ԻՄԱՍՏՆՈՒԹՅՈՒՆ

Մի մարդ եկավ իմաստունի մոտ և հարցրեց.

- Ինչպե՞ս կարող եմ իմաստուն դառնալ: Իմաստունը պատասխանեց.

- Դուրս եկեք և սպասեք դռան հետևում։

Այցելուն զարմացավ, բայց արեց այնպես, ինչպես իմաստունն իրեն կարգադրեց։ Դրսում հորդառատ անձրև տեղաց և վերջինս ամբողջությամբ թրջվեց։ Կես ժամ սպասելուց հետո, համբերությունը հատեց և վերադարձավ իմաստունի մոտ։

Ես դրսում կանգնեցի, իսկ հիմա ի՞նչ պետք է անեմ։ Արդյո՞ք դա ինձ ինչ որ բան տվեց, - հարցրեց այցելուն։


Երբ դուք կանգնած էիք հորդառատ անձրևի տակ, ինչ-որ բան հասկացա՞ք, - հարցրեց իմաստունը։

- Ի՞նչ պետք է հասկանայի,-վրդովված պատասխանեց այցելուն,-անձրևի տակ ես մինչև ոսկորներիս թրջվեցի և սառեցի, կարծես կատարյալ հիմար լինեի։

- Դուք կարևոր բացահայտում արեցիք, - ասաց իմաստունը, -երբ մարդն ընդունում է, որ հիմար է, այդ պահից նա ուրվագծում է իր ՝ դեպի իմաստնությունը տանող ուղին։


No comments:

Post a Comment

ՍՈՎՈՐԻՐ ՍԻՐԵԼ

- Հասկանում ես․․․ մենք միշտ վիճում ենք․․․ մենք չենք կարող լինել միասին, այդպես չէ՞։ - Իսկ դու սիրու՞մ ես բալ։ - Այո։ - Իսկ դու դրա կորիզը հա...