Դուք գիտե՞ք որ պատերազմի մարտավարությունները նաև կիրառելի են կյանքի շատ ասպարեզներում, ինչպիսիք են քաղաքականությունը, սպորտը և բիզնեսը։ <<Պատերազմի արվեստ>> գիրքը հնագույն չինական տրակտատ է, որը կարդացվել և ուսումնասիրվել է դարերով։ 13 գլուխներում քննարկվում են պատերազմի տարբեր ասպեկտները։ Այն ներառում է հարձակման մարտավարություն, պլանավորման նկատառումներ, լրտեսների օգտակարություն, հոգեբանական հնարքներ և այլն։
Գրքի ամենահիմնական թեմաներից մեկը մարտավարությունն է և պլանավորումը։ Հեղինակը շեշտում է հստակ և լավ մտածված հարձակման պլանի անհրաժեշտությունը։ Նա խորհուրդ չի տալիս հիմնվել միայն գործադրվող ֆիզիկական ուժի վրա։ Հետախուզությունը և թշնամու ուժեղ ու թույլ կողմերը հասկանալը ևս կարևոր է։ Սույն գիրքը շատ կարևոր նշանակություն ունի ցանկացած տեսակի և մասշտաբի հակամարտությունների դեմ լավագույն մոտեցումը ընտրելու տեսանկյունից։
<<Եթե դուք գիտեք ձեր թշնամուն և ինքներդ ձեզ, դուք չպետք է վախենաք հարյուրավոր ճակատամարտների արդյունքից։ Իսկ եթե դուք գիտեք ձեզ, բայց ոչ ձեր թշնամուն, ամեն հաղթանակի կողքին դուք նաև պարտություն եք տանելու։ Իսկ եթե ոչ ճանաչում եք ձեր թշնամուն, ոչ էլ ձեզ, դուք պարտության կմատնվեք ամեն ճակատամարտում>>, Սուն Ցզի։
1․ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԷԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
Պատերազմի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ընտրել գոյատևման պայքարը ընդդեմ պետության տապալման։ Կան պատերազմին առնչվող 5 հիմնարար գործոններ․
- Բարոյական ազդեցություն
- Եղանակ
- Աշխարհագրական դիրք
- Հրամանատարություն
- Վարպետություն։
Այս բոլոր գործոնների համախմբումը օգնում է մշակել հակամարտության նախնական պլան։ Դրանք կարևոր են ռազմական մարտավարության համար։
ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱԶԵՑՈՒԹՅՈՒՆ
Առաջին գործոնը վերաբերվում է նրան, թե արդյոք ղեկավարի ենթակայության տակ գտնվող զորքերը վստահում են իրենց ղեկավարին։ Այս վստահությունն է, որ որոշիչ դեր է խաղում մարդկանց պատրաստակամության մեջ՝ աջակցելու պատերազմի արդյունքին։ Ավելին այդ վստահությունից է բխում պատերազմի հաջողության հավանականությունը։ Լավագույն օրինակը Ջորջ Վաշինգտոնն է, որը հաղթանակ տարավ Ամերիկայի հեղափոխական պատերազմում։ Նա մոտիվացրեց իր զորքերին և նրանց ոգին բարձր պահեց նույնիսկ ձմեռվա ծանր ժամանակահատվածում։ Վաշինգթոնի նվիրվածությունը և անձնական զոհողություններն ուժեղ կապ ստեղծեցին վերջինիս և իր զինվորների միջև։ Այս կապը ստիպեց զինվորներին պահել իրենց հանձնառությունը և հաղթել բրիտանացիներին։
ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ
Ղեկավարները պետք է հաշվի առնեն,թե որքան հեշտ կամ դժվար կլինի իրենց զորքերի համար տարածքով շարժվելը վատ եղանակային պայմաններում։ Նաև պետք է հաշվի առնեն, թե տարածքը հաղթահարելուց հետո ինչ վիճակում կգտնվեն իրենց զորքերը՝ թշնամու հետ հակամարտության դուրս գալիս։ Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ Ստալինգրադի ճակատամարտում սառնամանիքին անպատրաստ գերմանացիները պարտվեցին սովետական բանակի զորքերին, որոնք սովոր էին դրան։
ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարի հրամանատարության և վարպետության գնահատումը կախված է վերջինիս մարդկային որակներից։ Արդյո՞ք վերջինս ունի համապատասխան որակավորում զորքերի հրամանատարությունը ստանձնելու համար։ Որքա՞ն է վերջինիս ինքնավստահությունը, որ զորքերը կհետևեն իր հրահանգներին։ Ղեկավարը կարող է հրամաններ արձակել, եթե ունի հետևյալ որակական հատկանիշները՝
- իմաստնություն
- անկեղծություն
- մարդասիրություն
- խիզախություն և
- խստություն։
Ղեկավարի վարպետությունը պետք է երևա հետևյալ կետերի իրականացմամբ՝
- կազմակերպվածություն,
- վերահսկողություն,
- միայն համապատասխանող մարդկանց կոչումների և պաշտոնների արժանացում,
- մատակարարման ճանապարհների կանոնակարգում, ինչպես նաև
- Զինված ուժերի կողմից գործածվող անհրաժեշտ գույքի և պաշարի տրամադրում։
Ունենալով նույնիսկ փոքրաթիվ բանակ, ղեկավարը վերոնշյալ կետերի բավարարմամբ ավելի հավանական է հաջողություն ունենա պատերազմում, քան մեծաթիվ զորքեր ունեցող բանակն՝ այդ գործոնների անտեսմամբ։ Այսուհանդերձ, նախնական պլանավորումն շատ էական է։ Հետախուզական աշխատանքների իրականացումը՝ թաքցնելով սեփական պետության խոցելությունը, բերում է թշնամու հաղթանակի հավանականության նվազեցման։ Նրանք, որոնք գիտեն այդ, հաղթում են, որոնք չգիտեն, պարտվում են։
2․ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԳՈՐԾԵՔ ԱՐԱԳ, ԲԱՅՑ ՈՉ ԱՆՓՈՒՅԹ
Ճակատամարտի մեջ արագությունը և վճռականությունը էական նշանակություն ունեն։ Նապալեոնի արագ հարվածները իր արշավների ընթացքում բերեցին հաղթանակների նույնիսկ ավելի մեծ զորքերի նկատմամբ։ Ալեքսանդ Մակեդոնացին, վստահեցրեց իր զորքին, որ իրենք բավարար սպառազինություն և պաշար ունեն, որն էլ բերեց վերջինիս հաղթանակին։ Լուրջ ղեկավարները հասկանում են, որ պետք է զինվորներին պահել անկոտրուն ոգով և մտքով։ Գեներալները պետք է հաշվի առնեն հետևյալ 4 գործոնները։ Հակառակ դեպքում իրենց զորքերը կպարտվեն։ Դրանք են՝
- քաղց,
- ծարավ,
- կախվածություն կուտակված պաշարից,
- ցասում անարդարության նկատմամբ։
Ղեկավարները պետք է հիշեն, որ մարդկանց կյանքերը և ֆինանսները վտանգի տակ են, երբ գործում են պատերազմական իրավիճակներում։ Մարտական գործողություններում չի կարելի թողտվություն ցուցաբերել։ Այն կարող բացասաբար ազդել զինվորների պատրաստակամության և պատրաստականության վրա։ Չի կարելի վնասել տեղանքում առկա սննդի պաշարները, սպանել թշնամու զինվորներին, որոնք կարող են տեղեկատվություն տալ կամ օգտակար լինել իրենց իսկ ծառայությամբ։
