ՓՈՔՐԻԿ ՀՈԳԻՆ



Մի ժամանակ մի փոքրիկ հոգի էր ապրում և նա ասաց Աստծուն.


- Ես գիտեմ, թե ով եմ ես։

Եվ Աստված հարցրեց.

- Լավ է, իսկ ո՞վ ես դու։

Եվ փոքրիկ հոգին բացականչեց.

- Ես լույս եմ։

- Ճիշտ էս,- ժպտալով արձագանքեց Աստված, - դու լույս ես:

Փոքրիկ hոգին շատ ուրախացավ, քանի որ պարզեց այն, ինչ պետք իմանային Թագավորության բոլոր հոգիները:

- Իսկապես շատ լավ է, - բացականչեց փոքրիկ հոգին:

Բայց այդ տեղեկատվությունը նրան չբավարարեց: Փոքրիկ հոգին ներքին անհարմարություն զգաց և ուզեց լինել այն, ինչ կա: Այսպիսով, փոքրիկ հոգին վերադարձավ Աստծու մոտ և ասաց.

- Հիմա, երբ ես գիտեմ, թե ով եմ ես, ասեք ինձ, կարո՞ղ եմ դառնալ իմ էությունը։

Եվ Աստված հարցրեց.

-Ուզում ես ասել, որ ուզում ես լինել այն, ինչ արդեն կա՞ս:

Դե,- պատասխանեց փոքրիկ հոգին,- մի բան է իմանալ, թե ով եմ ես, և այլ բան է փաստացիորեն լինել այն, ինչ կամ: Ես ուզում եմ զգամ իմ՝ լույս լինելը:

-Բայց դու արդեն լույսն ես, - կրկնեց Աստված՝ նորից ժպտալով:

- Այո, բայց ես կցանկանայի զգալ իմ՝ լույս լինելը, - կրկնեց փոքրիկ հոգին։

- Լավ, - ասաց Աստված ժպտալով, - կարծում եմ, պետք է հաշվի առնեի, որ դու միշտ արկածախնդիր ես եղել։

Եվ հետո Աստված խոսեց այլ կերպ․

- Միայն մեկ նրբություն կա...

-Ի՞նչ նրբություն, - հարցրեց Փոքրիկ հոգին։

- Հասկանում էս լույսից բացի ուրիշ բան չկա: Բացի լույսից ես այլ բան չեմ ստեղծել, հետևաբար, քո համար հեշտ չի լինի գիտակցել, քո ով լինելը, մինչև չլինի մի բան, որը քեզնից տարբերվում է։

Փոքրիկ հոգին մի փոքր շփոթվեց։


- Մտածիր այդ մասին, - ասաց Աստված, - դու նման ես արևի վրա վառվող մի լուսատուի: Ու դու կազմում ես արևը, որտեղ, անկասկած, միլիոնավոր քեզ պես այլ լուսատուներ կան: Եվ Արևն առանց քեզ արև չէր կոչվի: Երբ արևը մնար առանց իր մեկ լուսատուի, այն այլևս այդքան պայծառ լույս չէր արձակի: ինչպե՞ս ճանաչես ինքդ քեզ որպես լույս, երբ լույսդ գտնվում է քո ներսում։

- Դե,- վեր թռավ տեղից փոքրիկ հոգին,-Դուք Աստված ես: Մի բան մտածեք։

Աստված նորից ժպտաց և պատասխանեց.

-Ես արդեն հասկացա: Քանի որ դու չես կարողանում գիտակցել քո լույս լինելը, ես քեզ կշրջապատեմ խավարով:

-Իսկ ի՞նչ է խավարը, - հարցրեց փոքրիկ հոգին։

Աստված պատասխանեց.

-Դա այն է, ինչ դու չես:

- Իսկ ես կվախենա՞մ խավարից, - հարցրեց փոքրիկ հոգին:

- Միայն եթե դու ընտրես վախը, - պատասխանեց Աստված, - իրականում վախենալու բան չկա, քանի դեռ չես որոշել վախենալ։ Մենք այդ ամենը հորինում ենք։

- Ես արդեն ինձ ավելի լավ եմ զգում, - ասաց փոքրիկ հոգին:

Այնուհետև Աստված բացատրեց, որ որպեսզի որևէ բան լիարժեք փորձության ենթարկվի, պետք է ամեն ինչ հակառակն ընթանա:

