ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԵՐԸ

Մի կինը դուրս եկավ տնից և բակում հանդիպեց երկար, սպիտակ մորուքով երեք ծերունիների։ Նա չճանաչեց նրանց և ասաց․


- Միգուցե դուք սոված լինեք, խնդրում եմ ներս մտեք և մի կտոր բան կերեք։

-Ամուսինդ տա՞նն է, - հարցրեցին ծերունիները։

- Ոչ, - պատասխանեց կինը։

- Այդ դեպքում մենք չենք կարող ներս գալ, - պատասխանեցին ծերունիները։

Երեկոյան, երբ ամուսինը վերադարձավ տուն, կինը ծերունիների մասին պատմեց ամուսնուն։

- Գնա, ասա, որ ես տանն եմ և հրավիրիր ներս, - ասաց ամուսինը։

Կինը դուրս եկավ և ծերունիներին ներս հրավիրեց։

- Մենք չենք կարող միասին տուն մտնել,- պատասխանեցին նրանք։

- Ինչո՞ւ, - զարմացած հարցրեց կինը։

- Նրա անունը Հարստություն է, իսկ նրանը՝ Հաջողություն, - ասաց ծերունիներից մեկը՝ մատնացույց անելով իր ընկերներին և ավելացրեց, - իսկ ես սերն եմ։ Հիմա գնա տուն և խոսիր ամուսնուդ հետ, թե մեզնից ում եք ուզում հրավիրել ձեր տուն։

Կինը գնաց և պատմեց ամուսնուն այն, ինչ լսեց։

-Ինչ լավ է,-ասաց ամուսինը,-եթե պետք է ընտրություն կատարել, հրավիրենք Հարստությանը: Թող մտնի և մեր տունը հարստությամբ լցնի։

- Սիրելի՛ս, իսկ ինչո՞ւ չհրավիրենք Հաջողությանը,- առարկեց կինը։

Նրանց աղջիկն անկյունում լուռ նստած հորն ու մոր խոսակցությունն էր լսում և հանկարծ առաջ վազեց և հարցրեց․

- Ինչո՞ւ չեք հրավիրում Սիրուն։ Այդ դեպքում Սեր կլինի տանը։

- Մեր աղջիկը ճիշտ է, թող Սերը մեր տուն գա, - ասաց ամուսինը կնոջը։

Կինը դուրս եկավ և երեք ծերունիներին հարցրեց.

- Ձեզանից ո՞ր մեկն է Սերը։ Ներս համեցեք։

Սերը շարժվեց դեպի տուն։ Նրան հետևեցին նաև երկու ծերունիները։ Զարմացած կինը հարցրեց Հարստությանն ու հաջողությանը․

-Ես հրավիրել եմ միայն Սիրուն, ինչո՞ւ եք դուք հետևում նրան:

- Եթե դուք հրավիրեիք մեզանից որևէ մեկին, երկուսով Սիրո հետ դրսում կմնայինք, բայց քանի որ դուք հրավիրել եք Սիրուն, ուր էլ նա գնա, մենք միշտ հետևելու ենք նրան: Որտեղ կա Սեր, այնտեղ միշտ կլինի Հարստությունը և Հաջողությունը։

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...