Մի ժամանակ մի շատ տաքարյուն ու անզուսպ տղա էր ապրում։ Մի օր հայրը նրան մի խուրց մեխեր տվեց և ասաց, որ երբ նա չկարողանա զսպել իր զայրույթը, որպես պատիժ մի մեխ մեխի ցանկապատի սյանը։
Առաջին օրը սյան վրա նա մեխեց մի քանի տասնյակ մեխեր։ Մեկ շաբաթ անց նա սկսեց սովորել զսպել իր զայրույթը, և ամեն օր սյան մեջ խրված մեխերի թիվը գնալով նվազում էր։ Երիտասարդը հասկացավ, որ ավելի հեշտ է զսպել իր զայրույթը, քան ամեն օր մեկից ավելի մեխ մեխել։ Վերջապես մի օր նա ամբողջովին հանդարտվեց և սովորեց այլևս չզայրանալ։ Այս մասին նա պատմեց իր հորը։ Հայրն ասաց, որ այս անգամ, եթե նա ամբողջ օրը չզայրանա, նա կարող է սյան վրայից մեկ առ մեկ հանել բոլոր մեխերը։
Ժամանակն անցավ, և նա տեղեկացրեց հորը, որ ոչ մի մեխ սյան մեջ չի մնացել։ Այդժամ հայրը բռնեց որդու ձեռքը և տարավ սյան մոտ և ասաց․
- Լավ արդյունքի հասար, բայց տեսնու՞մ ես, թե քանի անցք կա սյան վրա։ Սյունն այլևս երբեք նույնը չի լինի: Երբ մարդուն ինչ որ վատ բան ես ասում, նրա սրտին սպի է մնում այս սյան վրա առաջացած անցքերի պես։ Եվ որքան էլ դրանից հետո ներեղություն խնդրես, մեկ է սպիերն այդպես էլ չեն վերանում։
No comments:
Post a Comment