ՉՀԱՆՁՆՎԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Մի մարդ քայլում էր ափով և հանկարծ տեսավ մի տղայի, որն ավազի վրայից ինչ-որ բան էր վերցնում և նետում ծովը։ Տղամարդը մոտեցավ ու տեսավ, որ տղան ծով է նետում ավազի վրա մնացած ծովաստղերը, որոնք չորս կողմից շրջապատել էին նրան։ Թվում էր, թե ավազի վրա միլիոնավոր ծովային աստղեր կային, ափը բառացիորեն կիլոմետրերով լցվել էր ծովաստղերով:


- Ինչո՞ւ եք այդ ծովաստղերին ծովը նետում,- հարցրեց մարդը՝ մոտենալով տղային։

- Եթե նրանք մնան ափին մինչև վաղն առավոտ, ապա մակընթացությունը կնվազի, և նրանք կսատկեն, - պատասխանեց տղան՝ առանց դադարեցնելու իր բռնած գործը:

- Բայց դա ուղղակի հիմարություն է,- ասաց մարդը,- շուրջդ նայիր, այստեղ միլիոնավոր ծովաստղեր կան, ափը լցված է դրանցով: Քո փորձերը ոչինչ չեն փոխի:

- Տղան վերցրեց հաջորդ ծովաստղը, մի պահ մտածեց, ապա նետեց ծովն ու ասաց.

- Ոչ, իմ փորձերը շատ բան կփոխեն այս ծովաստղերի համար:

Ափ եկած մարդը նույնպես վերցրեց ծովաստղը և նետեց ծովը, հետո էլ՝ մեկ ուրիշը։ Գիշերվա մոտ ծովափին շատ մարդիկ հավաքվեցին, որոնցից յուրաքանչյուրը վերցնում էր ու ծով էր նետում ծովաստղերը։ Եվ երբ արևը ծագեց, ափին ոչ մի չփրկված ծովաստղ չմնաց։

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...