ՍԱ ԱՍՏԾՈ ԱՇԽԱՐՀՆ Է, ԱՅԼ ՈՉ ԹԵ՝ ՁԵՐԸ․․․

 Աղջկա անունը Ջեյն էր։ Նա ուսանողուհի էր, մոտ՝ 21 տարեկան։ Նա գերազանցիկ էր և սիրում էր ռոք երաժշտություն, որը կարողանում էր լսել 24 ժամ շարունակ։ Ռոքը միակ երաժշտությունն էր, որի մեջ աղջիկը գտնում էր ազնվություն, անկեղծություն ու բարություն։ Նա ամենաաշխույժ մարդն էր իր երիտասարդ տարիներին, բայց ամենինչ փոխվեց տարիներ հետո, նա դարձավ ինքնամփոփ․․․

 Երիտասարդ տարիներին նա այցելում էր տարբեր գրքային, ինչպես նաև լեզվական ակումբներ, որից մեկում հանդիպեց Ջոնին։ Ջոնն աղջկա մոտ արթնացրեց մայրական խղճահարության բնազդը։ Սկզբից աղջիկը սկսեց նրան խղճահարությամբ նայել, իսկ հետո սիրահարվեց․․․ Սիրահարվեց մեկին, որը անտարբերության տիպար էր․․․ Էներգետիկ վամպիռ։ Ստնտու։ 

Ջեյնը, քանի որ ուներ անկախ և ուժեղ բնավորություն, իր նախաձեռնությամբ սկսեց սիրային նամակներ գրել Ջոնին՝ թքած ունենալով սեփական արժանապատվության վրա։ Նա Ռոքից սովորել էր անկեղծ արտահայտվել։ Այդ ուղղախոսությունը այդպես էլ մնաց իր համար ամենադրական ու ամենաբացասական գիծը կյանքում։ Նա այն տարիքում չէր, որ չհավատար պատրանքներին։ Բանը նրանում էր, որ այդ նամակները միայն ծաղրանքի առարկա դարձան այդ տղայի և վերջինիս ընկերական շրջապատի մոտ և բարձրացրեցին վերջինիս չեղած ինքնագնահատականը։ Ջեյնը չէր էլ կասկածում, որ իր զգացմունքները փոխադարձ են․․․ Նա հույսեր էր տածում մի մարդու նկատմամբ, որը միայն փորձում էր օգտվել Ջեյնի ծանր հոգեվիճակից, իսկ այդ հոգեվիճակը ստիպում էր Ջեյնին ժամերով պառկած մնալ, արտասվել, մինչև անգամ ունենալ սուիցիդալ մտքեր։ Ջոնը միակ բանը, ինչ անում էր, մանիպուլյացիան էր, դա նրա մոտ լավ էր ստացվում․․․ Նա դիտավորյալ նկարներ էր գցում ֆեյսբուքյան հարթակում այլ աղջիկների հետ, որպեսզի Ջեյնն ավելի ծանր ապրումներ պատճառի․․․ Արդյունքում աղջկա մոտ իրար հետևից հաջորդեցին մի շարք ծանր հիվանդություններ,,, Բայց Ջեյնը ուժեղ աղջիկ էր և ինչ որ տեղ ուներ հեքիմային տարօրինակ կարողություններ․ նա շատ հաճախ էր զբաղվում ինքնաբուժությամբ, որը երբեմն այդ վիճակներում զարմանալիորեն և հրաշքով դառնում էր լուծում․․․ Տարիներ անցնում էին իսկ հիվանդությունները, որը բխում էին հոգու ցավից, հաջորդում էին մեկ մեկու, մինչև աղջիկը ընկալեց իրականությունն այնպես, ինչպիսին կա, որ ժամանակն է հետ վերցնել սեփական էներգիան, որով սնվում էր Ջոնը․․․ Սակայն դա հոգու ցավ չէր, դա տառապանք էր, որը վերածվեց տրավմայի, որը էդպես էլ չանցավ․․․ Ջեյնի աչքերը բացեց միայն արտասահմանում իրեն հանդիպած պայծառատեսը, որն ասաց, <<Դու սիրել ես մի մարդու, որի միակ նպատակը եղել է քեզ օգտագործելը, թեպետ դա նրան չի հաջողվել․․, սակայն դու այլևս ոչ մեկի նկատմամբ վստահություն չունես․․․>>։ Ջեյնը պայծառատեսից նաև լսել էր, թե ինչպես են իր մտքի ունակությունից ու բարությունից պտուղներ քաղում իր սիրելի գործընկերները՝ թողնելով իրեն ձեռնունայն, որոնց համար ամեն տարի հատուկ նվերներ էր պատրաստում ու ամեն ինչում օգնում ու հասնում էր։ Երկիր վերադառնալով Ջեյնը հասկացավ, որ բացառություն ընտանիքի, նա միայն ծառայել, սիրել, օգնել ու հարգել է ոչ արժանի մարդկանց; Ջեյնի համար դա նման էր կարծես 1000 սուր խոցեին իր մեջքի հետևից ուղիղ սրտի մեջ։ Ջեյնի միակ խոցելիությունն այն էր, որ նա սիրում էր մարդկանց օգնել առանց վարանման․․․․ Չհաշված բոլոր այդ հարվածներին, աղջիկը գիտեր, որ ի ծնե գտնվում է Աստծո նախախնամության տակ։ Այդ հարվածների մահացու ցավը և մարմնին հասած մի շարք հիվանդությունների հաղթահարումը՝ վերջինիս դարձրեց անկոտրուն, ինչ որ տեղ բարի, բայց կատաղի և կարեկից նրանց, որոնք մարդ են։  