3․ ՀԱՐՁԱԿՎԵՔ ԸՍՏ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Մարտավարություն կիրառելիս պետք է հասկանալ թշնամու ուժեղ ու թույլ կողմերը և տեղակայման բնույթը։ Ոչ միայն կարևոր է հասկանալ թշնամու ֆիզիկական կարողությունները, բայց նաև նրա բարոյական վիճակը, վերջինիս ղեկավարների որակական հատկանիշները և ճնշման տակ դիմադրողականության մակարդակը։ Պետք է կանխատեսել վերջիններիս վարվելաձևը, հոգեբանական վիճակը և թե ինչպես նրանք կգործեն տարբեր պայմաններում։ Պետք է հասկանալ թշնամու ադապտացման մակարդակը և ռազմադաշտի պայմանները։ Հետախուզումը տեղեկատվության արտահոսքի շարունակական գործընթաց է, որը բերում է մարտավարական որոշումների կայացման ճակատամարտից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո ընկած ժամանակահատվածում։
Ժամանակակից գործածվող միջոցառումները ցույց են տալիս որ բիզնեսում և քաղաքականության մեջ ամենահաջողակ ղեկավարները չեն հենվում բռնի ուժի կամ նախապատրաստական աշխատանքների վրա։ Դրա փոխարեն նաև և առաջ նրանք անընդհատ գնահատում են իրենց ոլորտները և մարտավարությունը կազմում են ըստ առկա պայմանների։ Հաղթանակը գալիս է այն պահին, երբ ղեկավարը ավելի շատ բան է իմանում թշնամու մասին, քան թշնամին՝ վերջինիս։ Դրա համար կան 5 նախապայմաններ։ Դրանք են։
- Երբ ղեկավարը քաջատեղյակ է և թշնամուց, և իրենից, նա կհասկանա որտեղ առաջ խաղացում ունենա և որտեղ գնա ժամանակավոր զիջումների։
- Նա պետք է ճիշտ գործածի իր փոքր և մեծ ուժերը,
- կազմի զորքերի շարքերը հանուր ընդհանուր նպատակի,
- մնա համբերատար, երբ թշնամու ուժերը տարբեր ձևերով փորձում են պայքարել դրա դեմ,
- ինչպես նաև վերլուծի իրավիճակն անաչառ ու առանց սենտիմենտների՝ կայացնելով ճիշտ որոշումներ։
4․ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆ
<<Պաշտպանության մեջ գիտակները թաքցնում են իրենց․․․ Նրանք դիմացից են շարժվում․․․ նրանք ունակ են ռազմական պաշտպանության իրականացման և հաղթանակի դափնին կրելու․․․>> Սան Ցզի
Հստակ տարբերություն կա պաշտպանության և հարձակման մեջ, գեներալն ի վիճակի է վերահսկել իր զորքերը, բայց ոչ՝ իր թշնամու զորքերը։ Լավ ղեկավարը պատրաստվում է պատերազմի բոլոր հնարավոր տարբերակներին։ Ըստ Սան Ցզիի զորքն ամրապնդելու համար՝ կարևոր է հաշվի առնել պատերազմի հետևյալ տարրերը՝
- տարածքի չափը,
- զորքերի թիվ,
- ռազմական հաշվարկներ,
- համեմատականներ,
- հաղթանակի հնարավորություն։
<<Հաղթանակող բանակն իր ոլորտում հաղթանակներ է տանում նախքան ճակատամարտը։ Միայն հաղթանակի հույսի վրա հիմնված բանակն է, որ ենթակա է պարտության>>։ Սան Ցզի
5․ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ ՁԵՐ ԶՈՐՔԵՐԸ ՀԻԵՐԱՐԽԻԱՅԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
Եթե կազմը բանակի ճիշտ է կառուցված, ապա հնարավոր է հմուտ կերպով կառավարել բանակը։ Միավորների կազմերի դասավարությունը օգնում է հաղթել պատերազմը։ Կազմը պետք է բուրգաձև լինի։ Բանակը պետք է կազմել ամենացածր կոչում ունեցող հատվածից՝ զինվորներից սկսած։ Վերևի մակարդակներն ավելի ու ավելի շատ մարդկային ռեսուրսներ պետք է ընդգրկեն։ Ստորև բերված է ներքևից վերև ձևավորվող զինված ուժերի կազմի օրինակ․
- զույգ
- եռյակ
- ջոկատ
- բաժին
- դասակ
- բաժանմունք
- գումարտակ
- գունդ
- խումբ
- բրիգադ
- զորք
