ԼՍԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հնում մի թագավոր սուրհանդակ ուղարկեց հարևան երկրի թագավորի մոտ։ Սուրհանդակը ուշացավ և, շտապ վազելով դեպի թագավորի սենյակ, շնչակտուր սկսեց իր թագավորի հրամանը կարդալ.

- Իմ թագավորը… հրամայել է ձեզ ասել, որ տաք նրան… կապույտ ձին՝ սև պոչով… և եթե այդպիսի ձի չտաք, ապա…»




- Ես այլևս չեմ ուզում լսել,- թագավորն ընդհատեց սուրհանդակին,- զեկուցեք ձեր թագավորին, որ ես այդպիսի ձի չունեմ, և եթե ունենայի, ապա ...

Խոսքը կիսատ թողնելով թագավորն ընկավ մտքերի մեջ, և սուրհանդակը, լսելով թագավորի այս խոսքերը, որն իր տիրոջ ընկերն էր, վախեցած դուրս վազեց պալատից, թռավ ձիու վրա և շտապ վերադարձավ՝ իր թագավորին զեկուցելու այդ ոչ պատշաճ պատասխանը։ Երբ թագավորը լսեց սուրհանդակի խոսքը, սարսափելի զայրացավ ու պատերազմ հայտարարեց հարևան թագավորին։ Պատերազմը երկար տևեց․ շատ արյուն թափվեց, շատ շինություններ ավիրվեցին, և այն երկու թագավորությունների համար էլ թանկ նստեց։

Վերջ ի վերջո երկու թագավորներն էլ, սպառելով իրենց թագավորական գանձարանները և զորքերը, համաձայնեցին զինադադարի, որպեսզի քննարկեն իրենց պահանջները միմյանց նկատմամբ։

Երբ նրանք սկսեցին բանակցությունները, երկրորդ թագավորը հարցրեց առաջինին.

-Ի՞նչ էիր ուզում ասել քո արտահայտությամբ. <<Ինձ տուր կապույտ ձին սև պոչով, եթե չտաս․․․>>։

- ... ուրիշ գույնի ձի ուղարկիր, այսքանը,- պատասխանեց առաջին թագավորը,- Իսկ ի՞նչ էիր ուզում ասել քո պատասխանով. «Ես այդպիսի ձի չունեմ, բայց եթե ունենայի, ապա…»:

- ... անպայման կուղարկեի, որպես նվեր իմ լավ դրացիին, այսքանը,- պատասխանեց երկրորդ թագավորը։

No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...