ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Երեք քույրեր կային։ Առաջին քույրը ծույլ էր, երկրորդը՝ չար. Իսկ երրորդը խելացի էր, գեղեցիկ և զբաղվում էր ասեղնագործությամբ։


Մի առավոտ նրանց դարպասի մոտ մի կառք կանգնեց։ Քույրերը դուրս եկան տեսնելու, թե ով է եկել։ Կառքում նստած էր մի անծանոթ տարեց կին։

- Ո՞վ եք դուք, - հարցրեցին քույրերը։

-Ես Ճակատագիրն եմ: Ժամանակն է, որ դուք ամուսնանաք, - պատասխանեց տարեց կինը։

Ճակատագիրը նրանց նստացրեց կառքի մեջ և տարավ ամուսնացնելու։ Նրանք հասան առաջին գյուղ։ Այնտեղ մի տղա դաշտում գործ էր անում և նրա ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Եթե պետք էր ինչ-որ բան շտկել կամ կառուցել, բոլորը դիմում էին նրան։


- Սա քո ամուսինն է, - ասաց ճակատագիրն առաջին քրոջը: Առաջին քույրն իջավ և կառքը շարժվեց։

Այս անգամ ճակատագիրն աղջիկներին տարավ կողքի գյուղ։ Այնտեղ մի շատ բարի տղան էր ապրում, որը միշտ օգնում էր բոլորին։ Նա այդ գյուղի ամենաբարի մարդն էր։

- Սա քո ամուսինն է, - ասաց ճակատագիրը երկրորդ քրոջը։ Երկրորդ քույրն իջավ և կառքը շարժվեց առաջ։ Այս անգամ հասան երրորդ գյուղ։ Մի կեղտոտ ու ավիրված տան մեջ պառկած էր մի հարբեցող։ Ճակատագիրը կանգնեցրեց կառքը և ասաց.

- Սա էլ քո ամուսինն է:

- Իսկ ինչո՞ւ ինձ այսպիսի ամուսին բաժին ընկավ, -հարցրեց երրորդ քույրը, - Ես բարի եմ, խելացի և գեղեցիկ: Ուրիշ փեսացու չկա՞։

- Ուրիշ փեսացուներ էլ կան, - պատասխանեց ճակատագիրը, սակայն հառաչանքով ավելացրեց, - բայց այս մեկն առանց քեզ կկորի։

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...