Յուրաքանչյուր մակարդակում հրամանատարը ենթարկվում է իր վերադասին և վերահսկում է իր ենթականերին։ Եթե լավ է կազմված, ապա զինվորը կհասկանա հրամանները, նույնիսկ եթե պատերազմի ժամանակ չի կարողանա հաղորդակցվել վերադասի հետ։ Ժամանակակից ռազմական մարտավարության կանոնների համաձայն՝ զինվորական ուժերի ցանկացած միավոր վարժված է կատարելու իր կողմից ստանձնած հաջորդող հրամանները նույնիսկ կապի ընդհատման պահին․ բոլորն իրազեկված են, թե ինչ պետք է անեն հաջորդաբար անկանխատեսելի պատերազմական պայմաններում հայտնվելիս։ Թեպետ մարդկային ռեսուրսները սահմանափակ են, բայց զորքերի կազման տարբերակները անսահմանափակ են։ Օրինակ Նապալեոնը ձևացրեց, որ իր զորքը սակավաթիվ է ու թույլ և թշնամու զորքը շարժեց դեպի ծուղակը, որը բերեց հաղթանակի։
6. ԽԱԲԵՔ ՁԵՐ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ԸՍՏ ՁԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԻ
«Թույլ երևացեք, երբ ուժեղ եք, և ուժեղ, երբ թույլ եք» Սուն Ցզի
Այս հնարքը միայն ուժեղ կամ թույլ ձևանալու մեջ չէ. խոսքը երկարաժամկետ մանիպուլյացիայի և հոգեբանական վերահսկողության մասին է: Առաջնորդը պետք է հասկանա թշնամու հոգեվիճակը, դրդապատճառներն ու խոցելիությունը և ստեղծի իրավիճակներ, որոնք թշնամուն կդրդեն սխալվել։ Թույլ ձևանալը պատճառ է դառնում թշնամու անհիմն ինքնավստահության բարձրացմանը։ Դա կարող է հանգեցնել թշնամու կողմից իրականացվող կանխատեսելի գործողությունների, որը կնպաստի շարժվել հաղթանակի ուղղությամբ։ Իսկական արվեստը կայանում է նրանում, որ պետք է երկար ժամանակ թաքուն պահել իրական մտադրությունները: Նման ձևով նորմանդացիները մոլորեցրել են գերմանացիներին, ոչ միայն ուղղակի կեղծ տեղեկություններով, այլ ազդանշանների, կեղծ բանակների և զորքերի ապակողմնորոշիչ շարժումների միջոցով, ինչը ավարտվեց Նորմանդիա հաջող ներխուժմամբ:
7․ ՀԱՋՈՂԱԿ ՄԱՆԵՎՐՈՒՄԸ ԵՐԲԵՄՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԻՄԵԼ ՀՈՒՍԱՀԱՏԵՑՆՈՂ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ
<<Ոչինչ ավելի դժվար չէ, քան մանևրելու արվեստը: >> Սուն Ցզի
Մանևրումը բանակը ղեկավարելու մարտավարություն է: Եթե դուք ստիպեք ձեր բանակին քայլել 30 մղոն, դուք կկորցնեք տղամարդկանց ամեն պատեհ առիթով: Կա տարբերություն նրանց առավելագույնին մղելու և չափազանց հեռու մղելու միջև:
Բարդ մարտավարություն է ձևացնել, որ դուք մոլորվել եք, երբ իրականում դուք ուղիղ և նպատակային ճանապարհով եք առաջ շարժվում: Այս մոտեցումը շփոթեցնում է թշնամուն և սովորեցնում է ձեր ցածրաստիճան բանակի անդամներին, թե ինչպես ճկունություն ցուցաբերել բարդ և փոփոխվող հրամանների ընթացքում: Չնայած այս մարտավարության գործարկման բարձր արդյունավետությանը՝ միայն փորձառու առաջնորդներն ունակ են այն իրականացնել։
Մի անգամ Սուն Ցզին կանգնեց մարտահրավեր առաջ։ Նա պետք է պատրաստեր հարճերի բանակ: Երբ վերջինս հրաման էր տալիս, նրանք ծիծաղում էին։ Կարգ ու կանոն ստեղծելու համար նա մահապատժի ենթարկեց թագավորի երկու սիրելի հարճերին։ Այդ պահից սկսած բոլորը սկսեցին լսել և կատարել այն, ինչ նա հրահանգում էր: Հանուն գլխավոր նպատակի՝ մանևրելն առաջնորդին կարող է ստիպել ծանր որոշումներ կայացնել։