Տարիներ անց, երբ վերջին անգամ աղջկա առողջական վիճակը սարսափելի վատացավ, առաջացավ անքնություն, ծանր որովայնային նոպաներ, նա սկսեց սոցիալ ցանցերում նստած մնալ ապատյայի ու ընկճաղտի մեջ, որը պարզապես իր անելանելի ֆիզիկակական վիճակի արդյունք էր ու այն տրավմայի, որին նա չէր ուզում հավատալ․․, Այնտեղ միայն գտավ մարդկանց, որոնք ծածուկ մեջքի հետևում սկսեց թունավորել վերջինիս կյանքը․․․ Դա ցավալի չէր, ամենացավալին կրկին Ջոնի նենգամիտ վրեժխնդրությունն էր, որը գործածեց իր ընկերական շրջապատը աղջկա պատվի հետ խաղալու համար, բայց նույնիսկ նրա՝ այդ ֆիզիկապես վատ վիճակում դա նրանց չհաջողվեց, քանի որ պապից և մանկությունից ժառանգել էր անկոտրուն լինելու ու անդրդվելի մնալու հատկանիշները։ Բացի այդ ինչ որ անտեսանելի ուժ պահում էր նրան բոլոր փորձանքներից։ Հիվանդությունը տևեց ևս չորս տարի․․․ Սակայն դա ևս ավելի ուժեղացրեց աղջկա կամքը և ապրելու ցանկությունը։ Ջեյնի մոտ որքան էլ կասկածի տակ դրվեց հավատքը մարդկության նկատմամբ, այնքան էլ մեծացավ կապը Աստծո հետ։ Հիմա Ջեյնն արդեն 30 անց է, բայց իր ամենասիրած երգերից են ռուսական B2 <<Ես ոչ մեկին չեմ հավատում>> և ամերիկյան Ջոն Քեշի <<Աստված պատրաստվում է Ձեզ ջախջախել>> երգերը։ Նա ապրում է հանուն աշխատանքի, բարի մարդկանց և հանուն իր տեղեկատվական առաքելության,․․․ Նա հասկացավ, թե ինչու էր ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյն ասում, որ ամեն անարդարության մեջ մարդու մխիթարանքն աշխատանքն է։ Երբեմն նա ունենում է մենության զգացում, բայց հասկանում է նաև Ռուբեն Հախվերդյանի լավագույն տողերը,  որ մարդկությունը հազվագյուտ հիվանդություն է․․․ և որ թե դժվար երբևէ գտնվի մեկը, որը կլրացնի իրեն․․․  



Բարոյախրատականը 

Մի արեք մարդկանց համար ավելին, քան իրենք արժանի են։ 

Սիրեք և հարգեք մարդկանց, որոնք դաշույներ չեն կրում և ամենակարևորը, վատություն մի արեք մարդկանց, եթե դրա տակից տենց էլ դուրս չեք գալու, որովհետև որքան էլ հիմա ժպտաք, սա Աստծո աշխարհն է,  այլ ոչ թե՝ ձերը․․․  

Հեղինակ՝ Զարուհի Սխտորյան (ՍԶԱՐ)

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...