Մի անգամ մի երիտասարդ, ով ցանկանում էր պսակադրվել, եկավ Հինգ Շիի մոտ և հարցրեց.
- Ուսուցիչ, ես ուզում եմ պսակադրվել, բայց միայն օրիորդի հետ: Ասա ինձ, արդյո՞ք, ես ճիշտ եմ գործում։
Ուսուցիչը հարցրեց.
-Իսկ ինչո՞ւ հենց օրիորդի:
- Այդ դեպքում ես վստահ կլինեմ, որ նա առաքինի է։
Հետո ուսուցիչը վեր կացավ և բերեց երկու խնձոր՝ մեկը ամբողջական էր, իսկ երկրորդը՝ կծած։ Եվ նա հրավիրեց երիտասարդին՝ համտեսելու դրանք։ Ամբողջական խնձորը համտեսելուց հետո, պարզվեց, որ այն փտած է։ Հետո էլ համտեսեց կծած խնջորը, այն ևս փտած էր։
Երիտասարդը շփոթված հարցրեց․
- Իսկ այդ դեպքում ինչպես պետք է կնոջս ընտրեմ։
- Սրտի թելադրանքով, - պատասխանեց ուսուցիչը:
No comments:
Post a Comment