ԱՌԱԿ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Շատ տարիներ առաջ սատանան որոշեց ցուցադրել դժողք այցելող հանրությանն իր արհեստի բոլոր գործիքները։ Նա կոկիկ դասավորեց դրանք ապակե ցուցափեղկի հետևում և պիտակավորեց, որպեսզի բոլորն իմանան, թե որքան է յուրաքանյուրի գինը։

Կային մի շարք գործիքներ, ինչպիսիք են՝ Նախանձի փայլուն դաշույնը, Ցասման մուրճը և Ագահության ծուղակը, ինչպես նաև Վախի, Հպարտության և Ատելության բոլոր գործիքները: Բոլոր գործիքները դրված էին գեղեցիկ բարձիկների վրա և հիացնում էին դժոխքի յուրաքանչյուր այցելուի:

Ամենահեռու դարակաշարի վրա դրված էր փոքրիկ և բավականին մռայլ տեսք ունեցող Հուսահատության փայտյա սեպը։ Դրա գինն ավելի բարձր էր, քան մյուս բոլոր գործիքների արժեքների հանրագումարը:


Հարցին, թե ինչու է Սատանան այդքան բարձր գնահատում այդ իրը, վերջինս պատասխանեց.

- Դա միակ գործիքն է իմ զինանոցում, որի վրա կարող եմ միշտ հույս դնել, երբ բոլոր գործիքները չեն աշխատում։ Երբ ինձ հաջողվում է այն մտցնել մարդու գլխի մեջ, ես կարողանում եմ նաև մարդու դեմ գործածել եղած մնացած գործիքները․․․

 

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...