Սկզբում զորքերը պետք է տարանջատել միայն անհրաժեշտության դեպքում: Ավելի լավ է ապահովել, որ բոլոր զորքերը ռազմադաշտ ժամանեն միաժամանակ և լավ վիճակում: Ավելին շահեկան է թշնամու զորքերից ավելի շուտ գտնվել ռազմադաշտում։
Առօրյա կյանքում ժամանակն ու համակարգումը հաջողության բանալիներ են: Սպորտում լավ դիրքավորված ֆուտբոլային թիմը կարող է վերահսկել խաղը և ավելի արդյունավետ գոլ խփել: Նույն կերպ ուսանողը, որը նախապես պատրաստվում է և մուտք է գործում քննություններ տալու, ավելի հավանական է հաջողության հասնի, քան նա, որը խցկվում է վերջին պահին:
8. ՓՈԽԵՔ ՁԵՐ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ
Հանգամանքները երբեմն պահանջում են տարբեր մարտավարություններ և ընտրություններ կատարել: Կան քաղաքներ, որոնց վրա չպետք է հարձակվել: Կան ճանապարհներ, որոնցով չպետք է գնալ:
Նախապատրաստման աշխատանքների ընթացքում կարելի է տեսնել, որ որոշ տարբերակներ աղետալի են: Կան հինգ հիմնական հասկացություններ, որոնց հիման վրա գեներալը կարող է ձախողվել։ Դրանք են՝
- անխոհեմ և անհամբեր լինելը կործանարար է։
- Գրավվումը վախկոտության ու վախի պատճառ է։
- Անհամբեր բնավորություն ունեցողը կարող է խայծ կուլ տալ և սադրանքի ենթարկվել։
- Շատ բարձր չափանիշներն ու ակնկալիքները կարող են հանգել ամոթահար պատերազմական արդյունքի։
- Զորքերի մասին չափից շատ հոգալը կարող է երկրորդական դարձնել գեներալի էական որոշումների կայացման գործընթացը և անհանգստություն պատճառել վերջինիս՝ հաղթանակի վրա կենտրոնանալու փոխարեն:
Օգտագործեք տարբեր մարտավարություններ՝ հակառակորդին հավասարակշռությունից գցելու և կանխելու վերջիններիս կողմից ձեր՝ հաջորդական քայլերի կանխատեսումը: Խուսափեք նույն մարտավարությունը բազմիցս օգտագործելուց: Սա կարող է հանգեցնել կանխատեսելիության և թշնամու համար ավելի հեշտ կանխատեսել և հակազդել ձեր քայլերին:
Կարևոր է լինել ճկուն և փոխել մարտավարությունը՝ ի պատասխան փոփոխվող պայմանների։
9. ՀԱՇՎԻ ԱՌԵՔ ԵՂԱՆԱԿԸ, ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ ԵՎ ՁԵՐ ԶՈՐՔԵՐԻ ԲԱՐՈԿԱՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Մանրակրկիտ պլանավորումն ու կարգապահությունը էական նշանակություն ունեն մարտական արշավի հաջողության համար: Սա կապահովի զորքի լավ պատրաստվածության մակարդակ։ Արդյունքում վերջինս կարող է արդյունավետ կերպով իրականացնել իր արշավը՝ անկախ իր պայմաններից և մարտահրավերներից:
Հաջողությունը կախված է կարգապահ զորքի շարժից և թշնամուն դիմակայելիս զորքերի դասավորությունից: Հաշվի առեք եղանակը, աշխարհագրական դիրքը և շրջակա միջավայրի գործոնները, ինչպիսիք են գետերը, լեռները կամ ճահիճները: Օգտագործեք վատ պայմանները ձեր օգտին, ինչպես դա արեց Դեղին կայսրը չորս ինքնիշխանությունները նվաճելիս:
Հիմնական տակտիկական կարևոր կետեր
- Զգուշորեն պլանավորեք ռազմական շարժը՝ հիմնվելով աշխարհագրական դիրքի և եղանակի վրա:
