ԵՐԲ ՉԱՐԱԽՈՍՈՒՄ ԵՍ

- Ասա ինձ, ուսուցիչ, ինչո՞ւ էին բոլոր մեծ ուսուցիչները խոսում չարախոսելու մասին: Արդյո՞ք դա իսկապես այդքան կարևոր է և ինչու՞,- մի օր հարցրեց աշակերտն ուսուցչին։


Ուսուցիչը, ինչպես միշտ չպատասխանեց աշակերտի հարցին, փոխարենը աշակերտին տվեց մի փուչիկ, որի ստորին հատվածում ցեխ էր լցված, և խնդրեց փչել այն և պայթեցնել:

Աշակերտը սկսեց փչել փուչիկը։

-Ի՞նչ ես տեսնում հիմա, - հարցրեց ուսուցիչը։

- Ես տեսնում եմ Ձեզ և փուչիկը, - պատասխանեց աշակերտը:

- Մի քիչ էլ փչիր, - կարգադրեց Ուսուցիչը:

Աշակերտը մի քանի անգամ փչեց և փուչիկը մեծացավ:

-Ի՞նչ ես տեսնում հիմա, - հարցրեց ուսուցիչը։




- Ես ձեզ դժվարությամբ եմ տեսնում, ես հիմնականում տեսնում եմ միայն փուչիկը, որի պատերի երկայնքով ցեխ է տարածվում, - պատասխանեց աշակերտը:

-Էլ ավելի ուժեղ փչիր, - կրկին կարգադրեց ուսուցիչը:

Այն բանից հետո, երբ փուչիկն ավելի մեծացավ, ուսուցիչը նորից հարցրեց․

- Ւսկ հիմա ի՞նչ ես տեսնում։

- Ուղղակի ցեխոտ փուչիկ և ուրիշ ոչինչ, - պատասխանեց աշակերտը։

- Ավելի շատ փչիր,- ասաց ուսուցիչը և ավելի հեռու կանգնեց:

Այս անգամ աշակերտը ավելի ջանասիրաբար փչեց։ Բայց փուչիկն այլևս չկարողացավ մեծանալ և այն պայթեց՝ ցեխ շպրտելով բոլոր ուղղություններով։ Աշակերտն ապշած նայեց իրեն․ ամբողջությամբ ցեխով էր պատված։

- Դա հենց այն է, ինչ տեղի է ունենում, երբ կենտրոնանում ես այլ մարդկանց նկատմամբ չարախոսելու վրա: Չարախոսելով դու դադարում ես տեսնել մարդուն, այլ տեսնում ես միայն քո անբարյացակամ պղտոր մտքերն ու զգացմունքները, որոնք կարող են ցանկացած պահի պայթել և կեղտոտել ոչ միայն քեզ, այլև քո շրջապատը, եթե, իհարկե չդադարես բարձրաձայնել քո կեղտոտ պատկերացումները ուրիշների մասին»,- ասաց ուսուցիչը և հեռացավ՝ աշակերտին մենակ թողնելով իր մտքերի հետ:

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...