշակերտը նորից հայտնվեց դպրոցի շեմին: Ուսուցիչը ուշադիր զննեց նրան, ժպտաց և հարցրեց․
- Հիմա իսկապես հասկացա՞ք։
Եվ երբ աշակերտը ներս մտավ, ուսուցիչը նրան առաջարկեց ամեն ինչ պատմել մյուս աշակերտներին։
- Դպրոցից դուրս գալու հաջորդ օրը,- սկսեց աշակերտը,- ընկերության սեփականատերը, որտեղ ես աշխատում էի, ասաց, որ այլևս իմ ծառայությունների կարիքը չունի: Ես կռահեցի, որ առանց ուսուցչի ոչինչ չեմ կարող անել և հետ եկա դպրոց, բայց ինչպես հիշում եք, ուսուցիչն ինձ նորից հետ ուղարկեց։ Ուսուցիչը ժպտաց և ասաց.
- Դուք չեք պատկերացնում, թե որքան դժվար էր համոզել ղեկավարին, որպեսզի նա Ձեզ հեռացնի աշխատանքից։
- Դա հետո հասկացա։ Ես շատ ջանք գործադրեցի աշխատանք գտնելու համար, բայց չկարողացա համապատասխան գործ գտնեմ։ Դեռ ավելին ունեմ ընտանիք, որին պետք է պահեի։ Հետո ես ստեղծեցի իմ սեփական ընկերությունը… Նույնիսկ մեկ տարի չի անցել, ինչ իմ ընկերությունը ոլորտի ամենամեծ ընկերություններից մեկն է դարձել… Հիմա ես իսկապես հասկանում եմ, թե ինչ նշանակություն ունեն «ճգնաժամ» բառի այդ երկու հիերոգլիֆային նիշերը և… ոչինչ չունեմ ասելու, ուսուցիչ, պարզապես երախտապարտ եմ Ձեզ։
No comments:
Post a Comment