ՍՈՒՐՃԻ ԲԱԺԱԿՆԵՐԸ

Հեղինակավոր համալսարանի մի խումբ շրջանավարտներ, հաջողակ, հիանալի կարիերա ունենալով, այցելեցին իրենց դասախոսին։ Այցի ընթացքում սկսեցին զրուցել աշխատանքի շուրջ. շրջանավարտները դժգոհեցին բազմաթիվ դժվարություններից և առաջ եկած խնդիրներից։ Իր հյուրերին սուրճ առաջարկելով՝ դասախոսը գնաց խոհանոց և վերադարձավ սրճամանով և տարբեր ճենապակյա, ապակե, պլաստմասե, բյուրեղյա բաժակներով: Դրանցից մի քանիսը հասարակ էին, մյուսները՝ թանկարժեք։




Երբ շրջանավարտները վերցրեցին բաժակները, դասախոսն ասաց.

-Ուշադրություն դարձրեք այն բանի վրա, որ միայն թանկարժեք բաժակներն ընտրեցիք, իսկ հասարակները մնացին։ Թեև սովորական է, որ դուք ցանկանում եք միայն լավագույնը ձեզ համար, բայց դա հենց ձեր խնդիրների և սթրեսի աղբյուրն է։ Հասկացեք, որ բաժակը սուրճի համը չի փոխում և այն ավելի լավը չի դառնում: Այն պարզապես ավելի թանկ է, բայց երբեմն նույնիսկ թաքցնում է, թե ինչ ենք խմում։ Իրականում, այն ամենը, ինչ ուզում էիք, միայն սուրճն էր, ոչ թե բաժակը: Բայց դուք միտումնավոր ընտրեցիր լավագույն բաժակները, իսկ հետո զննեցիք, թե ով ինչ բաժակ է վերցրել։ Հասկացեք, որ կյանքը սուրճն է, իսկ աշխատանքը, փողը, պաշտոնն ու հասարակությունը՝ բաժակները։ Դրանք պարզապես գործիքներ են կյանքը պահպանելու և ընտանիքը պահելու համար: Մեր ունեցած բաժակի տեսակը չի որոշում կամ չի փոխում մեր կյանքի որակը: Երբեմն, կենտրոնանալով միայն բաժակի վրա, մոռանում ենք վայելել հենց սուրճը։ Ամենաերջանիկ մարդիկ նրանք չեն, ովքեր ունեն ամենաշատը, այլ նրանք, ովքեր լավագույն կերպով են գործածում իրենց ունեցածը:

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...