ԱՌԱԿ ՀԱՄԲԵՐԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մի անգամ հրահանից ուժեղ հարված ստանալով՝ կայծքարը վրդովված հարցրեց.

- Ինչո՞ւ այդպես հարձակվեցիր ինձ վրա: Ես քեզ չեմ ճանաչում։ Կարծում եմ, դու ինձ ինչ որ մեկի հետ ես շփոթում։ Խնդրում եմ հանգիստ թող ինձ։ Ես ոչ ոքի չեմ ուզում վնասել։


-Առանց պատճառն իմանալու, մի՛ զայրացիր, հարևան, ժպտալով պատախանեց հրահանը, - եթե մի քիչ համբերես, կհասկանաս, թե ինչու եմ այդպես անում։ Այս խոսքերի վրա կայծքարը հանդարտվեց և սկսեց համբերատար դիմանալ հրահանի հարվածներին։ Եվ վերջապես նրանից կրակ բոցկլտաց և կայծքարի համբերատարությունն արդարացվեց։

ԲԱՐՈՅԱԽՐՏԱԿԱԿԱՆԸ

Որևէ բանում արդյունք ստանալու համար պետք է համբերատար լինել։

 

No comments:

Post a Comment

ԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անընդմեջ ամենքին քննադատող աշակերտին Վարդապետն ասաց, - <<Եթե ​​դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, ոչ թե՝ ուրիշներին:...