Մի օր մի երիտասարդ եկավ ուսուցչի մոտ և ասաց․
- Եկել եմ Ձեզ մոտ, որովհետև ես ինձ շատ թշվառ և անարժան եմ զգում, չեմ ուզում ապրել: Շուրջ բոլորս ասում են, որ անհաջողակ եմ ու խաբեբա։ Խնդրում եմ, ուսուցիչ, օգնեք ինձ:
Ուսուցիչը մի հայացք նետեց երիտասարդին և պատասխանեց.
- Կներես, բայց հիմա զբաղված եմ և չեմ կարող օգնել քեզ: Պետք է մի շատ կարևոր հարց լուծեմ։ Սակայն եթե օգնես ինձ, կօգնեմ։
- Մեծ հաճույքով, ուսուցիչ, - արագ համաձայնվեց երիտասարդը, սակայն մտովի մտածեց, որ կրկին իրեն անտեսում են։
- Վերցրո՛ւ այս մատանին և տար շուկա, Ես պետք է այն վաճառեմ, որպեսզի կարողանամ պարտքերս տալ։ Փորձիր շուկայում ճշտել այս մատանու դիմաց տրվող ամենաբարձր ոսկու գինը, սակայն ոչ մի դեպքում մի վաճառիր այն, այլ որքան հնարավոր է շուտ ետ վերադարձիր, - հանձնարարեց ուսուցիչը և ձեռքի մատանին տվեց երիտասարդին։
Վերջինս վերցրեց մատանին և հեռացավ։ Ներս մտնելով շուկա, նա սկսեց ոսկու դիմաց մատանին առաջարկել վաճառականներին, սակայն երբ վերջիններս լսեցին վաճառքի պայմանը, նրանք կորցրեցին իրենց հետաքրքրությունը։ Ոմանք նույնիսկ բացահայտ ծիծաղեցին, մի քանիսն էլ մեջքով շրջվեցին, միայն մի տարեց վաճառական համաձայնեց մատանին գնել մեկ ոսկե մետաղադրամով։
Եվ երիտասարդը հիասթափված ետ վերադարձավ։
- Ուսուցիչ, շուկայում այս մատանու լավագույն գինը մեկ ոսկե մետաղադրամն էր, ոչ ոք այդպես էլ մատանու իրական գինը չասաց, - տխուր խոսեց երիտասարդը։
- Դու շատ կարևոր միտք արտահայտեցիր, ով կարող է մատանու իրական գինը ասել, եթե ոչ ոսկերիչը, գնա ոսկերիչի մոտ և հարցրու մատանու իրական գինը, սակայն ոչ մի դեպքում չվաճառես այն, և ետ վերադարձիր, - կրկին հանձնարարեց ուսուցիչը մտահոգ երիտասարդին։
Երիտասարդը նորից ցատկեց ձիու վրա և գնաց ոսկերչի մոտ։ Ոսկերիչը երկար նայեց մատանուն խոշորացույցով, այնուհետև կշռեց այն փոքրիկ կշեռքով և ասաց.
- Ասա, ուսուցչին, որ ես հիմա չեմ կարող մատանու համար վճարել, քանի որ այն հիսունութ ոսկե մետաղադրամներից ավելի թանկ է, բայց եթե ինձ ժամանակ տա, ես մատանին կգնեմ յոթանասուն ոսկե մետաղադրամներով՝ հաշվի առնելով գործարքի հրատապությունը։
- Յոթանասուն մետաղադրամ, - ուրախ բացականչեց երիտասարդը, շնորհակալություն հայտնեց ոսկերչին և ամբողջ արագությամբ սլացավ ուսուցչի մոտ:
- Նստիր այստեղ,— ասաց ուսուցիչը երիտասարդին լսելուց հետո, - հիշիր զավակս, որ քեզ, ինչպես այս մատանին, կարող են գնահատել միայն իրական արժեքից բան հսկացող մարդիկ։ Ուրեմն ինպե՞ս կարող ես շուկայով շրջել և ակնկալել, որ քեզ բարձր գնահատեն․․․
No comments:
Post a Comment