Սովորական աշխատանքային առավոտ էր, երբ մոտ ութն անց կես մի ութանասուն տարեկան ծերունի ներս մտավ՝ բթամատից կարերը հանելու նպատակով: Ակնհայտ էր, որ նա շտապում էր և հուզմունքից մի փոքր դողացող ձայնով ասաց, որ առավոտյան ժամը 9-ին կարևոր գործ ունի։ Անհանգիստություն զգացի և խնդրեցի նրան նստել, քանի որ գիտեի, որ բժիշկները զբաղված են և կկարողանան նրան ընդունել միայն մեկ ժամից։ Նայելով, թե որքան թախիծ կար նրա աչքերում և թե որքան հաճախակի էր նայում ժամացույցի սլաքներին և հաշվի առնելով, որ հիվանդ չունեմ, որոշեցի ինքս զբաղվեմ նրա վերքով: Նրա մատը զննելուց հետո պարզվեց, որ վերքը լավացել է, և, բժիշկներից մեկի հետ խորհրդակցելով, ստացա կարերը հեռացնելու համար անհրաժեշտ բժշկական գործիքներն ու դեղամիջոցները։
ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՍԵՐ
Կարերը հանելիս՝ սկսեցինք զրուցել։ Ես չկարողացա ինձ զսպել և հարցրեցի նրան.
- Դուք կարևոր հանդիպում ունե՞ք, եթե այս պահին այսքան շտապում եք:
- Ոչ, ես հանդիպում չունեմ: Ես պետք է հասնեմ հիվանդանոց՝ հիվանդ կնոջս կերակրելու համար,- պատասխանեց ծերունին։
Հետո հարցրեցի նրան, թե ինչ է պատահել իր կնոջը: Ծերունին պատասխանեց, որ, ցավոք, նրա մոտ Ալցհայմերի հիվանդություն է ախտորոշվել։ Մինչ զրուցում էինք, կարողացա հեռացնել կարերը և ավարտել մատի բուժումը։ Մի հայացք գցելով ժամացույցիս՝ նրան հարցրեցի, թե արդյոք իր կինը չի անհանգստանա, եթե մի փոքր ուշանա։ Ի զարմանս ինձ, զրուցակիցս ասաց, որ, ավաղ, հինգ տարի է արդեն, ինչ իր կինը նրան չի ճանաչում։
- Նա նույնիսկ չգիտի, թե ով եմ ես, - ավելացրեց ծերունին։ Գլուխս զարմանքից շարժելով բացականչեցի.
- Եվ Դուք մինչ օրս ամեն առավոտ գնում եք այնտեղ, թեև ձեր կինը նույնիսկ չգիտի, թե ով եք դու՞ք:
Ծերունին ժպտաց և, հայրաբար շոյելով ձեռքս, պատասխանեց.
- Նա չգիտի, թե ով եմ ես, բայց ես գիտեմ, թե ով է նա:
Subscribe to:
Post Comments (Atom)
ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ
- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...
-
Դուք չեք կարող վիշապին ձեր ասպարեզից դուրս հանել, եթե դուք ապրում եք նրա շրջակայքում։ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլկեին Մեր կյանքի խն...
-
Աղքատի կինը կարագ էր պատրաստում և այն վաճառվում էր նպարեղենի խանութին։ Կինը կարագը պատրաստում էր մի կիլոգրամ կշիռ ունեցող գնդերով։ Նպարավաճա...
-
Վաղ առավոտյան, երբ Հինգ Շին իր աշակերտի հետ քայլում էր պարտեզում, նրանց մոտեցավ մի երիտասարդ։ Մի փոքր ամաչելով՝ ողջունեց Հինգ Շիին և նրա աշա...
No comments:
Post a Comment