Երկու հարևաններ էին ապրում կողք-կողքի։ Ձմեռվա հետ սկսեց ձյուն տեղալ:
Առաջին հարևանը վաղ առավոտյան բահով դուրս եկավ՝ տան դիմացի ձյունը մաքրելու։ Ճանապարհը մաքրելիս՝ նայեց հարևանի տան կողմը և տեսավ, որ հարևանի ճանապարհին ձյուն չկար։
Հաջորդ առավոտ նորից ձյուն եկավ։ Առաջին հարևանը կես ժամ շուտ վեր կացավ և կրկին գործի անցավ։ Կրկին տեսավ, որ հարևանի ճանապարհին ձյուն չկար։
Երրորդ օրը ձյունը շատ բարձրացավ: Առաջին հարևանը նորից ավելի շուտ վեր կացավ, դուրս եկավ՝ տան շեմը ձյունից մաքրելու։ Կողքի հարևանի ճանապարհն արդեն հարթ էր՝ առանց որևէ ձյան: Նույն օրը նրանք հանդիպեցին փողոցում, խոսեցին տարբեր բաների շուրջ, հետո առաջին հարևանը հարցրեց.
- Ե՞րբ ես ժամանակ գտնում տան դիմացիդ ձյունը մաքրելու համար։
Իսկ վերջինս սկզբում զարմացավ, իսկ հետո ժպտալով պատասխանեց.
-Ես երբեք չեմ մաքրում ձյունը, ձյունն ընկերներիս ոտքի հետ գնում է, երբ վերջիններս այցելում են ինձ․․․․
No comments:
Post a Comment