Մի մարդ գնում է Microsoft ընկերություն՝ դռնապան աշխատելու նպատակով։ Կադրերի բաժնում նրան հարցեր են տալիս, նրանից թեստերի լրացում են պահանջում, արդյունքում ասում են.
- Շնորհավորում ենք, դուք ընդունվել եք: Թողեք ձեր էլեկտրոնային փոստը, և ձեզ կտեղեկացնենք աշխատանքային գրաֆիկի մասին:
- Իրականում ես նույնիսկ համակարգիչ չունեմ,- խոստովանում է աշխատանքի ընդունվողը,- հետևաբար ոչ էլ՝ էլեկտրոնային հասցե։
-Ցավոք, մենք չենք կարող ձեզ աշխատանքի ընդունել։ Դուք վիրտուալ իրականության մեջ կոնտակտային տվյալ չունեք, իսկ Microsoft-ի բոլոր աշխատակիցներն իրար հետ հաղորդակցվում են էլեկտրոնային փոստով, և արդյունավետ թիմային աշխատանքի համակարգումը մեր ընկերության հիմնական գերխնդիրներից մեկն է, - պատասխանում է կադրերի բաժնի աշխատակիցներից մեկը։
Անելու ոչինչ չունենալով՝ նա դուրս է գալիս ու սկսում մտածել, թե ինչպես կարելի է գումար աշխատել՝ համակարգիչ գնելու համար։ Նրա գրպանում 30 դոլլար կար։ Նա ֆերմերից գնում է 10կգ խնձոր, դուրս է գալիս բանուկ փողոց և վաճառում այն որպես համեղ ու առողջարար, էկոլոգիապես մաքուր արտադրանք։ Մի քանի ժամում նրա մեկնարկային կապիտալը կրկնապատկվում է, իսկ 6 ժամից հետո այն մեծանում է 10 անգամ։ Հետո նա հասկանում է, որ նման տեմպերով կարելի է ապրել առանց գործատուի։
Ժամանակն անցնում է, նա կարողանում է մեքենա գնել։ Սկզբում փոքրիկ կրպակ է բացում, հետո էլ՝ խանութ, իսկ 5 տարի հետո սուպերմարկետների ցանցի սեփականատեր է դառնում։
Մի օր նա գալիս է ապահովագրելու իր բիզնեսը, և ապահովագրական ընկերության գործակալը խնդրում է նրան թողնել իր էլեկտրոնային փոստը՝ շահավետ առաջարկներ ուղարկելու համար։ Գործարարը, ինչպես շատ տարիներ առաջ, պատասխանում է, որ ոչ էլեկտրոնային փոստ ունի, ոչ էլ՝ համակարգիչ։
- Ուղղակի ցնցող է,- Ապահովագրողը բացականչում է զարմացած, - այսպիսի հսկայական բիզնես ունեք, սակայն նույնիսկ անհատական համակարգիչ չունեք: Իսկ պատկերացնո՞ւմ եք, ինչի կհասնեիք, եթե ունենայիք։
Ինչին գործարարը ժպտում է ու պատասխանում է.
-Այդ դեպքում ես կդառնայի Microsoft ընկերության դռնապանը:
Բարոյախրատականը՝
եթե ինչ որ բան չունես, միգուցե դրա կարիքն էլ չունես:
No comments:
Post a Comment