Քամին հանդիպեց մի գեղեցիկ ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա նրբորեն շոյում էր ծաղկին, այն արձագանքում էր ավելի մեծ սիրով, որն արտահայտվում էր վերջինիս գույնի ու բույրի փոփոխությամբ։
Բայց քամուն սերը քիչ թվաց և մտածեց. <<Եթե ես ծաղկին իմ սերը ցույց տամ ամբողջ ուժով և հզորությամբ, ապա վերջինս ինձ ավելի շատ կսիրի>>:
Եվ նա փչեց ծաղկի վրա իր սերն արտահայտող մեծ հզորությամբ, սակայն ծաղիկը չդիմացավ բուռն կրքին ու կոտրվեց։
Քամին փորձեց նրան բարձրացնել ու կենդանացնել, սակայն չկարողացավ։ Հետո նա այլևս չփչեց ու միայն սիրո մեղմ զեփյուռ բաց թողեց դեպի ծաղիկը, բայց վերջինս իր աչքերի առաջ թառամեց։
Հետո քամին զայրացած բղավեց.
-Ես քեզ ցույց տվեցի իմ սիրո ողջ ուժը, սակայն դու կոտրվեցիր, փոխանակ ինձ ավելի շատ սիրեիր, ինչը նշանակում է, որ դու ինձ չես սիրել։
Բայց Ծաղիկը ոչինչ չպատասխանեց, քանի որ այլևս չկար,մահացած էր։
Բարոյախրատականը՝
Նա, ով սիրում է պետք է հիշի, որ սերը չափվում է ոչ թե ուժով ու կրքով, այլ քնքշությամբ ու հարգալից վերաբերմունքով։
No comments:
Post a Comment