- Ուսուցիչ, փողն ի՞նչ է, - հարցրեց աշակերտն ուսուցչից։
- Ինչ է, փող չե՞ս տեսել։ Ոչ մի անգամ չե՞ս վճարել կրթությանդ դիմաց։ Ավելի լավ կանես, հարցդ այլ կերպ ձևակերպես, - ասաց ուսուցիչը և ծիծաղեց։
- Այո, իհարե, իսկ ի՞նչ է փողը գնորդի դրամապանակում, - վերաձևակերպեց իր հարցն աշակերտը, որն իհարկե ավելի բարդ հարց էր ուզում տալ։
- Շատ լավ հարց է, երբ փողը գտնվում է գնորդի դրամապանակում, այն դեռևս նշանակություն չունի, - հավանություն տալով հարցին՝ մտածեց և պատասխանեց ուսուցիչը:
- Ինչպե՞ս, չէ որ մենք սովոր ենք միշտ խոսալ եկամուտից և հաշվել ծախսերը։ Եթե ձեռնարկությունը փողին ուշադրություն չդարձնի, կսնանկանա,- ցարմացած հարցրեց աշակերտը։
- Դու իրավացի ես, բայց մենք խոսում ենք գնորդի դրամապանակում առկա փողի մասին: Քանի դեռ փողը նրա դրամապանակում է, այն պարզապես թղթի կամ մետաղի կտոր է։ Մարդը կարող է մտածել, թե ինչ է գնի իր փողով, բայց դա իր միտքն է, ոչ թե դրամապանակի պարունակությունը։ Արդյունքում նա գնում է ինչ-որ բան, որն իր ունեցած փողից ավելի արժեքավոր է համարում և ուրախանում է գնված ապրանքով, ոչ թե փողով, - պատասխանում է ուսուցիչը։
- Ստացվում է, որ փողն ինքնին նշանակություն չունի՞,- հարցնում է աշակերտը։
- Իհարկե, արդեն իսկ բացատրեցի, թե ինչու է փողն իրենից ներկայացնում ընդամենը թղթի կամ մետաղի կտոր, - պատասխանեց ուսուցիչը և ժպտաց։
No comments:
Post a Comment