Կայացավ գոլֆի մրցաշարը։ Հաղթողը ստացավ դրամական մեծ մրցանակ։ Երջանիկ մրցանակակիրը պատրաստվում էր տուն գնալ, սակայն ակումբից մի փոքր հեռու նրան մոտեցավ մի կին և խնդրեց նրա շահած գումարից մի փոքր հանգանակություն։ Այդ կինն այնքան դժբախտ տեսք ուներ, որ սպորտսմենը կանգ առավ և լսեց նրա ամբողջ պատմությունը։ Պարզվեց, որ նրա որդին ծանր հիվանդ է, և վերջինիս անհրաժեշտ է բարդ ու թանկարժեք վիրահատություն, իսկ դրամական միջոցներ չկան։ Մրցանակակրին մինչև հոգու խորքը հուզեց այդ պատմությունը, և վերջինս այդ կնոջը հանձնեց իր ամբողջ դրամական պարգևը՝ որդուն բուժելու նպատակով։
ԳՈԼՖ ԽԱՂԱՑՈՂՆ ՈՒ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆ
Մի քանի օր անց նա վերադարձավ գոլֆի ակումբ, որտեղ նա պատմեց դժբախտ կնոջ պատմությունն ընկերներին։
- Ցավում ենք ընկեր, դու ընկել ես այդ ստախոսի ծուղակը։ Նա ամեն ինչ հորինել է, որ քո գումարը ստանա: Ցավոք, նա այդպիսի բաներ արել է բազմաթիվ անգամներ, - բարձրաձայնեցին ընկերները։
- Ուրեմն հիվանդ երեխա չկա՞,- հարցրեց մրցանակակիրը։
-Ոչ, - բացականչեցին ընկերները։
- Փառք Աստծո, սա այս շաբաթվա լավագույն նորությունն է, - ժպիտով պատասխանեց մրցանակակիրը։
Բարոյախրատականը
Միշտ կարելի է ցանկացած բարդ վիճակ դիտարկել միայն դրական տեսանկյունից։
Subscribe to:
Post Comments (Atom)
ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...

-
Դուք չեք կարող վիշապին ձեր ասպարեզից դուրս հանել, եթե դուք ապրում եք նրա շրջակայքում։ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլկեին Մեր կյանքի խն...
-
Աղքատի կինը կարագ էր պատրաստում և այն վաճառվում էր նպարեղենի խանութին։ Կինը կարագը պատրաստում էր մի կիլոգրամ կշիռ ունեցող գնդերով։ Նպարավաճա...
-
Մի աղքատ գյուղում տղա ծնվեց։ Նրա օրերը անցնում էին դատարկ և միապաղաղ գյուղի մնացած բնակիչների օրերի պես, որոնք գաղափար չունեին, թե ինչ ա...
No comments:
Post a Comment