ԲՈՒԴԴԱՆ ԵՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Մի օր Բուդդան և իր աշակերտներ հետ անցավ մի գյուղի կողքով, որտեղ ապրում էին բուդդիզմի դեմ ընդդիմացողները: Գյուղի բնակիչները դուրս թափվեցին տներից, շրջապատեցին վերջիններիս ու սկսեցին վիրավորել։ Բուդդայի աշակերտները զայրացան և պատրաստվում էին հակահարված հասցնել: Մի փոքր անց Բուդդան խոսեց, և նրա խոսքը ոչ միայն շփոթության մեջ գցեց գյուղացիներին, այլ նաև՝ իր աշակերտներին։


Սկզբում Բուդդան դիմեց իր աշակերտներին.

- Այս մարդիկ իրենց գործն են անում։ Նրանք զայրացած են, իրենց թվում է, թե ես իրենց կրոնի ու բարոյական սկզբունքների թշնամին եմ։ Ուստի և բնական է, որ վիրավորեն։ Բայց ինչո՞ւ եք դուք բարկանում: Ինչո՞ւ եք նման կերպ արձագանքում։ Դուք ձեզ պահում եք այնպես, ինչպես ցանկանում են այս մարդիկ, և դրանով էլ թույլ եք տալիս, որ ձեզ մանիպուլյացիայի ենթարկեն։ Իսկ եթե դուք դառնում եք մանիպուլյացիայի զոհ, ուրեմն դուք կախվածություն ունեք այս մարդկանցից։ Ի՞նչ է, դուք ազատ չե՞ք։

Գյուղացիները ևս նման արձագանքի չէին սպասում։ Երկար լռությունից հետո Բուդդան այս անգամ դիմեց վերջիններիս.

-Դուք արտահայտվեցի՞ք։ Եթե դեռ չեք ավարտել, այդպիսի հնարավորություն կունենաք, երբ հետ վերադառնանք։


Ապշահար եղած գյուղացիները Բուդդային հարցրեցին.

- Բայց մենք Ձեզ վիրավորեցինք, ինչո՞ւ չեք բարկանում մեզ վրա:

Բուդդան պատասխանեց.

- Դուք ազատ մարդիկ եք և ինչ անում է, ձեր իրավունքն է։Ես նման բաների չեմ արձագանքում։ Այդ է պատճառը, որ ոչ ոք և ոչինչ չի կարող ինձ ստիպել արձագանքել այնպես, ինչպես ցանկանում է։ Ոչ ոք չի կարող ինձ վրա ազդեցություն կրել կամ փորձել գործածել մանիպուլյացիոն հնարքներ։ Իմ արարքները բխում են իմ ներքին հոգեվիճակից՝ իմ գիտակցության աստիճանից։ Եվ ես ուզում եմ ձեզ՝ ինձ հուզող մի հարց տալ, որը ձեզ է վերաբերում։ Նախորդ գյուղում մարդիկ ինձ դիմավորեցին՝ հյուրասիրություններով լի։ Ես նրանց ասացի, որ շնորհակալ եմ, մենք արդեն նախաճաշել ենք, որպեսզի հետ վերցնեն իմ կողմից օրթնված իրենց մրգերն ու քաղցրավենիքը, քանի որ չենք կարող դրանք մեզ հետ տանել, քանի որ մեզ հետ սնունդ չենք տանում։ ի՞նչ եք կարծում, նրանք ի՞նչ արեցին այն ամենի հետ, ինչ ես չընդունեցի։

Գյուղացիներից մեկն ասաց.

- Այդ մրգերն ու քաղցրավենիքը, հավանաբար, հետ են տարել ու բաժանել իրենց երեխաներին ու ընտանիքներին։

- Իսկ այսօր ես չեմ ընդունում ձեր վիրավորանքներն ու հայհոյանքները։ Դրանք վերադարձնում եմ ձեզ: Ի՞նչ եք անելու դրանց հետ, - հարցրեց ժպիտով Բուդդան։

No comments:

Post a Comment

Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Մինչ լուսաբացը Շապուր թագավորն, անկողնում պառկած, լսեց իր պահակախմբի անդամների ձայները, որոնք վիճում էին իրար մեջ։ - Աշխարհում ամենաուժեղն ի...