ԽՆՁՈՐՆԵՐԸ

Մի մարդ պտղատու ծառերով նոր, մեծ և գեղեցիկ տուն գնեց։ Սակայն ոչ բարյացակամ հարևանը, նախանձով լցվելով վերջինիս նկատմաբ, անընդհատ փորձում էր փչացնել նրա տրամադրությունը՝ կամ աղտոտելով հարևան տարածքը կամ էլ թույլ տալով էլ ավելի չարակամ արարքներ։



Մի անգամ նոր հարևանն արթնացավ լավ տրամադրությամբ, դուրս եկավ շքամուտք, և դարպասից ներս կրկին աղբով դույլ տեսավ։ Նա վերցրեց դույլը, դատարկեց միջի աղբը, լվացեց այն և աղբի փոխարեն դրա մեջ լցրեց խոշոր, հասուն և հյութեղ խնձորներ և, դույլ վերցնելով, շարժվեց դեպի հարևանի դուռը: Նախանձով լեցուն հարևանը, լսելով դռան թակոցը, մտածեց՝ քթի տակ չարախինդ ծիծաղելով, որ իրեն հաջողվել է վերջինիս տրամադրությունը փչացնել: Նա բացեց դուռն այն մեծ ակնկալիքով, որ հարևանը կսկսի վիճաբանել իր հետ, սակայն վերջինս խնձորներով լի դույլը տվեց նրան և ասաց.

-Ամեն մարդ կիսվում է այն ամենով, ինչ ունի։

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...