- Սա ամենամեծ պարգևն է,- ասաց Աստված,- որովհետև առանց դրա չես կարող իմանալ, թե ով ես դու: Դու չես կարող իմանալ, թե ինչ է տաքությունը՝ առանց սառնությունը զգալու, ինչ է բարձրունքը առանց անկման, ինչ է արագությունը առանց դանդաղության։ Դու չես կարող իմանալ, թե որն է ձախն առանց աջի, որն է այստեղը առանց այնտեղի, որն է ներկան առանց անցյալի: Երբ շրջապատված ես խավարով, բռունցքդ մի ցույց տուր, մի բղավիր և մի անիծիր խավարը։ Պարզապես մնա քո լույսով և մի բարկացիր խավարի վրա: Այդ ժամանակ դու կգիտակցես, թե ով ես դու իրականում և բոլորը նույնպես կհասկանան: Թող քո լույսը փայլի, որպեսզի բոլորն իմանան, թե որքան առանձնահատուկ ես դու:

- Ի՞նչ եք կարծում, արդյոք լավ է ցուցադրել իմ առանձնահատկությունը, - հարցրեց փոքրիկ ոգին։ - Իհարկե, - պատասխանեց Աստված ժպտալով, - շատ լավ է։ Բայց հիշիր, որ «առանձնահատուկ» լինել չի նշանակում «լավագույնը» լինել: Յուրաքանչյուրն էլ առանձնահատուկ են յուրովի: Շատերը պարզապես մոռացել են դրա մասին: Նրանք միայն կհասկանան, որ լավ է լինել առանձնահատուկ, երբ դու հասկանաս, որ առանձնահատուկ լինելը հենց քեզ համար է լավ:

- Ես կարող եմ լինել այնքան առանձնահատուկ, որքան կամենամ, - ասաց փոքրիկ հոգին պարելով, ցատկելով և ծիծաղելով ուրախությունից:

- Այո, և դու կարող ես սկսել այդպիսին լինել հենց այս պահից, - ասաց Աստված և հարցրեց,- իսկ ինչպիսի առանձնահատկություն ես ուզում ունենալ։

- Ինչպիսի՞ առանձնահատկություն, հարցրեց փոքրիկ հոգին, - ես չեմ հասկանում։

- Դե,- բացատրեց Աստված,- լույս լինել նշանակում է առանձնահատուկ լինել, իսկ առանձնահատուկ լինելը նշանակում է ինչ որ առանձնահատուկ գծեր ունենալ: Օր․՝ բարի լինել, մեղմ լինել, կարողանալ ստեղծագործել կամ էլ համբերատար լինել։ Կարո՞ղ ես որևէ այլ տարբերակ մտածել քո առանձնահատկության համար։

Փոքրիկ հոգին մի պահ լռեց, իսկ հետո պատասխանեց․

- Ես կարծում եմ առանձնահատուկ լինելու տարբեր եղանակներ կան։ Օր․՝ առատաձեռն լինել, կարողանալ ընկերներ ձեռք բերել, կամ կարեկցել ուրիշներին:

-Այո, պատասխանեց Աստված, - և դու ցանկացած պահի կարող ես լինել այն ամենը, ինչ կամենաս: Ահա թե ինչ է նշանակում լույս լինել:

- Ես գիտեմ, թե ինչպիսին եմ ուզում լինել, ասաց փոքրիկ հոգին մեծ խանդավառությամբ,- ես ուզում եմ ներողամիտ լինել: Արդյո՞ք առանձնահատկություն է ներողամիտ լինելը:

- Այո, - հաստատեց Աստված: -Շատ կարևոր առանձնահատկություն է:

- Լավ, - ասաց փոքրիկ հոգին, - Սա այն է, ինչ ես ուզում եմ։ Ես ուզում եմ ներողամիտ լինել։ Ես ուզում եմ անցնել ներողամտության փորձության միջով:

- Լավ,- ասաց Աստված,- բայց կա մի բան, որի մասին պետք է տեղյակ լինես։

Փոքրիկ հոգին սկսեց թեթևակի անհամբերությամբ լցվեց և հարցրեց․

- Ո՞րն է դա։

-Չկա մեկը, որն անհրաժեշտություն կունենա ներման, - պատասխանեց Աստված։

- Ոչ մե՞կը,- հարցրեց փոքրիկ հոգին՝ հազիվ հավատալով իր լսածին:

- Ոչ մեկը, - կրկնեց Աստված, - այն ամենը, ինչ ես ստեղծել եմ, կատարյալ է: Բոլոր ստեղծվածների մեջ չես կարող գտնել պակաս կատարյալ մեկին: Շուրջդ նայիր։

