Իմաստուն պառավ կատուն պառկել էր խոտերի վրա և տաքանում էր արևի տակ։ Նրա կողքով շրջում էր մի փոքրիկ ճարպիկ կատու, որը աշխույժ թռչկոտում էր։
- Ի՞նչ ես անում, - ծուլորեն հարցրեց պառկած կատուն։
- Ես փորձում եմ բռնել իմ պոչը, - շնչակտուր պատասխանեց փոքրիկ կատուն:
- Բայց ինչո՞ւ, - ժպիտով հարցրեց պառկած կատուն։
-Ինձ ասել են, որ պոչս իմ երջանկությունն է։ Եթե բռնեմ իմ պոչը, կբռնեմ իմ երջանկությունը: Այսպիսով, ես արդեն երրորդ օրն է, ինչ վազում եմ իմ պոչի հետևից: Բայց նա միշտ փախնում է ինձանից, - պատասխանեց փոքրիկ կատուն։
Ծեր կատուն ժպտաց և ասաց.
-Երբ երիտասարդ էի, ինձ էլ էին ասում, որ երջանկությունը պոչիս մեջ է։ Ես օրեր շարունակ վազում էի պոչիս հետևից և փորձում էի բռնել այն։ Ես ոչ ուտում էի, ոչ էլ խմում և մի օր ուժասպառ եղա ու ընկա, վեր կացա և նորից փորձեցի բռնել պոչս։ Ինչ-որ պահի ես հուսահատվեցի։ Արդյունքում սկսեցի առաջ գնալ՝ այլևս հետ չնայելով։ Իսկ գիտե՞ս ինչ նկատեցի հանկարծ.
- Ի՞նչ, - հարցրեց փոքրիկ կատուն զարմացած։
- Ես նկատեցի, որ ուր էլ գնամ, պոչս ամենուր հետևում է ինձ։
Բարոյախրտականը՝
Երջանկության համար պետք չէ վազել: Դու պետք է ընտրես քո ճանապարհը, և միայն այդժամ երջանկությունը կհետևի քեզ։
No comments:
Post a Comment