Մի անգամ երիտասարդ վանականը քայլում էր իր ուսուցչի հետ ծովի ափեզրով և նրան տալիս էր տարբեր հարցեր։ Իրականում նա ամենից շատ ուզում էր իմանալ, թե ինչ է մտածում իր ուսուցիչն իր հավատքի ուժի մասին և վերջինս արդյոք նրան համարում էր իր աշակերտներից լավագույնը։ Չէ որ ուսուցիչը միայն նրան վերցրեց երկար ճանապարհորդության, և նրանք ամբողջ օրն առանց հանգստի անցկացրեցին ճանապարհների վրա։
- Ուսուցիչ, շատ ծարավ եմ, - ասաց աշակերտը։
Ուսուցիչը կանգ առավ, աղոթեց և ասաց.
- Խմիր ծովի ջուրը:
Աշակերտը, լսելով ուսուցչին, բռի մեջ ծովից ջուր վերցեց և մի կում արեց, դուրս եկավ ծովից և ուրախությունից բղավեց․
- Ծովի ջուրը ոչ աղի է, ոչ էլ՝ դառը, այն քաղցր է նման աղբյուրի ջրին։
Նա կրկին շտապեց դեպի ծովը, որպեսզի իր մոտ եղած ջրի ամանը լցնի հրաշք ջրով, որպեսզի ճանապարհին նորից ջուր կարողանա խմել, եթե ջրի այլ աղբյուրի չհանդիպեն։
- Ի՞նչ ես անում, - զարմացած հարցրեց ուսուցիչը, - Ինչ է, կասկածում ես, որ Աստված ամենուրեք է, այլ ոչ՝ միայն այստեղ։
Աշակերտը ևս մեկ կում խմեց իր արդեն լցված ջրի ամանից և անմիջապես բերանից թափեց։ Ջուրն ընդհանրապես խմելու համար պիտանի չէր։
- Տեսնո՞ւմ ես, զավակս, քո հավատքի զորության խորությունը կարել է միայն մեկ կում ջրով չափել,- ասաց ուսուցիչը՝ միանգամից վերջնականապես պատասխանելով աշակերտի բոլոր հարցերին։
No comments:
Post a Comment