Մի անգամ մի կույր ծերունի նստած էր շենքի աստիճաններին․ ոտքերին դրված էր գլխարկը, իսկ ձեռքին՝ «Ես կույր եմ, խնդրում եմ օգնեք» գրվածքով ցուցատախտակը։
Մի անցորդ անցավ նրա կողքով, սակայն կանգ առավ։ Նա տեսավ հաշմանդամ ծերունուն, որի գլխարկի մեջ ընդամենը մի քանի մետաղադրամ կար։ Նա ևս մի երկու մետաղադրամ գցեց ծերունու գլխարկի մեջ և առանց թույլտվության նոր բառեր գրեց ցուցատախտակի վրա, ապա հեռացավ։ Կեսօրին վերադարձավ և տեսավ, որ գլխարկը լցված է մետաղադրամներով և փողով։ Կույրը ճանաչեց նրան քայլերից և հարցրեց, թե արդյոք նա այն մարդն է, ով փոխել է ցուցատախտակի գրվածքը և ինչ է գրել դրա վրա։
- Ես ուղղակի մի քիչ այլ կերպ եմ ձևակերպել իրականությունը, - պատասխանեց անցորդը ու հեռացավ։ Ցուցանակի վրա տեղ գտած գրվածքը հետևյալն էր․ «Հիմա գարուն է, բայց ես չեմ կարողանում տեսնել այն>>։
No comments:
Post a Comment