- Օգտագործեք շրջակա միջավայրի առանձնահատկությունները, ինչպիսիք են՝ գետերը կամ վատ եղանակը, թշնամուն ծուղակը գցելու համար:
- Պահպանեք զինվորականների բարոյական հոգեվիճակը և միասնությունը՝ պարգևատրումներով և կարգապահությամբ:
- Ոգեշնչեք զորքերին և կանխեք այլախոհության ցանկացած նշան՝ նրանց մոտիվացված և համագործակցության պատրաստակամության համար:
10. ԳՈՐԾԱԾԵՔ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ՝ ԸՍՏ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ
Ցանկացած հակամարտության մեջ կարևոր է աշխարհագրական դիրքի ուսումնասիրությունը և վերլուծությունը։ Անկախ նրանից, թե այն բաղկացած է հարթավայրերից, որոնք նպաստավոր են արագ շարժվելու համար, կամ բարձրադիր վայրերից, որոնք կարևոր են պաշտպանվելու համար կամ փակ տեղանքներից, որոնք հարմար են թշնամուն դարանակալելու համար։ Յուրաքանչյուր տեղանք առաջարկում է իր մարտավարական առավելությունները: Առաջնորդները պետք է գնահատեն ռազմադաշտը՝ համապատասխան որոշումներ կայացնելու համար՝ հաշվի առնելով նաև եղանակային պայմանները:
Առաջնորդները պետք է հասկանան, թե ինչպես են տարբեր աշխարհագրական դիրքի տեսակներ ազդում իրենց մարտավարության վրա։ Տեսակներն են՝
- հասանելի կամ բաց տարածք. հեշտ է շարժվել դրա միջով, ինչը թույլ է տալիս զորքերի արագ տեղաշարժի կազմակերպում։
- Բարձրադիր տեղանք․ ունի պաշտպանական առավելություն:
- Խորդուբորդ կամ խճճված տարածք. հեշտ է առաջ շարժվել, բայց դժվար է նահանջել:
- Փակուղի. ոչ մի ակնհայտ առավելություն չի տալիս կողմերին: Հարմար է նահանջելով գցել հակառակորդին փակուղու մեջ:
- Փակ տարածք. նեղ տարածքներ, որը կատարյալ է թշնամուն դարանակալելու համար։
11. ԿԱՆ ՌԱԶՄԱԴԱՇՏԻ 9 ՏԵՍԱԿՆԵՐ
Գոյություն ունեն ինը տեսակի տարածքներ, որոնց վրա կարող է տեղի ունենալ ճակատամարտը՝ սկսած ամենահեշտից մինչև ամենահուսահատեցնողը։ Դրանցից յուրանքանչյուրն ունի իր մարտավարությունը, թե ինչպես պետք է իրականացնել մարտերը։
Երբեք մի հակամարատեք թշնամու հետ այս երեք տեսակի տարածքներում, քանի որ քիչ կշահեք։ Դրանք են՝
տարածվող տարածք, որը գտնվում է ձեր իսկ տարածքում։
Սահմանային տարածք, մակերեսային ներթափանցում թշնամու տարածք
գլխավոր տարածք, չեզոք կամ փոխշահավետ։
Եթե առաջնորդը կարողանում է պահել իր զինվորական կազմերը միասին, ձեռնտու կլինի պայքարել հետևյալ տարածքային պայմաններում․
Հաղորդակցման համար շահավետ տարածք, ընդլայնված և հարթեցված՝ ամրությունները տեղավորելու համար։
Որպես առաջնորդ, դուք կարող եք ձեռք բերել դաշնակիցներ կամ ռեսուրսներ, եթե գործեք հետևյալ տարածքներում.
կիզակետային տարածք, երբ դուք շրջապատված եք երեք այլ պետություններով: Այնուամենայնիվ, վտանգ կա, որ դաշնակիցները կարող են հուսալի չլինել:
Նշանակալից տարածք, սա ընդգրկում է խոր ներխուժում թշնամու տարածք, ուստի սա տալիս է գերիներ և ռեսուրսների ձեռք բերման զգալի հնարավորություն: Այնուամենայնիվ, դժվար է նաև նահանջել։ Այսպիսով, դուք պետք է ապահովեք զինման շարունակական հոսք:
Խուսափեք հողի հետևյալ տեսակներից.
