ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ ԴԵՊԻ ՆՊԱՏԱԿ ՏԱՆՈՂ ՈՒՂՈՒ ՄԻ ՄԱՍՆ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ

- Ուսուցիչ,- մի անգամ հարցրեց աշակերտներից մեկը,- ինչի՞ համար են ստեղծվում խոչընդոտները, որոնք խանգարում են մեզ հասնել մեր նպատակին, շեղում են մեզ մեր ընտրած ուղուց, փորձում են ստիպել մեզ հանձնվել։


- Այն, ինչ դու անվանում ես խոչընդոտներ,- պատասխանեց ուսուցիչը,- իրականում քո՝ դեպի նպատակ տանող ուղու մի մասն են կազմում: Դադարիր պայքարել դրանց դեմ: Պարզապես հաշվի առ և լուծումներ գտիր քո ուղիով ընթանալիս: Պատկերացրու, որ դու կրում ես աղեղ: Թիրախը հեռու է, և դու չես կարողանում տեսնել այն առավոտվա թանձր մառախուղի պատճառով: Արդյո՞ք դու կպայքարես մառախուղի դեմ, թե պարզապես կսպասես, որ քամին փչի և մառախուղը ցրվի: Այժմ թիրախը տեսանելի է, բայց քամին շեղում է քո նետի ուղությունը։ Արդյո՞ք դու կպայքարես քամու դեմ, թե պարզապես կորոշես դրա ուղությունը և հաշվարկներ անելով՝ կփոխես քո նետահարման անկյունը։ Քո աղեղը ծանր է ու չի ճկվում և դու չես կարողանում թել անցկացնել։ Դու արդյո՞ք կկռվես աղեղի հետ, թե պարզապես կմարզես մկաններդ՝ ավելի ուժեղ աղեղդ ձգելու համար:


- Բայց կան մարդիկ, ովքեր պարզ, հանգիստ եղանակին են տեսնում թիրախը և հարվածում դրան թեթև ու ճկուն աղեղից,- մի փոքր նեղված ասաց աշակերտը,- Ինչու՞ հենց միայն իմ դեպքում ընտրված ուղուս վրա այդքան շատ խոչընդոտներ պետք առաջ գան: Արդյո՞ք տիեզերքն ընդդիմանում է իմ առաջխաղացմանը:

- Երբեք մի համեմատվիր ուրիշների հետ, - ասաց ուսուցիչը և ժպտաց, - Յուրաքանչյուրն ունի իր աղեղը, իր թիրախը և դրան հարվածելու իր ժամանակը: Ոմանք իրենց համար նպատակ են դարձնում ճշգրիտ հարվածելը, մյուսները՝ կրակել սովորելու հնարավորությունը:

Ուսուցիչը ձայնը ցածրացրեց և շրջվեց աշակերտի կողմը.

- Ես քեզ ուզում եմ մի հույժ գաղտնիք բացահայտել, տղաս, մառախուղը չի տարածվում ուղուդ վրա, որպեսզի խանգարի քեզ, քամին չի փչում, որպեսզի շեղի քո նետի ուղությունը, աղեղը չի կոշտանում, որպեսզի հանձնվես: Այս ամենը կար նախքան քո նպատակադրումը։

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...