Եվ հետո փոքրիկ հոգին ետ շրջվեց և տեսավ, որ հսկայական բազմություն է հավաքվել: Հոգիները հավաքվել էին ամենուրեքից՝ Թագավորության բոլոր չորս կողմերից: Լուր էր տարածվել, որ փոքրիկ հոգու և Աստծու միջև արտասովոր խոսակցություն է ընթանում, և բոլորը ցանկացան լսել, թե ինչի մասին են նրանք խոսում։ Նայելով այնտեղ հավաքված հոգիների հոծ բազմությանը, փոքրիկ հոգին ստիպված եղավ համաձայնվել: Փոքր հոգուց ոչինչ պակաս գեղեցիկ, պակաս հիանալի և կատարյալ չէր: Այնքան զարմանալի էր տեսնել շուրջը հավաքված հոգիներին, քանի որ նրանք այնքան պայծառ էին ճառագում, որ փոքր հոգին հազիվ էր կարողանում նրանց նայել:

- Այդ դեպքում ո՞ւմ ներել, - հարցրեց Աստված։

-Ամենևին էլ ծիծաղելի չէ, - տրտնջաց փոքրիկ հոգին, - Ես ուզում էի փորձարկել իմ ներողատության աստիճանը։ Ես ուզում էի իմանալ, թե ինչ կզգամ, այդպիսի առաձնահատկություն ունենալիս։

Եվ փոքրիկ հոգին հասկացավ, թե ինչ է նշանակում վիշտը: Բայց հենց այդ ժամանակ ամբոխից առաջ եկավ մի ընկերասեր հոգի:

- Մի անհանգստացիր, փոքրիկ հոգի, - ասաց ընկերասեր հոգին, - ես կօգնեմ քեզ:

-Դու՞, - հարցրեց ուրախացած փոքրիկ հոգին, - բայց դու դա ինչպե՞ս ես անելու։

Ես կարող եմ քեզ տալ մեկին, որին հնարավոր լիներ ներել, - պատասխանեց ընկերասեր հոգին։

- Դու կարող ես դա անե՞լ․- հարցրեց փոքրիկ հոգին։

- Իհարկե, - պատասխանեց ընկերասեր հոգին, - ես կարող եմ հայտնվել քո հաջորդ կյանքում, երբ դու մարմին կունենաս և քեզ հետ վարվել այնպես, որ դու ստիպված լինես ներել ինձ։

- Իսկ ինչու՞ համար դա կանես, - հարցրեց փոքրիկ հոգին, - երբ դու ներկայումս գտնվում ես այդպիսի կատարելության մեջ: Դու այնքան պայծառ լույս էս արձակում, որ ես դժվարությամբ եմ քեզ նայում: Ի՞նչը կարող է քեզ դրդել, որպեսզի դու այդքան ստորանաս և քո պայծառ Լույսը վերածվի գորշ խավարի: Ի՞նչը կարող է ստիպել քեզ մտնել իմ կյանք, այնքան ծանրացնես վիճակդ, որ ինչ որ վատ բան անես ինձ, երբ դու այնքան պայծառ ես, որ կարող ես պարել աստղերի հետ և պտտվել ողջ Թագավորությամբ ցանկացած արագությամբ։
- Շատ պարզ, - ասաց ընկերասեր հոգին, - ես դա կանեմ միայն այն պատճառով, որ ես քեզ սիրում եմ:

Փոքրիկ հոգուն զարմացրեց այդ պատասխանը:

- Այդքան մի զարմացի, - ասաց ընկերասեր հոգին, - Դու ևս նախկինում նույն բանն ես արել ինձ համար: Մոռացել ե՞ս։ Մենք շատ անգամ ենք պարել միասին: Մենք անցել ենք հավերժությունների և դարերի միջով: Բոլոր ժամանակներում և շատ ու շատ տեղերում մենք եղել ենք միասին: Չե՞ս հիշում։ Մենք երկուսս էլ ամեն ինչ եղել ենք: Մենք ունեցել ենք անկում և բարձրունք, շարժվել ենք և աջ, և ձախ, եղել ենք և այստեղ, և այնտեղ, կանք և հիմա, և եղել ենք անցյալում։ Մենք եղել ենք տղամարդ ու կին, բարին և չարը: Մենք խաղացել ենք և զոհի, և չարագործի դեր: Այսպիսով մենք եղել ենք միասին, մենք միմյանց հետ վարվել ենք և լավ, և վատ, որպեսզի գիտակցենք մեր ով լինելը։ Ես կհայտնվեմ քո հաջորդ կյանքում և կխաղամ վատ դեր։ Ես իսկապես սարսափելի մի արարք կգործեմ, որի արդյունքում դու կփորձարկես քո ներողամտությունը:

- Իսկ ի՞նչ ես պատրաստվում անել, - հարցրեց փոքրիկ հոգին՝ մի փոքր նյարդայնացած:

- Մի բան կմտածեմ, - պատասխանեց ընկերասեր հոգին:

Հետո ընկերասեր հոգին լրջացավ և ցածրաձայն ավելացրեց.

