ԹՈՂ ԳՆԱ

Մի անգամ իմաստուն ուսուցիչ Սվյատոզարի կինը որոշեց, որ իրեն ոչ ոք չի սիրում։ Ընտանիքից վիրավորված հավաքեց իրերն ու հեռացավ անհայտ ուղղությամբ։


Որդին, իմանալով այդ մասին, անմիջապես վազեց հոր մոտ և վրդովված սկսեց խոսել.

- Ինչպե՞ս կարող էիր թույլ տալ, որ մայրիկը հեռանա։ Ո՞ւր կարող է նա գնալ: Իսկ եթե որևէ վատ բան պատահի նրա հետ: Ինչո՞ւ նրան թույլ տվեցիր գնալ։ Դու նրան չե՞ս սիրում այլևս:

Ծերունին թոթվեց ուսերը և ասաց․

- Ես կարող էի նրան պահել, սակայն նրա հոգին դեռ կշարունակեր ցավել ու տխրել: Եվ հիմա նա կգտնի այն, ինչ վերջին ժամանակներս կորցրել էր իր մեջ։ Իզուր չէ, որ ուխտավորները գնում են հեռավոր վայրեր։ Ճանապարհին նրանք գտնում են այն բարդ հարցերի պարզ պատասխանները, որոնք տանջում են վերջիններիս, արդյունքում ապաքինվում և ետ են վերադառնում: Սիրել չի նշանակում մարդուն կապել քեզ, այլ կարողանալ վերջինիս ճիշտ ժամանակին բաց թողնել։


Որոշ ժամանակ անց Սվյատոզարի կինը վերադարձավ, և նրանք միասին ապրեցին երջանիկ երկար տարիներ։

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...