Մի մարդ մահացավ և կանգնեց Աստծո դատաստանի առջև։ Աստված երկար նայեց նրան և մտախոհ լռեց։ Մահացածը չդիմացավ և հարցրեց.
-Տե՛ր Աստված, Ինչո՞ւ եք լռում։ Ես վաստակել եմ երկնքի արքայությունը: Ես տառապել եմ երկրի վրա։
- Իսկ երբվանի՞ց,- զարմացավ Աստված,- տառապանքը սկսեց արժանիք համարվել:
- Ես քուրձ ու պարան էի կրում, - դեմքը խոժոռելով ասաց մահացածը, - բացի այդ, թեփ ու չոր ոլոռ էի ուտում, ջրից բացի ոչինչ չէր խմում, կանանց ձեռք չէր տալիս։ Մարմինս հյուծում էի ծոմով ու աղոթքով...
- Եւ ի՞նչ, հարցրեց Աստված,- ես հասկանում եմ, որ դու տառապել ես, բայց ինչի՞ համար ես տառապել:
- Քո փառքի համար, - պատասխանեց մահացածը՝ առանց վարանելու:
- Փաստորեն այդպիսին է իմ փառքը, ասաց Աստված և տխուր ժպտաց,- այսինքն՝ ես սովամահ եմ անում մարդկանց, ստիպում եմ նրանց ամեն տեսակ լաթի կտոր հագնել և զրկե՞լ սիրո բերկրանքից: Լռությունը տիրում էր շուրջը... Աստված ուշադիր զննեց մահացածին:
- Իսկ հիմա ինձ ի՞նչ է հասնելու, - կրկին հարցրեց մահացածը։
- Տառապել ես, դու ասում ես, - հանգիստ շարունակեց Աստված, - ինչպես բացատրեմ քեզ, որ հասկանաս... Ահա, օրինակ, ատաղձագործը, որին տեսար, իր ամբողջ կյանքում շոգին ու ցրտին տներ է կառուցել մարդկանց համար, երբեմն էլ սոված է մնացել, հաճախ հարված է հասցրել մատներին և տառապել դրա պատճառով։ Բայց նա տներ է կառուցել։ Եվ հետո նա ստացել է իր արժանի գնահատականը։ Իսկ դու, պարզվում է ամբողջ կյանքում հենց այնպես մուրճով հարվածել ես մատներիդ։
Աստված մի պահ լռեց...
-Որտե՞ղ է տունը: Տունը որտե՞ղ է, հարցնում եմ։
No comments:
Post a Comment