- Դուք պետք է մի բան իմանաս։

-Իսկ ի՞նչ պետք է իմանամ, - հարցրեց փոքրիկ հոգին։

- Ես կդարդարեմ լույս տալ, և կծանրանամ, որպեսզի կարողանամ իմ վատ դերը խաղալ։ Ես պետք է դառնամ այն, ինչ չեմ հանդիսանում։ Եվ դրա դիմաց քեզանից միայն մի բան կխնդրեմ։

- Ինչ ցանկանաս, ես ներողամիտ կդառնամ արդյունքում, - պատասխանեց փոքրիկ հոգին։

Հետո Փոքրիկ Հոգին տեսավ, որ ընկերասեր հոգին հանդարտվեց:

-Իսկ ի՞նչ կցանկանաս, - հարցրեց փոքրիկ հոգին- Ի՞նչ կարող եմ անել քեզ համար։ Դու պարզապես բարի հրեշտակ ես, որ պատրաստ ես այդպիսի բան անել ինձ համար։

- Իհարկե, այս ընկերասեր հոգին հրեշտակ է,- միջատցեց Աստված, - բոլոր այդպիսի գործեր կատարողները հրեշտակներ են: Միշտ հիշիր, որ ես ոչ ոքի չեմ ուղարկում, բացի հրեշտակներից:

Փոքրիկ հոգու մոտ ավելի մեծ ցանկություն առաջացավ օգնելու ընկերասեր հոգուն և կրկին հարցրեց․

- Ի՞նչ կարող եմ անել քեզ համար։

- Այն պահին, երբ ես քեզ տանջեմ և ծեծեմ, այն պահին, երբ ես քեզ հետ վարվեմ ամենավատ ձևով, հիշիր, թե ով եմ ես իրականում:

- Ես կհիշեմ, խոստանում եմ, բացականչեց փոքր հոգին, - ես միշտ կհիշեմ քեզ այնպիսին, ինչպիսին տեսնում եմ հենց այս պահին:

-Լավ է, ասաց ընկերասեր հոգին, - որովհետև հասկանում ես, այդ դերը խաղալիս ես կմոռանամ իմ ով լինելը։ Եվ եթե դու չհիշես, թե ով եմ ես իրականում, ինձանից դա շատ երկար ժամանակ կպահանջի։ Իսկ երբ մոռանամ, թե ով եմ ես, դու կմոռանաս, թե ով ես դու։ Այնուհետև մեզ անհրաժեշտ կլինի ևս մեկ հոգի, որը ստիպված կլինի գալ և երկուսիս հիշեցնել, թե ով ենք մենք:

- Ոչ, մենք չենք մոռանա, - կրկին խոստացավ փոքրիկ հոգին, -ես քեզ կհիշեմ։ Եվ ես երախտապարտ կլինեմ քեզ, քո մեծահոգի քայլի համար, որով և ձեռք կբերեմ ներողամտության առանձնահատկությունը։

Այսպիսով, պայմանավորվածությունը ձեռք բերվեց։ Եվ փոքր հոգին իջավ Երկիր մոլորակ նոր մարդու կերպարանք ստանալու համար։ Եվ Փոքր Հոգին անհամբեր սպասում էր, թե երբ է փորձության ենթարկվելու իր ներողամտությունը և շնորհակալություն հայտնելու բոլոր նրանցից, որոնք դա հնարավոր դարձրեցին։ Եվ այս նոր կերպարանքի մեջ, երբ նոր հոգի էր հայտվում իր առջև, որն իրեն կամ ուրախություն, կամ էլ վիշտ էր բերում, վերջինս միշտ մտածում էր Աստծու արտաբերած վերջին խոսքերը․

- Միշտ հիշիր, ես քեզ մոտ ոչ ոքի չեմ ուղարկի, բացի հրեշտակներից:

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...