Ջորջը մի բառադի կերպար էր։ Նրա կյանքը նման էր պոռնոգրաֆիայի։ Նա քնում էր կանանց հետ, ճանապարհից շեղում էր աղջիկներին, իսկ նրանց մասին, որոնք անդրդվելի էին, նա կնոջ նման սիրում էր բանբասանքներ տարածել առցանց իր քածերի հետ։ Նա բացի այդ հայտնի թմրամոլ էր, խաղացող և պարտքերի մեջ՝ թաղված։
Մի անգամ սակայն ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Նա հանդիպեց իր երբեմնի ընկերոջը՝ Ջոնին (վերջինս ևս նրանից երես էր թեքել), որը հասարակ շորերով նստած էր սրճարանում և սուրճ էր խմում։ Ջորջը մոտեցավ նրան, քստմնելի բարևեց և նստեց վերջինիս սեղանի կողքին։ Նա Ջոնի կողքին նստած բորենու էր նման։ Արդյունքում Ջոնը վեհանձնորեն նրան սուրճ հյուրասիրեց քաղցրավենիքով և պատմեց իր հաջողությունների մասին։ Նա պատմեց իր հաջողության տքնաջան ճանապարհի, իր ունեցվածքի ու ընտանիքի՝ սիրելի կնոջ և հաջողակ երեխաների մասին։ Թեպետ Ջորջը լռեց, թե ինչով է զբաղվել այդ ընթացքում, նա մտքում քմծիծաղ տվեց և մտածեց, որ ամոթն էլ է լավ բան։
Որքան շատ էր Ջոնը խոսում իր հաջողությունից, այնքան Ջորջն հասկանում էր, որ անարժան կյանք էր ապրել։ Նա միայն կարողանում էր մտաբերել այն, ինչ իր կյանքի մի մասն էր կազմում, այսինքն թմրդաղերը, կանայք և չեղած մեծամիտ պահվածքն ու ստախոսությունը, որը կարծես դուրս էր ժայթքում՝ ինքնահաստատման բարդույթներից ելնելով։
Երբ Ջոնը խոսում էր, Ջորջի մոտ առաջացած նախանձը ընկերոջ նկատմամբ գլխապտույտ առաջացրեց, նա շիկնեց և անգիտակից ընկավ հատակին։ Ջոնը բարձրացրեց իր ընկերոջը և կանչեց շտապ օգնություն։ Շտապօգնությունը Ջորջին տարավ հիվանդանոց։ Հիվանդանոցում վերջինս ընկավ ցայտնոտի մեջ, նրա առաջ սկսեցին վեր ելնել իր բոլոր մեղքերը։ Նա հիշեց նաև իր պարտքերի մասին և թե ինչպես էր իր ընտանիքը իրենից ձեռք քաշել՝ տեսնելով վերջինիս բռնազբոս կյանքը։
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վերջինս գնաց իր դատարկ տուն, որտեղ գրեթե ամբողջ գույքը առգրավվել էր վարկային կազմակերպությունների կողմից։ Մնացել էր մի աթոռ, մի հին համակարգիչ, որով նա մեծ բավականությամբ իր ֆեյսբուքյան էջով տրոլինգով էր զբաղվում և մի փոքր պարան, որը նախատեսված էր լվացք փռելու համար։ Նա այդ ամբողջ դատարկությունն առաջին անգամ նկատեց, քանի որ մի քանի ամիս տանը չէր եղել և գիշերել էր շան նման ուր պատահի։ Նա հասկացավ սեփական ողբերգությունը։ Հասկացավ, որ մակաբույծ է, որը սնվում է կանանց ու աղջիկների էներգիայով և վարկային կազմակերպությունների, թմրանյութերի և ինտերնետային տրոլինգի հաշվին։ Նա հասկացավ իր ոնչնչությունը։ Պարկեց հատակին և նայեց առաստաղին և ճակատագրի հեգնանքով նա սկսեց լաց լինել, մինչ այդ պահը նա էր շատերի ճակատարգրերի խեղման պատճառը դարձել, բայց ոչ՝ այդ պահին։
Հանկարծ դուռը թակեցին։ Փոստատարը բերեց մի նամակ։ Նամակը բժշկից էր։ Պարզվեց, որ վերջինս վարակվել է ՁԻԱՎ-ով և շուտով պետք է մահանա։ Նրա ուղեղ մուտք գործեցին մի շարք ինքնասպան լինելու մտքեր, որոնք կարծես ասում էին․ <<Դու շատ թշվառ ես ապրելու համար, դու չես դիմանա քո հիվանդությունից առաջացած ցավերին, ավելի լավ է ինքնասպան լինես>>։ Նրա ուղեղը մթագնեց։
Մի պահ նա գտավ իրեն աթոռին՝ ոտքի թաթերի վրա կանգնած և գլուխը պարանի մեջ։ Նա գիտակցության եկավ և իրեն բնորոշ վախկոտությամբ փորձեց պարանից գլուխը ազատել, սակայն աթոռը կողքի շուռ եկավ և վերջինս շնչահեղձ եղավ։ Նա այլևս չկար։
Մի քանի շաբաթ անց նրա սատկած լեշի հոտը տարածվեց թաղամասով մեկ։ Ոստիկաններից և դիակիզման աշխատակիցներից բացի, նրան այցի եկան թաղման պետական տեսչությունից և կազմակերպեցին վերջինիս թաղումը։ Գերեզմանոցը շատ հատկանշական վայրում էր՝ աղբանոցի կողքին։ Գերեզմանին ոչ ոք չեկավ՝ ոչ նրա քածերը, ոչ նրա ընտանիքի անդամները, ոչ էլ իր հին ընկեր՝ Ջոնը, որը իր մոտ բարեկամներից մեկի աղջկանից իմացել էր, թե վերջինիս ինչ ահավոր զանցանքներ էր գործել։ Հաջորդ օրը քաղաքի տարբեր տեղերում շատերը ցնծացին, քաղաքն ազատվեց ևս մեկ թափոնից։ Թեպետ թմրադեղերի վաճառքով զբաղվողները և վարկային կազմակերպությունների կառավարիչները շատ տխրեցին, բայց ոչ թե վերջինիս մահվան կապակցությամբ, այլ որ այլևս իրենց խոստացված գումարները չեն վերադարձվելու։
Մի քանի շաբաթ անց։ Նրա բնակարանը ևս փլուզման ենթարկվեց՝ քանի որ վերջինիս շենքը 4րդ կարգի վթարային վիճակում էր գտնվում։ Ոչինչ չմնաց․․․
Բարոյախրատականը՝
Ուզում եք ապրել Երկրագնդի վրա, մարդ մնացեք և ուշքի եկեք, քանի ուշ չի․․․ Սանձարձակ կյանքը վարելը, երբեք էլ արդիական չի եղել և չի լինելու․․․
Հեղինակ՝ ՍԶԱՐ
No comments:
Post a Comment