Մի օր հոգեբանության դասախոսը սկսեց իր սեմինարը անսովոր ձևով․ նա բարձրացրեց հիսուն դոլարանոց թղթադրամը և հարցրեց, թե արդյոք կա մեկը, ով կցանկանա ստանալ այն: Դահլիճում գտնվող շատերը բարձրացրեցին իրենց ձեռքերը։ Հետո նա դիմեց նրանց, որոնք ձեռք չէին բարձրացրել։ Պարզվեց, որ նրանք նույնպես ուզում էին այդ թղթադրամը ստանալ, բայց ամաչում էին։
- Նախքան թղթադրամը որևէ մեկին կտամ, ես դրա հետ մի բան կանեմ»,- շարունակեց հոգեբանը։
Նա ճմրթեց թղթադրամը և հետո հարցրեց, թե արդյոք որևէ մեկը դեռ ուզում է այն։ Կրկին սենյակում գտնվող գրեթե բոլորը ձեռքերը վեր բարձրացրեցին։
- Բացի այդ, ես կանեմ հետևյալը,- ասաց նա և ճմրթված թղթադրամը գցեց հատակին ու կոշիկով անցավ վրայով և կեղտոտեց այն: Հետո գետնից վերցրեց թղթադրամը։ Այն ճմրթված էր ու կեղտոտ։
- Իսկ այս վիճակում թղթադրամը ձեզանից ու՞մ է պետք, - բոլորը նորից բարձրացրեցին ձեռքերը։
- Հարգելի ընկերներ,- ասաց հոգեբանության դասախոսը,- մենք հենց նոր կարևոր դաս քաղեցինք: Չնայած այն ամենին, ինչ ես արել եմ թղթադրամի հետ, դուք բոլորդ ցանկանում եք ստանալ այն, քանի որ այն չի կորցրել իր արժեքը: Նա դեռևս 50 դոլարանոց է: Մեր կյանքում հաճախ է պատահում, որ մենք հայտնվում ենք ձիու թամբից ընկած, ձախողված, տրորված, հատակին պառկած վիճակում։ Սա է մեր կյանքի իրականությունը: Նման իրավիճակներում մենք մեզ ոչնչություն ենք զգում։ Բայց ինչ էլ պատահի կամ տեղի ունենա, մենք չենք կորցնում մեր իրական արժեքը։ Կեղտոտ, թե մաքուր, կնճռոտված, թե առանց կնճիռների, մենք միշտ կունենանք այն արժեքը, որը և ներկայացնում ենք:
No comments:
Post a Comment