ԱՆՍԱՐՔ ՏՐԱԿՏՈՐԸ

Ագարակատիրոջ տրակտորը դադարեց աշխատել։ Նրա և հարևանների վերանորոգմանն ուղղված ջանքերն ապարդյուն անցան։ Վերջապես ագարակատերը կանչեց տրակտորի նեղ մասնագետի։ Նա զննեց տրակտորը, դրա մեկնարկիչը, բարձրացրեց մեքենայի կապոտը և ուշադիր ստուգեց այն։ Հետո մասնագետը, մուրճը ձեռքը վերցնելով, մեկ անգամ հարվածեց շարժիչին, որը սկսեց գործել։ Շարժիչը գործի ընկավ կարծես՝ վնասված էլ չլիներ։

Երբ մասնագետը տրակտորի վերանորոգման հաշիվը մեկնեց ագարակատիրոջը, վերջինս վրդովված հարցրեց․

- Դուք հարյուր մետաղադրամ եք ուզում մուրճի մեկ հարվածի դիմա՞ց:


- Հարգելիս,- պատասխանեց մասնագետը,- իմ մուրճի հարվածի համար ձեզանից միայն ուզում եմ մեկ մետաղադրամ, իսկ մնացած իննսունինը մետաղադրամը դուք վճարում եք իմ գիտելիքների համար, որի շնորհիվ ես շտկեցի ձեր տրակտորի անսարքությունը՝ հարվածելով ճիշտ նշանակետին:

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...