Դժվարանցանելի տարածք, սա ներառում են լեռներ, ժայռեր, ճահիճներ և արագահոս գետեր:
Շրջափակված տարածք, այս տեսակ տարածքը կարող է հանգել աշխարհագրական դիրքի և թշնամի ուժերի կողմից ճնշման։
Մահվան տարածք, զորքը կարող է միայն գոյատևել հուսահատության դեմ կռվելով։ Այսպիսի տարածքը դաժան փորձություն է զորքի ներքին կարգապահության և ոգու տոկունության պահպանության տեսանկյունից։
12. ԿՐԱԿՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԶԵՆՔ Է
Ամենաարդյունավետ զենքերից մեկը կրակն է։ Ահա պատերազմի ժամանակ կրակ օգտագործելու հինգ եղանակները․
- Այրել թշնամու զինվորներին,
- Ոչնչացնել ստատիկ պաշարները,
- Ոչնչացնել փոխադրման մեջ գտնվող պաշարները,
- Ոչնչացնելով զենքերն ու զինամթերքը,
- Ոչնչացնել հաղորդակցման ուղիները՝ առաջացնելով քաոս։
Այս մեթոդները կախված են եղանակային պայմաններից, խոնավությունից, քամիների ուղղությունից ու ուժգնությունից: Այս տեսակի հարձակման համար նախատեսված սարքավորումները պետք է ժամանակից շուտ պլանավորվեն և դասավորվեն, որպեսզի փոփոխությունների դեպքում հնարավոր լինի ճշգրտումներ կատարել:
Կրակ գործածելիս՝ գործեք արագ, քանի որ այն ունի սրընթաց կործանարար ուժը: Կրակի օգտագործումը առաջացնում է ձեր թշնամիների մոտ խառնաշփոթ։
Նապոլեոնի՝ Ռուսաստան ներխուժման պահին, ռուսական բանակը նահանջեց և այրեց Մոսկվան՝ ոչնչացնելով իր հիմնական պաշարները: Սա Նապոլեոնի զորքերին թողեց առանց ռեսուրսների՝ ստիպելով նրանց նահանջել դաժան ձմռանը, ինչը հանգեցրեց նրա ամենամեծ պարտություններից մեկին։
13․ ԼՐՏԵՍ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐՆ ՈՒ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Պատերազմի արվեստում» Սուն Ցզին ներկայացնում է գործակալների հինգ կերպարներին, և թե ինչպես են այդ գործակալները համագործակցում՝ հետախուզական ամբողջական ցանց ձևավորելու համար: Այս համակարգը պարզապես տեղեկատվություն չի տրամադրում. այն ձևավորում է ընդհանուր մարտավարությունը: Գեներալը, որը լավ է գործածում հետախուզական տվյալներն ու տեղեկատվությունը, կարող է ունենալ մարտերի տեսլականը նախքան մարտերի սկիզբը և համապատասխան տակտիկա կիրառել։ Համաձայն Սուն Ցզիի՝ հետախուզման մարտավարական կիրառումն առանց կռվի հաղթելու բանալին է։
Պատերազմում օգտագործեք հինգ տեսակ գործակալների՝
Բնիկ գործակալներ՝ թշնամու երկրի քաղաքացիներ, որոնց կարող են կաշառել կամ համոզել տեղեկատվություն տրամադրել։
Ներքին գործակալներ՝ թշնամու զորքում գտնվող անհատներ, որոնք խոցելի են հուզական առումով և զուրկ խելամտությունից:
Կրկնակի գործակալներ՝ թշնամու լրտեսներ, որոնք կաշառված են իրենց կողմին կեղծ տեղեկություններ փոխանցելու նպատակով:
Ծպտյալ գործակալներ. օգտագործվում են հակառակորդին կեղծ տեղեկություններով խաբելու համար՝ իմանալով, որ նրանք կարող են բռնվել և սպանվել:
Կենդանի գործակալներ. վերադառում են հայրենիք իրենց հետախոզման տվյալներով և տեղեկատվությամբ և նպաստում են ընդհանուր պլանավորմանը և հաղթանակին:
Հետախուզումն նաև հաջողության բանալի է համարվում բիզնեսում, սպորտում և քաղաքականության մեջ:
No comments:
Post a Comment