ԻՐԱԿԱՆ ՍԵՐ

Ուսուցիչը պարզեց, որ իր աշակերտներից մեկը համառորեն ուզում էր արժանանալ ինչ որ մեկի սիրուն։

-Սեր մի պահանջիր, չես ստանա,- ասաց նրան ուսուցիչը։

- Բայց ինչո՞ւ, -հարցրեց սիրահարված աշակերտը։

- Ասա ինձ, ի՞նչ կանես դու, երբ անկոչ հյուրերը թակեն դուռդ, գոռան, պահանջեն բացել այն և, այն մտքից, որ դու չես բացում, սկսեն պոկոտել իրենց մազերը, - հարցրեց ուսուցիչը։

- Ես դուռն ավելի ամուր կփակեմ։, - պատասխանեց աշակերտը։

-Նույն կերպ և մի՛ փորձիր ներխուժել ուրիշի սիրտ, քանի որ նրանք ավելի կկոծկես այն։ Դարձիր ցանկալի «հյուր» և քո առջև կբացվի ցանկացած դուռ։

Պարզապես սիրիր, որովհետև սերը, թեև փոքր է և անտեսանելի, այն բանալին է, որը կարող է բացել ցանկացած սիրտ, նույնիսկ այն սիրտը, որը վաղուց չի սիրել: Գլխավորն այն է, որ այդ սերը լինի անկեղծ, այլ ոչ թե՝ կեղծ։ Օրինակ վերցրու ծաղկից, որը չի հետապնդում մեղուներին, բայց նրանց նեկտար է տալիս, որով էլ գրավում է վերջիններիս ուշադրությունը: Սերը այն նեկտարն է, որի կողմ հակված են վազել բոլոր մարդիկ:

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...