Հմուտ նկարիչներից մեկը նկար նկարեց և հանձնեց հասարակության դատին։ Շատերը բարձր գնահատեցին նրա նոր աշխատանքը։ Իսկ նկարկված սանդալի մեջ թերություն տեսավ միայն կոշկակարը։ Նրա խոսքերը լսելուց հետո նկարիչը անմիջապես շտկեց նկարը։ Դրանից հետո կոշկակարն այնքան մեծամտացավ, որ կրկին քննադատեց ասելով, որ ոտնաթաթն անհաջող է նկարված, իսկ ծունկը և ոտքը՝ ամբողջությամբ ոչ ճիշտ...
Նկարիչը քննադատությանն արձագանքեց հետևյալ կերպ.
-Թող կոշկակարը կոշիկից բարձր չդատի։
Նույնը կատարվում է և կյանքում, մենք քննադատում ենք այն, ինչից ընդհանրապես գլուխ չենք հանում։
No comments:
Post a Comment