Մի մռայլ, անձրևոտ օր Փիթր անունով մի տղա իր տեղը չէր գտնում և պտտվում էր հոր շուրջ՝ թույլ չտալով, որ վերջինս պատրաստի իր զեկույցը։ Երբ հոր համբերության բաժակը լցվեց, նա վերցրեց իր հին ամսագրերից մեկը, հանեց դրանից աշխարհի քարտեզի պատկերով գունավոր էջը, բաժանեց մի քանի փոքր կտորների, տվեց որդուն և ասաց․
- Փիթր, այս կտորներից նորից քարտեզ հավաքիր, և դրա դիմաց ես քեզ փող կտամ՝ պաղպաղակ գնելու նպատակով։
Թվում էր, թե նույնիսկ չափահասի համար հինգ րոպեն չէր բավականացնի։ Շատ մեծ էր հոր զարմանքը, երբ որդին տաս րոպե անց, հանձնարարված աշխատանքը կատարած, թակեց վերջինիս դուռը։
- Ինչպե՞ս կարողացար այդքան արագ կատարել առաջադրանքը, - հարցրեց հայրը։
- Դա ամենևին էլ դժվար չէր, - պատասխանեց Փիթրը, - քարտեզի մյուս կողմում տղամարդու դիմանկար կար։ Ես պարզապես շրջեցի քարտեզի բոլոր թղթե կտորները, հավաքեցի մարդու պատկերը և այն նորից հետ շրջեցի ու ստացա աշխարհի քարտեզը։ Ես մտածեցի, որ եթե մարդը ճիշտ է, ուրեմն աշխարհն էլ ճիշտ կլինի։
Հայրը ժպտաց և պաղպաղակի գումարը փոխանցեց որդուն։
<<Եթե մարդը ճիշտ է, ուրեմն աշխարհն էլ ճիշտ կլինի>>,- մտածեց հայրը՝ հասկանալով, որ զեկույցի վերնագիրն արդեն պատրաստ է։
No comments:
Post a Comment